Շոտլանդական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շոտլանդական խոհանոց, Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Շոտլանդիայի Թագավորության ազգային խոհանոց:

Տեղական խոհանոցն ինքնին ձևավորվել է կելտական ժողովուրդների խոհարարական ավանդույթների հիման վրա, որը հետագայում հակասական ազդեցությունն է ունեցել հյուսիսային և արևմտաեվրոպական բազմաթիվ խոհանոցների վրա՝ հատկապես ֆրանսիական և անգլիական:

Ընդհանրապես տեղի բնակչության մեծ մասի խոհանոցը (բացառությամբ արիստոկրատիայի և ազնվականության սովորույթների, որոնք գրեթե ամբողջությամբ փոխառնված են օտար, ավելի նորաձև ավանդույթներից) հիմնվում է հին շոտլանդական գյուղացիական ավանդույթների, ընտանեկան բաղադրատոմսերի և ազգային արտադրության մեթոդների վրա (թթու դնել, ծխեցնել): Այստեղի բերրի հողը, հարուստ ծովը և յուրահատուկ կլիման հնարավորություն են տվել շոտլանդացիներին, որ նրանց սեղաններին հայտնվեն բազմաթիվ հիանալի սննդամթերքներ, որոնք այժմ հայտնի են ամբողջ աշխարհում` գառ, ձուկ և բանջարեղեն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիան, իր բարեխառն կլիմայով, հազարամյակներ ի վեր իր բնակիչներին ապահովել է բազմաթիվ սննդամթերքներով: Ծովափնյա շրջաններում առկա ծովամթերքների հարստությունը ամենավաղ բնակիչներին ապահովում էր ծովային մթերքներով: Զարկ է տրվում նաև գյուղատնտեսության զարգացմանը և վարսակը արագորեն դառնում է շոտլանդացիների կերակրատեսակների հիմնական բաղադրիչը[1]: Նախկինում շոտլանդական հասարակության շարժական բնույթը պահանջում էր այնպիսի սնունդ, որը չպետք է շուտ փչանար: Սովորական երևույթ էր վերցնել վարսակի ալյուրի մի փոքրիկ տոպրակ, որը կարող էր վերածվել հիմնական շիլայի կամ վարսակի տորթի: Կարծիքներ կան, որ Շոտլանդիայի ազգային ուտեստը՝ «հագիսը», ծագել է նման ձևով. փոքր քանակությամբ, ամենաէժան անորակ մսից` ոչխարի կամ խոզի փորոտիքից, որը տեղափոխվել է տոպրակի մեջ: Առաջարկվել է նաև, որ այս ուտեստը ներկայացվի նորվեգացի զավթիչների կողմից, ովքեր փորձում էին պահպանել իրենց սնունդը Սկանդինավիա կատարվող երկար ճանապարհորդության ընթացքում[2]:

Ավանդույթներ և ծեսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրապես, շոտլանդական խոհանոցի ինքնատիպությունը չի հենվում սննդամթերքի յուրօրինակության վրա, քանի որ դրանք և դրանց անալոգները լայնորեն հանդիպում են հարևան երկրների խոհանոցներում, բայց առանձնահատուկ են նրանց հատուկ համադրությունը, խնամքով պահպանված խոհարարության ավանդույթները, կազմը, խոհարարության գործընթացի մանրակրկիտությունը, օգտագործման առանձնահատկությունները և նույնիսկ որոշակի տեսակի մենյուի ժամկետները` նախատեսված որոշակի ժամանակի, ամսաթվի կամ իրադարձության համար:

Ապուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդացիները շատ բազմազան են սնվում: Տեղական թանձր, յուղալի ապուրներն իրենց խտությամբ հիշեցնում են գուլյաշ: Հաճախ դրանց մեջ ավելացնում են «իմպրովիզացված» մթերքներ՝ բանջարեղեն, հացահատիկ և միս, մինչև անգամ ձուկ և խոտաբույսեր:

Հանրաճանաչ ապուրներ:

