Շութեզկոտ Մարտինես
Շութեզկոտ Մարտինես | |
---|---|
Ծնվել է | 2000 |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ռեփեր և բնապահպան |
Կայք | xiuhtezcatl.com |
Xiuhtezcatl Martinez Վիքիպահեստում |
Շութեզկոտ Մարտինես (/ʃuːˈtɛzkɔːt/ shoo-TEZ-kawt, անգլ.՝ Xiuhtezcatl Martinez, 2000, ԱՄՆ), հայտնի նաև որպես Շութեզկոտ Ռոսկե-Մարտինես, ամերիկացի[1] բնապահպանական ակտիվիստ ու հիփ հոփ արտիստ։ Հանդիսանում է «Երկրի պահապաններ» համաշխարհային պահպանության կազմակերպության երիտասարդական տնօրենը։
Մարտինեսը մեծ բազմության ներկայությամբ խոսել է տեղաբակ և այլ մարգինալացված համայնքների վրա հանածո վառելիքի ազդեցության մասին։ ՄԱԿ-ում հանդես է եկել մի քանի անգամ և հանրաճանաչություն է ձեռք բերել 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անգլերեն, իսպաներեն և իր մայրենի՝ նահուաթերեն լեզվով ելույթ ունենալուց հետո։
ԱՄՆ կառավարության դեմ կլիմայի փոփոխության վերաբերյալ գործողություններ չձեռնարկելու համար հարուցված «Հուլիանան ընդդեմ ԱՄՆ-ի» դատական գործում ընդգրկված 21 հայցվորներից մեկն է[2]։ Հայցադիմումը ներկայացվել է 2015 թվականին, դաշնային դատարանը մերժել է 2016 թվականի նոյեմբերին գործը կարճելու կառավարության որոշումը[2]։ «Մարտինեսն ընդդեմ Կոլորադոյի նավթի և գազի պահպանման հանձնաժողովի» դատական գործի յոթ հայցվորներից մեկն է․ այդ գործը պետական մակարդակի դատական գործընթաց է՝ նման «Հուլիանան ընդդեմ ԱՄՆ-ի» դատական գործին։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտինեսը ծնվել է Կոլորադոյում, բայց մանուկ հասակում տեղափոխվել է Մեքսիկա[3]։ 2019 թվականի դրությամբ ընտանիքի հետ ապրում է Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում[4]։ Մայրը՝ Թամարա Ռոսկեն, Հավայան Մաուի կղզու ավագ դպրոցներից մեկում «Երկրի պահապան» համայնքային ռեսուրս կենտրոնի հիմնադիրներից է․ այժմ որդին է «Երկրի պահապանների» գործադիր տնօրենը։ Հայրը՝ Սիրի Մարտինեսը, ծագումով ացտեկ է և իր երեխաներին դաստիարակել է մեխիկաներիի (Մեքսիկայի բնիկ ժողովուրդներից մեկի) ավանդույթների համաձայն։ Մարտինեսն ունի կրտսեր քույր ու եղբայր։ Նրա ընտանիքը պահպանել է անհատին որպես ավելի մեծ ամբողջության մաս տեսնելու և բնական աշխարհի բոլոր ասպեկտների միջև կապն ընդգծելու ավանդական գիտելիքները։ Ուստի Մարտինեսը բնության չարաշահումը համարում է «փխրուն և հարգված համակարգի մասնատում»[5]։
Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռահաս տարիքում Մարտինեսը TED համաժողովներում երեք ելույթ է ունեցել ու հրավիրվել ՄԱԿ-ի առջև բնապահպանական քաղաքականության վերաբերյալ ելույթ ունենալու[6]։ 2015 թվականի հունիսին 15 տարեկանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կլիմայի փոփոխության վերաբերյալ խոսել է անգլերեն, իսպաներեն ու նահուաթերեն լեզվով։ Կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել կլիմայի վերաբերյալ, ասելով՝ «Այս պահին իմ սերնդի գոյությունն է վտանգված»[7][8]։
Նույն թվականին մրցել է երիտասարդ երաժիշտների հետ ամբողջ աշխարհից, ովքեր ներկայացնում էին իրենց կողմից ստեղծված երաժշտություն կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայում իրենց երաժշտությամբ «բանակցությունները ոգեշնչելու» նպատակով և ժյուրիի կողմից մրցանակակիր է ընտրվել Մարտինեսի «Խոսիր ծառերի փոխորեն» ստեղծագործությունը[9][10]։
