Ուալդո Սեմոն
Ուալդո Սեմոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1898[1][2] |
Ծննդավայր | Demopolis, Մարենգո շրջան, Ալաբամա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 26, 1999[1][2] (100 տարեկան) |
Մահվան վայր | Հուդզոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան |
Մասնագիտություն | քիմիկոս և գյուտարար |
Աշխատավայր | Goodrich Corporation? |
Պարգևներ և մրցանակներ |
Ուալդո Լոնսբերի Սեմոն (անգլ.՝ Waldo Lonsbury Semon, սեպտեմբերի 10, 1898[1][2], Demopolis, Մարենգո շրջան, Ալաբամա, ԱՄՆ - մայիսի 26, 1999[1][2], Հուդզոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի քիմիկոս, գյուտարար[6]։ Հայտնի է որպես պլաստիկի ամենատարածված տեսակներից մեկի՝ պոլիվինիլքլորիդի (ՊՎՔ) ստացման մեթոդիկայի մշակող[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1898 թվականի սեպտեմբերի 10-ին Ալաբամա նահանգի Դեմոպոլիս քաղաքում[8]։ Ավարտել է Վաշինգտոնի համալսարանը՝ ստանալով քիմիայի բակալավրի և քիմիական ճարտարագիտության դոկտորի աստիճաններ։
Ուալդո Սեմոնն առավել հայտնի է նրանով, որ 1926 թվականին գտել է պոլիվինիլքլորիդի հատկությունները բարելավելու միջոց[9]։ Դրա համար նա խառնել է մի քանի սինթետիկ պոլիմերներ, ինչի արդյունքում ստացվել է մի նյութ, որը առաձգական էր, բայց ոչ կպչուն։ Շնորհիվ իր ֆիզիոլոգիական անվնասակարության, խոնավության, թթուների, ալկալիների, այլ օգտակար հատկությունների՝ պոլիվինիլքլորիդը (կամ ՊՎՔ) ստացել է շատ լայն կիրառություն՝ դառնալով աշխարհում երկրորդ ամենատարածված պլաստիկը[10]։
Սեմոնը նաև աշխատել է ռեզինի մեթոդների բարելավման վրա և, ի վերջո, մշակել է սինթետիկ փոխարինող։ 1935 թվականի դեկտեմբերի 11-ին նա աղից, կոքսից և կրաքարից ստեղծել է կորոսիլ (Koroseal)՝ պոլիմեր, որին պատրաստման ժամանակ կարելի է տալ ցանկացած խտություն[11]։ Սեմոնը կազմել է ավելի քան 5000 այլ սինթետիկ ռետինե խառնուրդներ՝ 1940 թվականին հաջողության հասնելով ամերիպոլի հետ (Ameripol («ամերիկյան պոլիմեր»), որը նա մշակել է BFGoodrich ընկերության համար[12]։ Ընդհանուր առմամբ, Սեմոնն ունեցել է 116 արտոնագիր։ 1995 թվականին 97 տարեկանում նա ներառվել է Գյուտերի փառքի սրահում (Invention Hall of Fame)։
Աշխատելով BFGoodrich ընկերության համար՝ Սիմոնը զեկույցներ է արել Հարի Լ. Ֆիշերի հետ, իսկ հետո ղեկավարել Բենջամին Ս.Գարվին։ Այդ երկու գիտնականներն էլ, ինչպես և Սիմոնը, ստացել են Չարլզ Գուդիերի մեդալ։
Ուոլդո Սիմոնին երբեմն վերագրում են մաստակի գյուտը, բայց դա այդպես չէ։ Նա հորինել է չմարսվող նյութ սինթետիկ կաուչուկից, որը կարող էր օգտագործվել մաստակի փոխարեն, և որը արտադրում էր բացառապես մեծ փուչիկներ։ Սակայն արտադրանքը այդպես էլ մնացել է հետաքրքրական փորձի մակարդակում և երբեք վաճառքի չի հանվել։
1944 թվականին Սեմոնը պարգևատրվել է Չարլզ Գուդիերի մեդալով, իսկ 1964 թվականին՝ Էլիոթ Քրեսոնի մեդալով։ BFGoodrich-ից հեռանալուց հետո նա աշխատել է Օհայո նահանգի Քենթ քաղաքի Քենթի պետական համալսարանում[13]։
Մահացել է Օհայո նահանգի Հադսոն քաղաքում 1999 թվականի մայիսի 26-ին 100 տարեկան հասակում[13].
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուալդո Սեմոնի անտառային արգելոցը (Waldo Semon Woods Conservation Area) անվանվել է գյուտարարի պատվին, այն բանի համար, որ նա անհատույց հող է տրամադրել Մետրո պարկին (Metro Parks), որը սպասարկում էր Օհայո նահանգի Սամիթ շրջանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Marc D. Semon, Waldo Lonsbury (10 September 1898–26 May 1999), research chemist who invented malleable synthetic compounds, including polyvinyl chloride (PVC), commonly known as "vinyl" // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1302602
- ↑ https://www.rubbernews.com/article/20150713/NEWS/307139972/charles-goodyear-medalists-1941-2015
- ↑ https://www.fi.edu/en/laureates/waldo-l-semon
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ Waldo Semon (1898—1999) // Inventor of the Week. Michigan Institute of Technology. November 1999.
- ↑ Elizabeth M. Smith (ed.). A Man of Ideas: the biography of Dr. Waldo Lonsbury Semon, inventor of plasticized polyvinyl chloride. — Cleveland: The Geon Company, 1993.
- ↑ Waldo Semon. American chemist // Encyclopædia Britannica.
- ↑ William L. Hosch et al. Polyvinyl chloride // Encyclopædia Britannica.
- ↑ Уалдо Семон /Waldo Lonsbury Semon/ (10.9.1898 - 26.5.1999) Արխիվացված 2020-09-19 Wayback Machine // Today Shadrinsk.info.
- ↑ Current biography. — 1940. — pp. 723—724.
- ↑ Current biography. — 1940. — pp. 724.
- ↑ 13,0 13,1 Michael T. Kaufman. Waldo Semon Dies at 100; Chemist Who Made Vinyl // The New York Times. May 28, 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аудиоинтервью с Уалдо Семоном.
- UW Alumni Magazine Profile
- Metro Parks, Serving Summit County Արխիվացված 2016-04-02 Wayback Machine
- Biography at Bouncing-Balls.com
|