Jump to content

Շիտաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիտաո
ԿեղծանունJüan-ťi[1], Kchu-kua che-šang[1], Čchao-ťi[1] և Š-tchao[1]
Ծնվել է1642[2][3][4][…] կամ 1630[5]
ԾննդավայրԳույլին, Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան, Չինաստան
Վախճանվել է1707[2][3][6][…]
Մահվան վայրՅանչժոու, Չինաստան
ՔաղաքացիությունՄին դինաստիա և Ցին կայսրություն
Դավանանքբուդդայականություն
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, արվեստի տեսաբան և բհիկու
Ժանրբնանկար
ՈւսուցիչՉժու Դա
Ներշնչվել էMei Qing?[7]
ՀայրZhu Hengjia?
 Shitao Վիքիպահեստում

Շիտաո (չինարեն՝ 石涛, ներկայիս անունը՝ Չժու Ժոցզի չինարեն՝ 朱若极, վանական անունը՝ Դաոցզի, չինարեն՝ 道濟, 1642[2][3][4][…] կամ 1630[5], Գույլին, Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան, Չինաստան - 1707[2][3][6][…], Յանչժոու, Չինաստան), Ցին դինաստիայի չինացի նկարիչ, վայելչագրող, գեղագիր, նկարչության տեսաբան[8]։ Նրա կեղծանունը բառացիորեն նշանակում է «քարացած ալիք»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիտաոն ազնվական ընտանիքից էր, որոնք մահացել են 1644 թվականի ներքին սպանդի ժամանակ։ Կենդանի մնացած ծառան երեխային ուղարկել է բուդդայական վանք։ 1651 թվականին Շիտաոն լքել է վանքը և մի ծառայի ուղեկցությամբ ճանապարհ ընկել։ Ապրել է Ուհանում, Խունան պրովինցիայում, Անհոյ պրովինցիայում, Նանկինում, Յանչժոուում։ 1690 թվականին գնացել է Պեկին, որտեղ փորձել է գտնել մի մեծահարուստ հովանավորի։ Անհաջող որոնումներից հետո հիասթափվել է բուդդիզմից։ 1693 թվականին ընդունել է դաոսականությունը և վերադարձել Յանչժոու, որտեղ մինչև իր մահը ապրել է քաղաքից դուրս գտնվող պարզ տնակում։

Աչքի է ընկել արտառոց կյանքով և արվեստով։ Երկար տարիներ ընկերություն է արել Չժու Դայի հետ։ Նամակագրական կապեր էր հաստատում նրա հետ՝ փոխանակելով թղթագլանններ։ Երբեմն նրանք միմյանց անավարտ աշխատանքներ էին ուղարկում․ մեկը սկսում էր, մյուսը՝ ավարտում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիտաոն բարձր է գնահատել Նի Ցզանի և մի շարք այլ նախորդների ստեղծագործությունը, սակայն միտումնավոր շարժվում էր իր նորարարական ճանապարհով։ Խորապես ընդունելով զեն-բուդդիզմի և դաոսականության սկզբունքները՝ մի շարք գործերում նա հասել է ավանդական նկարչության և պատկերման սահմաններին, այդպիսիք է նրա «Տասը հազար տձև կետ» ստեղծագործությունը, որը հիշեցնում է Ջեքսոն Պոլլոքի ստեղծագործությունը։

«Զրույցներ դառը դդմի վանական նկարչության մասին» տրակտատում Շիտաոն մշակել է «մեկ տողով» ոչ դատողական գրելու սկզբունքը, որում նա տեսնում է արվեստի կվինտէսենցիան։

Պահպանվել է նրա «Ինքնադիմանկար` բամբուկով և սոճով» ստեղծագործությունը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Վրձնի մեկ շարժում» (Ցզինտին լեռներն աշնանը), Ալեն Ժոբերի ֆիլմը «Պալիտրա» շարքից (Ֆրանսիա, 2000)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Завадская, Евгения Владимировна «Беседы о живописи» Ши-Тао. М.: Наука, 1978
  • Cheng F. Vide et plein: le langage pictural chinois. Paris: Éditions du Seuil, 1979
  • Cheng F. Shitao 1642—1707: la saveur du monde. Paris: Phébus, 1998

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիտաո» հոդվածին։