Շունտուկ (խուտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շունտուկից)
Jump to navigation Jump to search
Խուտոր
Շունտուկ
ռուս.՝ Шунтук
ադըղե.՝ Шынтыку
Կոորդինատներ: 44°27′15″ հս․ լ. 40°10′25″ ավ. ե. / 44.45417° հս․. լ. 40.17361° ավ. ե. / 44.45417; 40.17361
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԱդըղեայի Հանրապետություն
Ադըղեայի ՀանրապետությունՄայկոպի շրջան
Հիմնադրված է1867 թ.
ԲԾՄ327 մ
Պաշտոնական լեզուռուսերեն, ադըղեերեն
Բնակչություն932 մարդ (2017)
Ազգային կազմհայեր, ադըղեներ, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 87777
Փոստային ինդեքսներ385 746[1]
ՍՎՏԲՀԴ79 222 852 005
##Շունտուկ (խուտոր) (Ռուսաստան)
Red pog.png
##Շունտուկ (խուտոր) (Ադըղեա)
Red pog.png

Շունտուկ (ռուս.՝ Шунтук, ադըղե.՝ Шынтыку), խուտոր Ռուսաստանի Դաշնության Ադըղեայի Հանրապետության Մայկոպի շրջանում: Գտնվում է շրջկենտրոն Տուլսկիից 36 կմ հարավ, ծովի մակարդակից 327 մ բարձրության վրա: Մտնում է Տիմիրյազևայի գյուղական համայնքի կազմի մեջ:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շունտուկում բնակվում են հիմնականում հայեր, ադըղեներ, նաև ռուսներ: Ստորև ներկայացվում է բնակչության թվաքանակն ըստ տարիների.

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
2002 851
2010 850
2014 888
2016 921
2017 932

Բնակչությունն զբաղվում է ծխախոտի և հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Առկա է ակումբ և բուժկայան:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շունտուկը հիմնադրվել է 1867 թվականին: Հայերը եկել են Լոոյից` 1932 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png