Ուիլյամ Քեյթ Քելլոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Քեյթ Քելլոգ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1860(1860-04-07)[1][2][3][…]
ԾննդավայրԲեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 6, 1951(1951-10-06)[1][2][3][…] (91 տարեկան)
Մահվան վայրԲեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ
ԳերեզմանOak Hill Cemetery[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնյոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱմուսինElla Davis? և Carrie Staines?
Ծնողներհայր՝ John Preston Kellogg?[1], մայր՝ Ann Janette Stanley?[1]
Ստորագրություն
Изображение автографа
 W. K. Kellogg Վիքիպահեստում

Ուիլյամ Քեյթ Քելլոգ (անգլ.՝ William Keith Kellogg, ապրիլի 7, 1860(1860-04-07)[1][2][3][…], Բեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ - հոկտեմբերի 6, 1951(1951-10-06)[1][2][3][…], Բեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի գործարար, եկեղեցական գործիչ, «Յոթերորդ օրվա Ադվենտիստական եկեղեցու» հետևորդ, բարերար, այլընտրանքնային կամ մարգինալ բժշկության ջատագով, առողջ սննդի կողմնակից և քարոզող։ Սննդային մթերքներ արտադրող Kellogg ընկերության հիմնադիրն է, որի արտադրանքը այսօր վաճառվում է 180 երկրներում, 2018 թվականի տվյալներով այնտեղ աշխատում է 34000 մարդ։ Նա իր եղբոր Հարվի Ջոն Քելլոգի հետ ստեղծել է եգիպտացորենի փաթիլները։ Նա ստեղծել է նաև արաբական ձիերի ձիաբուծարան[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Քելլոգը ծնվել է Միչիգանի Բեթլ Քրիգ քաղաքում։ Նրա ծնողներն էին Ջոն Քելլոգը (1806-1881) և Աննա Քելլոգ Ստենլին (1824-1893)։ Նա ընտանիքի 16 զավակներից մեկն էր։ Նրա եղբայրներից էր Հարվի Քելլոգը համալիր առողջարանային բուժման կազմակերպիչներից մեկը։

Քելլոգների ընտանիքը պատկանել է «Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցուն», որն այժմ լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում։ Այն պաշտոնապես հիմնադրվել է Բեթլ Քրիքում 1863 թվականին։ Այդ եկեղեցու հիմնադիրներն էին քարոզիչներ Էլեն Ուայթը և Ջեյմս Սփրինգըր Ուայթը, ով նաև Ուիլյամի առաջին լուրջ գործատուն էր։Այս կապերը առանձնահատուկ հետք են թողել երկու եղբայրների աշխարհայացքի վրա։ Ջոն Քելլոգը կարծում էր, որ շատ հիվանդություններ բխում են սեռական անզսպությունից։

Ուիլյամը, իր հերթին, կենդանական սնունդը համարում էր մեղսածին և անառողջ, ուստի ձգտում էր հասարակության լայն զանգվածների համար գրավիչ սննդակարգ սահմանել՝ հիմնված կաթնամթերքի, հացահատիկային շիլաների, ընկույզի, մրգերի, բանջարեղենի օգտագործման վրա։ Այս եղբայրների գաղափարները մարմնավորված էին բուսակերության քարոզչության, ինչպես նաև սեռական ցանկությունների զսպման ծայրահեղ ձևերի մեջ։

Բաթլ Քրիքում կառուցվեց առողջարան, որը սերտորեն կապված էր ադվենտիստների եկեղեցու հետ։ Այստեղ հյուրերի համար սահմանվեց բուսական սննդակարգ, որի մեջ լայնորեն կիրառվեցին եգիպտացորենի փաթիլներ, մյուսլի, գետնանուշի յուղ, որը պիտի փոխարիներ ինչպես հարուստների մսային կերակրատեսակներին, այնպես էլ աղքատների պակաս սննդարար և ոչ այնքան համեղ շիլաներին[6]։