Մարտինեսը պնդում է, որ կրթությունն ու երիտասարդները էական սոցիալական և շրջակա միջավայրի փոփոխության շարժման հիմնական տարրերն են․ «Երթերը փողոցներում, կենսակերպի փոփոխությունները բավարար չեն, ուրեմն ինչ-որ կտրուկ բան պետք է տեղի ունենա։ Մեզ անհրաժեշտ փոփոխությունը չի գալու քաղաքական գործիչից, պաշտոնավարող օրանգուտանից, այն գալու է մի բանից, որը միշտ եղել է փոփոխությունների շարժիչ ուժը․ դա մարդկանց ուժն է, երիտասարդների ուժը»[11]։ 2016 թվականին Բիլ Մարի հետ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով երիտասարդների կողմից տեխնոլոգիաների չարաշահման քննադատություններին Մարտինեսը նշել է, որ տեխնոլոգիան նույնպես միավորում է մարդկանց՝ կենտրոնանալու ընդհանուր մտահոգության վրա. «Կարծում եմ, որ դա կարևոր գործիք է, որը մենք ունենք համացանցի և մարդկանց հետ կապ հաստատելու համար։ Սոցիալական մեդիա և տեխնոլոգիա՝ դա կա՛մ անկում և շեղում է մեր սերնդի համար, կա՛մ հզոր գործիք, որը մենք կարող ենք օգտագործել»[11]։
«Երկրի պահապաններ»[խմբագրել | խմբագրել կոդը]
«Երկրի պահապանները» բնապահպանական ակտիվիստական կազմակերպություն է, որը 1992 թվականին հիմնադրել է Մարտինեսի մայրը՝ Թամարա Ռոսկեն, որպես հավատարմագրված ավագ դպրոց, որը կենտրոնացած է բնապահպանական խնդիրների վրա[12]։ Ժամանակի ընթացքում դպրոցը վերածվել է շրջակա միջավայրի պահպանության միջազգային կազմակերպության, որի երիտասարդական տնօրենը Մարտինեսն է[6][13][14][15]։ Նրանց առաքելությունն է «ներշնչել և պատրաստել բազմազան երիտասարդների` արդյունավետ առաջնորդներ լինել բնապահպանական, կլիմայական և սոցիալական արդարության շարժումներում։ Արվեստի, երաժշտության, պատմվածքների, քաղաքացիական ներգրավվածության և իրավական գործողությունների միջոցով մենք ստեղծում ենք ազդեցիկ լուծումներ որոշ առավել կարևոր հարցերի համար, որոնց բախվում ենք որպես համաշխարհային համայնք»[16]։ Նրանք աշխատում են կազմակերպել կլիմայի վերաբերյալ գործադուլներ, մշակել բնապահպանակենտրոն քաղաքականություն և խրախուսել անհատական ակտիվությունը քվեարկության գրանցումը խթանելու միջոցով։ Մարտինեսն աշխատել է ածխի մոխրի տարածումը վերահսկելու նախագծերի, թունաքիմիկատները զբոսայգիներում մաքրելու և իր նահանգում հիդրավլիկ կոտրվածքներն արգելելու վրա[փա՞ստ]։
Դատավարություններ կլիմայի փոփոխության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Մարտինեսն ու 21 այլ երիտասարդներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ ԱՄՆ Դաշնային կառավարության՝ «Հուլիանան ընդդեմ ԱՄՆ-ի»։ Նրանք պնդում են, որ դաշնային կառավարությունը զրկում է իրենց կյանքի, ազատության և սեփականության սահմանադրական իրավունքից՝ անտեսելով կլիմայի փոփոխությունը։ . Հայցվորները նաև ներգրավել են հանածո վառելիքի արդյունաբերությամբ զբաղվողներին՝ որպես դատական գործով որպես մեղադրյալներ, սակայն վերոնշյալ կողմը նախաքննության ընթացքում որպես մեղադրյալներ հեռացվել է։ Հայցվորներն 9-20 տարեկան են, որոնցից տասը երեխա կա՛մ սևամորթ են, կա՛մ տեղաբնիկներ։ Դատական գործընթացն սկսվել է դեռ Օբամայի պաշտոնավարման ընթացքում, բայց 2017 թվականին հայցվորները նախկին նախագահի անունը փոխարինել են Թրամփի անունով[17]։
2018 թվականին Մարտինեսն ու 13 այլ երիտասարդներ մեկ այլ դատական հայց են ներկայացրել, այս անգամ՝ Կոլորադոյի նահանգային կառավարության դեմ։ Նա «Մարտինեսն ընդդեմ Կոլորադոյի նավթի և գազի պահպանման հանձնաժողովի» դատական գործի գլխավոր հայցվորն է։ 2019 թվականի հունվարի 14-ին հայցը մերժվել է Քինգ շրջանի Գերագույն դատարանի դատավոր Մայքլ Սքոթի կողմից[18] նախազգուշացումով, որ հայցվորը և բրածո վառելիքի մշակման և արդյունահանման նույն գործարարությամբ զբաղվող բոլոր մյուս ընկերությունները հետևեն օրենքին, ինչպես նշված