Որբը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Որբը
անգլ.՝ Orphan
Orphan-logo.svg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Canada.svg Կանադա
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], թրիլեր, դրամա և միստիկ ֆիլմ
Թեմասերիական մարդասպան
Թվականհուլիսի 24, 2009[4] և հոկտեմբերի 22, 2009[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺոամե Կոյետ Սեռա[2][5][6][…]
ՊրոդյուսերԼեոնարդո ԴիԿապրիո, Ջոել Սիլվեր և Սյուզան Դաունի
Սցենարի հեղինակDavid Leslie Johnson-McGoldrick?
ԴերակատարներՎերա Ֆարմիգա[3][7][8][…], Փիթեր Սարսգաարդ[3][7][8][…], Իզաբել Ֆյուրման[3][5][7][…], Սիսիէյչ Փաունդեր[9], Ջիմի Բենեթ[5][7][9], Մարդո Մարթինդեյլ[7][9], Կարել Ռոդեն[7][9], Արիանա Էնջիներ[7][9], Genelle Williams?[7][9], Leni Parker?[7], Ռոզմարի Դանսմոր[9] և Lorry Ayers?
ՕպերատորJeff Cutter?
ԵրաժշտությունՋոն Օթման
Պատմվածքի վայրԿոնեկտիկուտ
Նկարահանման վայրՏորոնտո, Մոնրեալ և Օնտարիո
ԿինոընկերությունDark Castle Entertainment? և Appian Way Productions
Տևողություն123 րոպե[10]
Պաշտոնական կայքէջ

Որբը (անգլ.՝ Orphan), թրիլեր ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ժաումե Կոլյետ-Սերրան[11]։

Ֆիլմի կարգախոսն է՝ «There is something wrong with Esther» (հայերեն տարբերակով՝ «Էսթերի հետ ինչ-որ բան այն չէ»)։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի ունեցավ 2009 թվականի հուլիսի 24-ին[12]։ Պատկանում է «14+» ֆիլմերի խմբին։

Պաշտոնապես հայտարարված է նաև երկրորդ մասի մասին, որի նկարահանումները սկսվել են 2016 թվականի հունվարին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ և Ջոն Քոուլման ամուսինները, որոնք կորցրել են իրենց երրորդ երեխային, որդեգրում են իննամյա Էսթերին, որի ծնողները մահացել են սարսափելի հրդեհի ժամանակ; Աղջիկը հրաշալի դաստիարակված է, գիտի նկարել և նվագել դաշնամուրի վրա։ Ընտանիքում արդեն երկու երեխա կար, որդին՝ Դենիելը և խուլուհամր դուստրը՝ Մաքսը։ Երբ ծնողները բերում են Էսթերին, սկսում են տեղի ունենալ տարօրինակ դեպքեր, սակայն ոչ ոք չի կարողանում դրանք բացատրել։ Չնայած Քեյթը կասկածում է Էսթերին, սակայն նրան ոչ ոք չի հավատում։ Երեխաները գիտեն ամեն ինչ, սակայն լռում են, քանի որ վախենում են նրանից։ Էսթերը փորձում է հիվանդանոցում թաքուն սպանել Դենիելին, բայց տղան փրկվում է։ Քեյթը Էսթերի իրերի մեջ գտնում է մի Աստվածաշունչ, որի մեջ գրված էր Էստոնիայի հոգեբուժարաններց մեկի համարը։ Մայրը զանգահարում է այնտեղ և պարզում, որ Էսթերն ամենևին էլ իննամյա աղջիկ չէ, այլ 33-ամյա կին, որը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ։ Ամեն անգամ նոր ընտանիք տեղափոխվելով՝ նա փորձում է գայթակղել ընտանիքի հորը, և եթե դա չի հաջողվում, սպանում է բոլորին։

Քեյթը հիվանդանոցից փախչում է տուն, որտեղ գտնում է ամուսնուն մեռած։ Այնուհետև նա Մաքսի հետ փորձում է տնից փախչել, բայց հայտնվում է Էսթերը։ Քեյթը և նա սկսում են կռվել և ընկնում են սառած լճի մեջ։ Քեյթին հաջողվում է սպանել Էսթերին և դուրս գալ լճից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Կանադայում, Տորոնտո, Մոնրեալ, Փորթ Հոուփ քաղաքներում[11]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ դերասանուհի Արիանա Էնջինիրը, որը խաղում է Քոուլմանների փոքրիկ դստեր դերը, իրականում ունի լսողության հետ խնդիրներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]