  • «կոկի լոկի», ապուր`սոխով, հավի մսով և սալորաչրով
  • «կուլեն սկինկ», ապուր` ապխտած ձկով
  • բրնձով ապուր` խեցգետնի ձողիկներով
  • ոսպով ապուր բեկոնով
  • գարեձավարի ապուր` բանջարեղենով և գառան մսով

Երկրորդական ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի բոլոր շրջանների ավանդական հիմնական ուտեստը գուլյաշն է, ուտեստ, որը պատրաստվում է շոգեխաշած մսից, թռչնամսից, բանջարեղենից և հացահատիկից` բաց կրակի վրա: Թռչնամիսը (հավ, բադ) և միսը (հիմնականում գառ, տավար) նույնպես ապխտում կամ շոգեխաշում են գարեջրում (էլ), իսկ ձկներն ու ծովամթերքները խաշում կամ տապակում են: Ձևավորման համար օգտագործում են տաք, պինդ հացահատիկային շիլաներ (վարսակի ալյուր) և խաշած բանջարեղեն (շաղգամ, ռուտաբագա, կարտոֆիլ, գազար, սոխ, ոլոռ), որոնք հաճախ նույնպես խառնում և տապակում են:

Հայտնի խավարտներ:

  • «սքիրլի», ավանդական ճաշալրաց` տապակած սոխով և վարսակի ալյուրով
  • «նիպս -տատիս», պյուրե՝ տապակած ռուտաբագայից և կարտոֆիլով
  • «կլապսխոտ», կարտոֆիլի պյուրե և շաղգամ սև պղպեղով
  • շոգեխաշած պրաս
  • թանձր շիլաներ (վարսակի, գարեձավարի, ոսպի)

Երկրորդ հայտնի ուտեստներ:

  • «հագիս», ոչխարի փորոք` լցոնված համեմունքների խառնուրդով
  • կոլոլակ ձվով
  • խոզի մսով գուլյաշ` գարեջրով և մարինացված ընկույզով
  • կարկանդակ ոչխարի երիկամից
  • ձկան կարկանդակ` սոխով և կարտոֆիլով
  • հավ
  • տավարի միս` գարեջրով տապակած
  • լցոնած բադ
  • սաղմոն` խաշած դոնդողում

Խմիչք և քաղցրավենիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդական հիմնական ազգային ըմպելիքը տաք թեյն է, որն ուղեկցվում է բազմաթիվ քաղցրավենիքներով (բլիթներ, նրբաբլիթներ, վարսակի տորթեր, մաֆիններ, մուրաբաներ, մարմելաթ), ինչպես նաև ապխտած մսով: Նման «մեծ թեյը» սովորաբար կազմակերպվում է ուշ երեկոյան՝ ի տարբերություն անգլիական ժամը հինգի թեյախմության: Այսօր թեյի մեջ կարելի է ավելացնել անուշաբույր խոտաբույսեր կամ մրգահյութեր: Ամբողջ աշխարհում հրուշակեղեններից հայտնի են հատապտուղներով տեղական կարկանդակները, ինչպես նաև կոճապղպեղը, կարճատևը և վարսակի ալյուրից պատրաստված բլիթները (Շոտլանդիան, ի դեպ, համարվում է վերջիններիս ծննդավայրը): Տոներին այստեղ պատրաստում են կոն խմիչքը, ինչպես նաև կեքս` նուշով և չամիչով: Այնուամենայնիվ, ամենատարածված տեղական աղանդերը քրանահանն է` վարսակի ալյուրի, թարմ հատապտուղների, մեղիր և հարած սերուցքի խառնուրդի տապակա:

Թագավորության ամենատարածված սպիրտային խմիչքը շոտլանդական վիսկին է, ինչպես նաև դրա հիմքով պատրաստված տարատեսակ լիկյորներ: Գրեթե յուրաքանչյուր գյուղ արտադրում է տնական գինիներ և գարեջուր:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Scotland's Traditional Cuisine – a brief overview", Taste of Scotland
  2. «Haggis History»։ MacSweens of Edinburgh։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 4, 2006-ին։ Վերցված է հոկտեմբերի 23, 2006 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]