է Կոլորադոյի նավթի և գազի պահպանման մասին օրենքում (COGCA), որտեղ ասվում է, որ Հանձնաժողովից պահանջվում է. «1) խթանել նավթի և գազի ռեսուրսների զարգացումը, պաշտպանել և իրականացնել սեփականատերերի և արտադրողների իրավունքները, և (2) այդպիսով կանխել և մեղմացնել շրջակա միջավայրի վրա զգալի անբարենպաստ ազդեցությունները պահպանելով հանրային առողջությունը, անվտանգությունը և բարեկեցությունը, բայց միայն ծախսարդյունավետությունը և տեխնիկական իրագործելիությունը հաշվի առնելուց հետո»։ Այդ օրենքի 2-րդ ենթաբաժինը համարվում է ապագա դատական գործընթացների և օրենսդրական փոփոխությունների հնարավոր թիրախ, այն դեպքում, երբ տեղական արտադրության ծախսերը գերակատարեն տարածաշրջանային ծախսերը, կամ երբ հասարակությունը հեռանալ հանածո վառելիքի տեղական մշակումից և արտադրությունից։ Այս գործոնները՝ զուգորդված հանածո վառելիքի պահանջարկի նվազմամբ, մանրամասն ուսումնասիրվում են տարբեր հետազոտական կենտրոնների և արդյունաբերության և բնապահպանական դիտորդական խմբերի կողմից[19]։
2018 թվականի դեկտեմբերին Remezcla ամերիկյան մեդիաընկերությունը Մարտինեսին ընդգրկել է իր «30 լատինաամերիկացիների ցուցակում, ովքեր 2018 թվականին ազդեցություն են ունեցել իրենց համայնքների վրա»[20]։
Քաղաքական հավանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի ապրիլին Մարտինեսը TeenVogue ամսագրում հոդված է տպագրել, որտեղ նախագահի պաշտոնում հավանություն է տվել Բեռնի Սանդերսին ու պնդել․ «Ես հավատում եմ, որ Բեռնի Սանդերսը մեր կողմնակից է կլիմայի փոփոխության հարցում»[21]։ 2018 թվականի դեկտեմբերին զրուցել է Սանդերսի հետ «Կլիմայի ճգնաժամի լուծում» խորագրով քաղաքապետարանում անցկացված միջոցառմանը[22]։
Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտինեսը քրոջ, եղբոր ու «Երկրի պահապանների» հետ բոլոր երաժշտական հոսքային հարթակներում են։ Նրանց առաջին ալբոմը՝ «Generation Ryse», թողարկվել է 2014 թվականի օգոստոսին և իր մեջ ներառել է բնապահպանական հիփ-հոփ երգեր՝ «What the Frack» և «Speak for the Trees»։ Իր երաժշտության միջոցով նա կարևորում է բնապահպանական հատուկ խնդիրներ, որոնք առնչվում են իր նահանգին (Կոլորադո) և ամբողջ ժողովրդին։ Բացի դրանից, ալբոմն ուղղված է այսօրվա երիտասարդներին՝ հույս ունենալով բնապահպանական տեղեկացվածության մասին իրենց ուղերձը տարածել իրենց սերնդակիցների մեջ[փա՞ստ]։
2018 թվականի գարնանը Մարտինեսը թողարկել է «Break Free» վերնագրված իր առաջին անհատական ալբոմը, որտեղ ընդգրկված են նաև «Sage Up» ու «Young» երգերը։ Աշխատել է դերասաններ Նախոյի, Շեյլին Վուդլիի հետ․ իր կրտսեր քույրը՝ Տոնանցին Մարտինեսը, նույնպես երգում է իր երաժշտությունը[փա՞ստ]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին Մարտինեսը Բարաք Օբամայի կողմից արժանացել է «Նախագահի կամավորական ծառայության մրցանակին»[23]։
2017 թվականին ընդգրկվել է «Rolling Stone» ամսագրի «25 տարեկանից ցածր 25» երիտասարդների ցուցակում, ովքեր կփոխեն աշխարհը[24]։
2018 թվականին MTV Europe երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է սերնդափոխության մրցանակ[25]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Imaginary Borders (Penguin Workshop Pocket Change Collective 2020)
- We Rise: The Earth Guardians Guide to Building a Movement That Restores the Planet (Rodale Books 2017)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «These Kids Are Suing the Federal Government to Demand Climate Action. They Just Won an Important Victory». Time.
