A Beautiful Lie

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«A Beautiful Lie»
սինգլը
Ֆորմատերաժշտական սթրիմինգ
Ժանրալտերնատիվ ռոք
ԼեյբլImmortal Records և Virgin Records
ՊրոդյուսերJosh Abraham?

«A Beautiful Lie», ամերիկյան ալտերնատիվ 30 Seconds To Mars խմբի A Beautiful Lie ալբոմի չորրորդ սինգլը։

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսի 2-ին 30 Seconds To Mars-ի պաշտոնական կայքում հայտարարվեց a Beautiful Lie ալբոմի չորրորդ սինգլի թողարկման մասին, սակայն խումբն իր երկրպագուներին տրամադրեց երգի ընտրության հնարավորություն, քանի որ իրենք՝ երաժիշտները, չկարողացան կողմնորոշվել «A Beautiful Lie»-ի և «The Fantasy»-ի միջև ընտրության հարցում. երկու երգն էլ պարունակում էին խմբի համար կարևոր գաղափարներ, որոնք նրանք կցանկանային հասցնել լսարանին[1]։ Սինգլը լույս չի տեսել աշխարհի բոլոր երկրներում, սակայն այն բավական հաջող է եղել և զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը U.S. Modern Rock charts-ում։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

EMI Japan-ի տեղեկատվության համաձայն՝ սկզբում «A Beautiful Lie» տեսահոլովակը պետք է նկարահանվեր Ալյասկայում և Հյուսիսային բևեռում, սակայն նկարահանումներն անցկացվել են Գրենլանդիայում 2007 թվականի օգոստոսին։ Ջարեդ Լետոն հայտարարել է, որ տեսահոլովակը «էկոլոգիապես մաքուր» է, իսկ վաճառքից ստացված եկամուտները փոխանցվել են բնապահպանական բարեգործական հիմնադրամին։ Տեսահոլովակը բաղկացած է Գրենլանդիայի բնանկարների և այսբերգի գագաթին երգ կատարող խմբի տեսարաններից այսբերգի տեսահոլովակի ոճաբանությունը հիշեցնում է վավերագրական ֆիլմ՝ ուշադրություն հրավիրելով գլոբալ տաքացման խնդ8in[2]: Տեսանյութը պարունակում է նաև շրջակա միջավայրի արտանետումների թաքնված կադրեր, մահացած կենդանիների և սպիտակ խաչերի գերեզմանների տեսարաններ։ Ռեժիսոր Է դարձել Ջարեդ Լետոն (մանկական գրքի բնույթի՝ Անգակոկ Պանիպակ կեղծանունով)

Հունվարի 28-ին տեսանյութը հայտնվել է MySpace-ում, իսկ ավելի ուշ՝ MTV-ում։

Կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Standard
  1. A Beautiful Lie (Single Shot) — 4:05
  2. A Beautiful Lie (Half Caf) — 3:50
  • US (CD)
  1. A Beautiful Lie (Single Shot) — 4:05

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

տարի չարթեր #
2007 U.S. Billboard Modern Rock Tracks[3] 37
2007 Virgin Chart 1
2007 Canadian Singles Chart 27
2007 Chilean Singles Chart 31
2007 New Zealand Singles 16
2007 Argentina Singles Chart 1
2008 Portugal Singles Chart[4] 11
2008 Alemania Singles Chart 12
2008 Brasil Singles Chart 1
2008 Italia Singles Chart 16
2008 Europe Singles Chart 1
2008 Germany Singles Chart[4] 92
2008 U.S. Billboard Hot Videoclip Tracks 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 30STM — News May 2, 2007 Արխիվացված 2009-04-22 Wayback Machine.
  2. Interview(չաշխատող հղում)
  3. «Modern Rock Tracks - A Beautiful Lie». Billboard. Վերցված է 17-05-2009-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «aCharts.us - 30 Seconds to Mars - A Beautiful Lie». aCharts.us. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 17-05-2009-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]