Ուիլյամ Քելոգը 1906 թվականին հիմնել է ընկերություն, որն այսօր հայտնի է որպես «Տապակած եգիպտացորենի հատիկների արտադրության Բաթլ-Քրիքյան ընկերություն»։ Սկզբում այն հիմնականում արտադրում էր եգիպտացորենի փաթիլներ։ Քելոգին է պատկանում նաև հետաքրքիր մարքետինգային քայլը, ըստ որի փաթիլների տոպրակների մեջ տեղադրվում էին մանկական խաղալիքներ անակնկալ նվերների տեսքով։ Այս մարքետինգային քայլը հետագայում օգտագործեցին շատ ընկերություններ։

Քելլոգը Անթեզի հետ (1929)

1930 թվականին Քելոգը հիմնեց բարեգործական ընկերություն «Քելլոգի հիմնադրամ», որին նվիրաբերեց 66 միլիոն դոլլար։ Նա ասում էր, որ ներդնում է իր գումարը մարդկանց մեջ[7]։

Տնտեսական մեծ ճգնաժամի տարիներին, երբ սարսափելի մեծ ծավալների է հասնում գործազրկությունը, Քելլոգի ձեռնարկությունը սկսում է աշխատել 4 հերթով, ինչի շնորհիվ լուծվում է մարդկանց զբաղվածության հարցը Բաթլ-Քրիքում[8]։

Քելլոգը առանձնահատուկ սեր ուներ արաբական նժույգների նկատմամբ, որոնց ձեռքբերման և խնամքի համար ձեռք բերեց 329 հա տարածությամբ կալվածք Կալիֆորնիայում։ 1948 թվականից այն կազմում է Կալիֆորնիայի գյուղատնտեսական քոլեջի բաղկացուցիչ։ Այնտեղ կառուցվեց օդանավակայան, որն այդ ժամանակ ԱՄՆ-ի ամենամեծ մասնավոր օդանավակայանն էր։ Ինչպես նաև իր միջոցներով կառուցեց Բաթլ Քրիքի քաղաքային օդանավակայանը, իրեն պատկանող հողամասերից նվիրաբերեց բուսաբանական կենտրոնի կառուցմանը, որը գոյություն ունի մինչև հիմա և կրում է Քելլոգի անունը[9]։

Քելլոգը թեև բարձրագույն կրթություն չուներ, սակայն մեծ դեր էր հատկացնում բարձրագույն կրթությանը։ Նրա ստեղծած բարեգործական ընկերությունը իր կտակի համաձայն մինչև հիմա նյութական աջակցություն է տրամադրում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բուհերին։ Այդ աջակցությունն այնքան էական է, որ Օքսֆորդի՝ 1990 թվականին հիմնված քոլեջներից մեկը անվանվել է Քերոգի անունով։

Ուիլյամ Քիթ Քելլոգը մահացել է իր հայրենի Բեթլ Քրիքում, Միչիգանում, 91 տարեկան հասակում՝ վերապրելով իր որոշ երեխաներին։ Նա թողել է երկու երեխա և առնվազն երկու թոռ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. Find A Grave — 1996.
  5. «Kellogg, Will Keith». encyclopedia.adventist.org. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
  6. Kellogg, John Harvey (1908). The Battle Creek Sanitarium system : history, organization, methods. unknown library. Battle Creek, Mich. : Gage Printing Co., printer.
  7. «Kelloggs history, William Keith (W. K.) Kellogg legacy». web.archive.org. 2012 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  8. «Temple University Press». tupress.temple.edu. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
  9. «W. K. Kellogg Arabian Horse Library». web.archive.org. 2010 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
  10. «W.K. KELLOGG, 91, DEAD IN MICHIGAN; Breakfast Food Manufacturer Set Up Multi-Million Dollar Welfare Foundation in '30». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1951 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Քեյթ Քելլոգ» հոդվածին։