Շենոն Լետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շենոն Լետո
Shannon Leto, Anfiteatro Camerini (3).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Shannon Leto
Ի ծնե անուն Շենոն Կարլ Լետո
Նաև հայտնի է որպես Shanimal
Ծնվել է մարտի 9, 1970({{padleft:1970|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:9|2|0}}) (47 տարեկան)
Բոսիեր Սիթի, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր Ալտերնատիվ ռոք, սփեյս-ռոք, նեո-պրոգրեսիվ ռոք, հարդ ռոք, փոսթ-գրանջ, պրոգրեսիվ ռոք
Մասնագիտություն դերասան, ֆոտոգրաֆ, երաժիշտ, հեղինակ-երգահան, երաժշտական պրոդյուսեր
Գործիքներ հարվածային գործիքներ, կիթառ
Լեյբլ EMI
Virgin
Immortal
Անդամակցություն 30 Seconds to Mars
Կապված Thirty Seconds to Mars
The Wondergirls, Street Drum Corps
Անտուան Բեքս
Shannon Leto, Anfiteatro Camerini (2) (cropped).jpg

Շեննոն Քրիստոֆեր Լետո (անգլ.՝ Shannon Christopher Leto, ամերիկացի ռոք-երաժիշտ, երաժիշտ և դերասան Ջարեդ Լետոյի ավագ եղբայրը։ Thirty Seconds to Mars ալտերնատիվ ռոք խմբի թմբկահար, որը հիմնադրել են եղբոր հետ 1998 թվականին։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1970 թվականի մարտի 9-ին Բոսսիեր Սիթիում (քաղաքի կենտրոնին մոտ), Լուիզիանա նահանգ։ Ջարեդ Լետոյի` իր եղբոր հետ մեծացել է ստեղծագործ ընտանիքում, շրջապատված երաժշտական գործիքներով: Վաղ մանկությունից նա սկսել էր, իր խոստովանությամբ, հարվածել կաթսաներին, որը հետաքրքրություն առաջացրեց նրա մեջ դեպի հարվածային գործիքները: Շենոնը ինքնուրույն սկսեց նվագել հարվածային գործիքներ, բարաբան, երբ նա դեռ 8 տարեկան էր: Մանուկ հասակում նա մի քանի տարի ականջակալներով լսում էր ձայնագրություններ, և նվագում դրանց տակ` փորձելով ստեղծել իր ուրույն ոճը։ Նրա ընտանիքը հաճախ էր տեղափոխվում քաղաքից քաղաք, հատկապես փոքր քաղաքներ։ Նյու-Յորք տեղափոխվելուց հետո, որտեղ նրա ընտանիքը ապրում էր Metropolitan Opera House-ից ոչ հեռու, նա սկսեց տարվել նաև դասական երաժշտությամբ։ Նրա գնած առաջին ալբոմը Kiss խմբի «Destroyer»-ն էր։ Շենոնի խոսքերով, նրա երաժշտական ոճի վրա մեծ ազդեցություն են ունեցել այնպիսի թմբկահարներ, ինչպիսիք են Ջոն Բոնհեմը, Սյուարտ Քոուփլենդը, Քիթ Մունը, Նիք Մեյսոնը, Լարս Ուլրիխը:

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Thirty Seconds to Mars-ի հայտնի դառնալը, Շենոնը աշխատում էր ջազ-արհեստանոցում։ Նրանց հետ 1 սեզոն նվագելուց հետո, նա գնաց այլ լսումների։ Սակայն նրան չընդունեցին հնչյունագրության մասին բավարար գիտելիքներ չունենալու պատճառով։ Շենոնը ասում է «Երբ ես նվագում էի արհեստանոցում, ես գիտեի, որ իմ մոտ ամեն ինչ ստացվում էր, մինչև այն պահը, երբ իմ դիմաց դրեցին նոտաները»:

Հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Shannon Leto (Tempe).jpg

1998 թվականին, երբ Շենոնը իր փոքր եղբոր՝ Ջարեդի հետ հիմնադրեց Thirty Seconds to Mars խումբը, նա սկսեց քրտնաջան պարապել, 6-7 ժամ օրվա մեջ։ «Ժամանակակից թմբկահար» (անգլ.՝ Modern Drummer) ամսագրին 2006 թվականի փետրվարին տված հարցազրույցի ժամանակ Շենոնը նշել էր. «Փորձերը հատկապես օգնեցին ինձ հարվածային գործիքների վրա ամրապնդել իմ նվագը և այն դարձնել ավելի ճիշտ»:

Շենոնը նաև նշել է, որ նախընտրում է գործիքային կատարումները և էլեկտրոնիկայի հետ էքսպերիմենտները կատարում են նրանք ինքնուրույն։ Բոբ Էզրինը, որը օգնել էր 30 Seconds to Mars-ի առաջին ալբոմի ստեղծմանը, մի անգամ նշել էր. «Շենոնը ամենա ստեղծագործ թմբկահարներից մեկն է, որոնց հետ ես աշխատել եմ: Նա չի բավարարվում հասարակ ռիթմի ավելացմամբ: Նրա նվագը ձայնագրություն ընդհանուր հարմոնիայի ամբողջական մասն է: Նա հրաշալի նվագում է նաև կենդանի կատարումների ժամանակ, և նվագելու ժամանակ հաճելի է նրան հետևելը: Նա նվագում է այնպիսի եռանդով, որ ուղակի հիպնոզացնում է»: Իր նվագով Շենոնը ոգեշնչում է իր երկրպագու-երաժիշտներին, ովքեր լսելով և վերլուծելով խմբի կատարումները, լցվում են նոր մտահղացումներով և ցանկությունով ապրել։ Նրանց համերգներից հետո բոլորը անհամբերությամբ սպասում են նրանց հետ հանդիպման մասին, որպեսզի ստանան արժեքավոր պատասխաններ իրենց կուռքից։

Շենոնը ասում է. «Ես սիրում են լինել ետևում: Ես սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ խմբում: Լինել հարվածային գործիքներ նվագող խմբում, դա իհարկե տպավորիչ զբաղմունք է, և դա այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել»: Իր սիրած գործի համար նա շատ բաներ է զոհաբերել, և, իր խոսքերով, նա չի զղջում իր կորուստների համար։ Նա կարծում է, որ խումբը ոչ միայն նրա աշխատանքն է, այլ նրա կյանքը։ Մնացած ամենը երկրորդական է։

Շենոնը 2010 թ հոկտեմբերին Կենտ քաղաքում (Օհայո նահանգ) համերգի ժամանակ

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շենոնը նվագում է նաև կիթառ և դաշնամուր։ Նրա խոսքերով, նա միշտ հետաքրքրված է սովորել ինչ-որ նոր բան երաժշտության մեջ։
  • Նրա հետաքրքրությունների մեջ է մտնում նաև մասնագիտացված լուսանկարչությունը: Շենոնը հետաքրքրվում է նաև աբստրակտ արվեստով և պրոգրեսիվ ռոքով: Հենց ինքն էր ստեղծել խմբի առաջին ալբոմի նկարը (նշել է Ջարեդ Լետոն
  • Thirty Seconds to Mars խմբում մասնակցությունից բացի, Շենոնը մասնակցել է շրջագայությանը DJ Անտուան Բեքսի հետ։
  • «30 Seconds to Mars», «This Is War», «Love Lust Faith + Dreams» ալբոմների համար եղել է հեղինակ և կատարող այնպիսի երգերի, ինչպիսին են «The Struggle», «L490» և «Convergence»:
  • 2015 թվականի մարտի 9-ին Շենոնը իր հին ընկեր Թրեվիս Անդրեսի հետ գործարկել է սուրճի ընկերություն «Black Fuel Trading Company» անվանմամբ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենոն Լետո, Իտալիա, 2013 թ հունիս

The Wondergirls[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենոնը շոուի ժամանակ, Լուկա, Իտալիա, 2013 թ հուլիսի 13

1999Drop That Baby

  • 1999Let’s Go All The Way

Thirty Seconds to Mars[խմբագրել | խմբագրել կոդը]


Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]