Շորթբրեդ
Շոտլանդական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | բիսկվիտ, թխվածք և սննդամթերք |
Առաջացման երկիր | Շոտլանդիա |
Արտադրման վայր | Միացյալ Թագավորություն |
Shortbread Վիքիպահեստում |
Շորթբրեդ (անգլ.՝ shortbread) կամ շորթի (անգլ.՝ shortie), շոտլանդական ավանդական թխվածքաբլիթ, որը հիմնականում պատրաստում են շաքարից, սերուցքային կարագից և ցորենի ալյուրից։ Ի տարբերություն շատ այլ թխվածքաբլիթների և հացաբուլկեղենի՝ շորթբրեդը չի պարունակում խմորիչ կամ կերակրի սոդա։
Շորթբրեդը ասոցացվում է շոտլանդական Ամանորի տոնակատարությունների հետ։ Որոշ շոտլանդական ապրանքանիշներ արտահանում են այս թխվածքաբլիթներն ամբողջ աշխարհով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շորթբրեդի պատրաստման եղանակը ստեղծվել է XIII դարաշրջանում Շոտլանդիայում, այս թխվածքաբլիթը հայտնվել է Հին միության գոյության ընթացքում շոտլանդացի հրուշակագործների և ֆրանսիացի հրուշակագործների միջև մշակութային փոխանակման շնորհիվ[1]։ Այդ ժամանակաշրջանում շորթբրեդը հիմնականում թխում էին մեծ շրջանի տեսքով, իսկ հետո կտրատում եռանկյունաձև և համեմում քեմիոնով[2]։
Առաջին անգամ բաղադրատոմսը հրապարակվել է 1736 թվականին տիկին Մակլիտոկի կողմից[3][4]։
Շորթբրեդը թանկ էր և դրա պատճառով պատրաստվում էր միայն տոնակատարությունների ժամանակ, ինչպիսին են Ամանորը և Հոգմանայը (շոտլանդական նոր տարին)։ Ինչպես նաև թխվածքաբլիթը պատրաստում էին հարսանիքների համար[5][6][7][8][9][10]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շորթբրեդը այդպես են անվանել իր փխրուն կառուցվածքի պատճառով (short բառը, բացի իր հիմնական «կարճ» իմաստից ունեցել է մեկ այլ նշանակություն՝ «անառաձգական»)[11]։ Այդպիսի կառուցվածքի պատճառն էր ճարպերի մեծ քանակի պարունակությունը[12]։
Բրիտանական անգլերենում «շորթբրեդ» և «շորթի» հասկացությունները (անգլ.՝ shortcake) հոմանիշներ են։ Շորթքեյքը հիշատակվում է Շեքսպիրի «Վինձորի ուրախ կանայք» պիեսի մեջ, որը հրապարակվել է 1602 թվականին[13]։
Ամերիկյան անգլերենում «շորթբրեդ» և «շորթքեյք» բառերը համարվում են տարբեր ուտեստների անվանումներ։ Շորթքեյքեի պատրաստման ընթացքում օգտագործում են բուսական ճարպ (սերուցքային կարագի փոխարեն)։ Ինչպես նաև շորթքեյքը պարունակում է խմորիչ, որը հաղորդում է թխվածքաբլիթին ավելի փափուկ կառուցվածք։ Հիմնականում շորքեյքի մեջ ավելացնում են մրգեր կամ հատապտուղներ։
Տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա շորթբրեդ թխվածքաբլիթների երեք դասական տեսակ՝
- Պետտիկոուտ տեյլս (petticoat tails), թխվում է մեծ շրջանի տեսքով, որը հետո բաժանում են եռանկյունաձև մասերի։
- Շորթբրեդ ռաունդս (shortbread rounds), փոքր չափի շրջանաձև թխվածքաբլիթ։
- Շորթբրեդ ֆինգերս (shortbread fingers), երկարավուն ուղղանկյան տեսքով թխվածքաբլիթ։
-
Պետտիկոուտ տեյլս
-
Շորթբրեդ ռաունդս
-
Շորթբրեդ ֆինգերս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brown, Catherine (2015 թ․ ապրիլի 1). «Shortbread». The Oxford Companion to Sugar and Sweets (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-0-19-931362-4.
- ↑ «History of Shortbread». English Tea Store. Վերցված է 10 лютого 2015-ին.
- ↑ Hyslop, Leah. «Potted histories: shortbread». The Telegraph. No. 6 October 2013. Վերցված է 18 лютого 2014-ին.
- ↑ «Рецепт Шортбред - Шотландская кухня | Kitchen727» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Historic UK - heritage of Britain accommodation guide. «Scottish Shortbread». Historic-uk.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «History of Shortbread & Shortbread Recipes». Englishteastore.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Dictionary of the Scots Language:: SND :: infare».
- ↑ «Dictionary of the Scots Language:: DOST :: schort adj».
- ↑ «Dictionary of the Scots Language:: SND :: dreamingbread».
- ↑ McNeill, F. Marian (1929). The Scots Kitchen (2006 ed.). Blackie & Son Ltd. էջեր 193–4. ISBN 978-1-84183-070-4.
- ↑ «Dictionary of the Scots Language:: DOST :: schort breid».
- ↑ «Online Etymology Dictionary». Վերցված է 2007 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Mariani, John F. (2014 թ․ փետրվարի 4). Encyclopedia of American Food and Drink (անգլերեն). Bloomsbury Publishing USA. էջ 1034. ISBN 978-1-62040-161-3.