- ↑ 2,0 2,1 «These Kids Are Suing the Federal Government to Demand Climate Action. They Just Won an Important Victory». Time. November 11, 2016.
- ↑ «Xiuhtezcatl Martinez | First Step: Anti-Bully Pulpit, Second Step: Hear Me Roar». Flaunt Magazine. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Kim, Caitlyn. «Young Colorado Climate Activists Join Forces With Greta Thunberg In DC». Colorado Public Radio.
- ↑ Eyen, Lena. «Xiuhtezcatl Martinez». Santa Clara University. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 6,0 6,1 Martin, Claire (2014 թ․ մայիսի 28). «Xiuhtezcatl Roske-Martinez, 14, wants to save the world». The Denver Post. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Cumming, Ed (2015 թ․ հոկտեմբերի 9). «Xiuhtezcatl Roske-Martinez: 'Our greed is destroying the planet'». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Steyer, Carly (2015 թ․ հուլիսի 2). «15-Year-Old Gives Amazing Speech To UN About Climate Change». HuffPost. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
- ↑ McPherson, Coco (2015 թ․ հուլիսի 13). «Meet the Teenage Indigenous Hip-Hop Artist Taking on Climate Change». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Winners of Global Challenges Youth Music Contest #GYMC15 Announced». United Nations. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
- ↑ 11,0 11,1 McPherson, Coco (2017 թ․ հուլիսի 19). «Environmental Activist Xiuhtezcatl Martinez: A Teen on the Front Lines». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ McPherson, Coco (2015 թ․ հուլիսի 13). «The Teen Indigenous Hip-Hop Artist Fighting Climate Change». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Xiuhtezcatl Martinez», Earthguardians.com, Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին, Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին
- ↑ «Meet the 16yo suing the US Government over climate change». Australian Broadcasting Corporation. 2017 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Keady, Cameron (2015 թ․ ապրիլի 22). «Colorado Teenager Rallies Youth Around The World To Protect The Planet». HuffPost.
- ↑ «Earth Guardians». Earth Guardians (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Funes, Yessenia (2017 թ․ հունիսի 9). «5 Things to Know About The Youth-Led Climate Lawsuit Against Trump». Color Lines. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Washington». Our Children's Trust. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Martinez v. Colorado Oil and Gas Conservation Commission Update». Lexology. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Simón, Yara (2018 թ․ դեկտեմբերի 21). «30 Latinxs Who Made an Impact in Their Communities in 2018». Remezcla. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Martinez, Xiuhtezcatl. «This Earth Day, I Believe Bernie Sanders Has Our Back on Climate Change». Teen Vogue.
- ↑ «Solving our Climate Crisis – A National Town Hall (2018)». Planeta.com. 2018 թ․ դեկտեմբերի 4.
- ↑ University, Santa Clara. «Xiuhtezcatl Martinez». www.scu.edu.
- ↑ McPherson, Coco (2017 թ․ հուլիսի 19). «Environmental Activist Xiuhtezcatl Martinez: A Teen on the Front Lines».
- ↑ «Best Artist - MTV EMAs: Complete Winners List». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շութեզկոտ Մարտինես Ֆեյսբուքում
- Շութեզկոտ Մարտինես Internet Movie Database կայքում
- TEDx talk
- United Nations speech
- Real Time with Bill Maher interview
- “Kid Warrior: The Xiuhtezcatl Martinez Story”
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շութեզկոտ Մարտինես» հոդվածին։ |
|