Որբը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որբը
անգլ.՝ Orphan
Երկիր Ֆրանսիա
 Գերմանիա
 ԱՄՆ
 Կանադա
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], թրիլեր և միստիկ ֆիլմ
Թեմասերիական մարդասպան
Թվականհուլիսի 24, 2009[4] և հոկտեմբերի 22, 2009[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺոամե Կոյետ Սեռա[2][5][6][…]
ՊրոդյուսերԼեոնարդո ԴիԿապրիո, Ջոել Սիլվեր և Սյուզան Դաունի
Սցենարի հեղինակԴևիդ Լեսլի Ջոնսոն-ՄակԳոլդրիք
ԴերակատարներՎերա Ֆարմիգա[3][7][8][…], Փիթեր Սարսգաարդ[3][7][8][…], Իզաբել Ֆյուրման[3][5][7][…], Սիսիէյչ Փաունդեր[9], Ջիմի Բենեթ[5][7][9], Մարդո Մարթինդեյլ[7][9], Կարել Ռոդեն[7][9], Արիանա Էնջիներ[7][9], Ջենել Ուիլյամս[7][9], Leni Parker?[7], Ռոզմարի Դանսմոր[9] և Lorry Ayers?
ՕպերատորՋեֆ Քարթեր
ԵրաժշտությունՋոն Օթման
ՄոնտաժԹիմ Ալվերսոն
Պատմվածքի վայրԿոնեկտիկուտ
Նկարահանման վայրՏորոնտո, Մոնրեալ և Օնտարիո
ԿինոընկերությունDark Castle Entertainment և Appian Way Productions
Տևողություն123 րոպե[10]
Բյուջե20 000 000 $
Շահույթ77 912 251 $[11] և 41 596 251 $[11]
Պաշտոնական կայքէջ

Որբը (անգլ.՝ Orphan), թրիլեր ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ժաումե Կոլյետ-Սերրան[12]։

Ֆիլմի կարգախոսն է՝ «There is something wrong with Esther» (հայերեն տարբերակով՝ «Էսթերի հետ ինչ-որ բան այն չէ»)։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի ունեցավ 2009 թվականի հուլիսի 24-ին[13]։ Պատկանում է «14+» ֆիլմերի խմբին։

Պաշտոնապես հայտարարված է նաև երկրորդ մասի մասին, որի նկարահանումները սկսվել են 2016 թվականի հունվարին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ և Ջոն Քոուլման ամուսինները, որոնք կորցրել են իրենց երրորդ երեխային, որդեգրում են իննամյա Էսթերին, որի ծնողները մահացել են սարսափելի հրդեհի ժամանակ; Աղջիկը հրաշալի դաստիարակված է, գիտի նկարել և նվագել դաշնամուրի վրա։ Ընտանիքում արդեն երկու երեխա կար, որդին՝ Դենիելը և խուլուհամր դուստրը՝ Մաքսը։ Երբ ծնողները բերում են Էսթերին, սկսում են տեղի ունենալ տարօրինակ դեպքեր, սակայն ոչ ոք չի կարողանում դրանք բացատրել։ Չնայած Քեյթը կասկածում է Էսթերին, սակայն նրան ոչ ոք չի հավատում։ Երեխաները գիտեն ամեն ինչ, սակայն լռում են, քանի որ վախենում են նրանից։ Էսթերը փորձում է հիվանդանոցում թաքուն սպանել Դենիելին, բայց տղան փրկվում է։ Քեյթը Էսթերի իրերի մեջ գտնում է մի Աստվածաշունչ, որի մեջ գրված էր Էստոնիայի հոգեբուժարաններց մեկի համարը։ Մայրը զանգահարում է այնտեղ և պարզում, որ Էսթերն ամենևին էլ իննամյա աղջիկ չէ, այլ 33-ամյա կին, որը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ։ Ամեն անգամ նոր ընտանիք տեղափոխվելով՝ նա փորձում է գայթակղել ընտանիքի հորը, և եթե դա չի հաջողվում, սպանում է բոլորին։

Քեյթը հիվանդանոցից փախչում է տուն, որտեղ գտնում է ամուսնուն մեռած։ Այնուհետև նա Մաքսի հետ փորձում է տնից փախչել, բայց հայտնվում է Էսթերը։ Քեյթը և նա սկսում են կռվել և ընկնում են սառած լճի մեջ։ Քեյթին հաջողվում է սպանել Էսթերին և դուրս գալ լճից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Կանադայում, Տորոնտո, Մոնրեալ, Փորթ Հոուփ քաղաքներում[12]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ դերասանուհի Արիանա Էնջինիրը, որը խաղում է Քոուլմանների փոքրիկ դստեր դերը, իրականում ունի լսողության հետ խնդիրներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2009/07/24/movies/24orphan.html?ref=movies
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1148204/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.metacritic.com/movie/orphan
  4. 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/sierota
  6. https://www.filmaffinity.com/en/film342995.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.imdb.com/title/tt1148204/fullcredits
  8. 8,0 8,1 http://www.adorocinema.com/filmes/filme-132783/
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. Internet Movie Database — 1990.
  11. 11,0 11,1 Box Office Mojo — 1999.
  12. 12,0 12,1 Diane Garrett, Tatiana Siegel (2007 թ․ նոյեմբերի 29). «Sarsgaard, Farmiga join 'Orphan'». Variety. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.
  13. Orphan (2009) — Release Dates

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]