Շարա Շալկահազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարա Շալկահազի
հունգ.՝ Salkaházi Sára
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1899(1899-05-11)[1][2][3][…]
ԾննդավայրԿոշիցե, Abaúj-Torna County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էդեկտեմբերի 27, 1944(1944-12-27)[1][2][3][…] (45 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[5]
Մասնագիտությունլրագրող, միանձնուհի, կազմող և ուսուցչուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Sára Salkaházi Վիքիպահեստում

Շարա Շալկահազի (հունգ.՝ Salkaházi Sára, մայիսի 11, 1899(1899-05-11)[1][2][3][…], Կոշիցե, Abaúj-Torna County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 27, 1944(1944-12-27)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), Սոցիալական ծառայության քույրերի միանձնուհիների կանանց կոնգրեգեցիայի քույր, Խաչված նետերի կուսակցության տիրապետության ժամանակ մասնակցել է ավելի քան հարյուր հունգարացի հրեաների փրկությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարա Շալկահազին ծնվել է 1899 թվականի մայիսի 11-ին, Կոշիցեում և այնտեղ էլ ստացել է մանկավարժական կրթություն, ինչից հետո մեկ տարվա ընթացքում աշխատել է որպես ուսուցչուհի։ Երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կոշիցե քաղաքը դարձել է Չեխոսլովակիայի մաս, չեխոսլովական նոր կառավարությունը ուսուցիչներից հավատարմության երդում է պահանջել։ Շարան հրաժարվել է դրանից և այդ պատճառով ստիպված է եղել թողնել ուսուցչուհու կարիերան։

Աշխատանքը կորցնելուց հետո սովորել է տպագրության գործ։ Նույն ժամանակ Վերին Հունգարիայի թերթերում տպագրել է իր պատմվածքները, ֆելիետոնները, ժանրային նկարները։ Նրա առաջին հրապարակումը հայտնվել է Esti Újság («Երեկոյան թերթ») պարբերականում Կոշիցեում, Սիֆաքս կեղծանվամբ, 1919 թվականի փետրվարի 2-ին։ Վարպետանալով լրագրողական գործում` դարձել է Չեխոսլովակիայի գլխավոր քաղաքական ուժի` Գավառական քրիստոնյա-սոցիալիստական կուսակցության տպագիր օրգանի գլխավոր խմբագիրը։

1927 թվականին Շարա Շալկահազին ծանոթացել է «Սոցիալական ծառայության քույրեր» կանանց կոնգրեգացիայի անդամների հետ, որը հիմնադրել էր Մարգրիտ Սլախտան Կոշիցեում։ Շալկահազին ավարտել է կոնգրեգացիայի սոցիալական դասընթացը։

1929 թվականին ընդունվել է Սեգրավեի մենաստան, սակայն մինչև 1930 թվականի հոգեգալստին իր առաջին ուխտը մի քանի ամիս անց է կացրել Կոշիցեում, որտեղ կազմակերպել է տեղական Կարիտաս։ Երկու տարի անց նա նմանատիպ աշխատանք է իրականացրել Կոմարումում։ Կարիտասի ղեկավարումից բացի նա շաբաթը 26 դաս է դասավանդել դպրոցում, ղեկավարել է երեխաների համար խոհանոցը, կրոնական կուռքերի առարկաների խանութն ու խմբագրել է Katholikus nő ամսագիրը։ 1934 թվականին նրան տեղափոխել են Կոշիցե։

Ռիչարդ Յուհա։ Շարա Շալկահազիի կիսանդրին

1937 թվականին դիմել է Բրազիլիա մեկնելու համար` այնտեղի հունգարացի բենեդիկտիցիների հետ առաքելություն իրականացնելու համար։ Բրազիլիա մեկնելու համար նրան անհրաժեշտ էր ստանալ հունգարական քաղաքացիություն, քանի որ Շալկահազին վերջնականապես հաստատվել էր Բուդապեշտում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված իրադարձությունները չեղարկել են այս ճանապարհորդությունը։ 1940 թվականի Հոգեգալստյանը հավերժական ուխտի երդում է տվել` Alleluja! Ecce ego, mitte me! կարգախոսով։

1941 թվականից սկսած դարձել է Աշխատող կաթոլիկ կանանց ու աղջիկների միության համազգային ղեկավարը։ Հրապարակել է շարժման թերթը, կազմակերպել է հավաքներ, սուրբ օրեր, երեք տարվա ընթացքում բացել է հինգ նոր ապաստարան աղքատների համար և սկսել է հիմնել Աշխատող կանանց ինստիտուտը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սոցիալական ծառայության քույրերը թաքցրել են ավելի քան 1000 հրեա։ Այդ ժամանակ Շարա Շալկահազին թաքցրել է մոտ 100 մարդ։

1944 թվականի դեկտեմբերի 27-ին հրեաներ փնտրող նիլասիստները շրջափակել են նրա ապաստարանն ու ձերբակալել չորս մարդու։ Քույր Շարան հայտնվել է գործողության վերջում, սակայն չի փախել ու նույնպես ձերբակալվել է։

Նրա մահվան հանգամանքները երկար ժամանակ հայտնի չեն եղել։ Քսան տարի անց ձերբակալված նիլասիստներից մեկը պատմել է դատարանին, թե ինչ է տեղի ունեցել։ Ըստ նրա խոսքերի` ձերբակալվածներին տարել են Բուդապեշտի գլխավոր մաքսատան շենքի մոտ, ստիպել են հանել հագուստն ու կանգնեցրել են Դանուբի ափին։ Մինչև համազարկի հարվածը սև մազերով ցածրահասակ մի կին, քույր Շարան, դիմել է դահիճներին, նայել է ուղիղ նրանց աչքերի մեջ, ծնկի է իջել, նայել է երկնքին ու խաչակնքել է։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարա Շալկահազիի երանելիացումը

«Սոցիալական ծառայության քույրերը» 1996 թվականի վերջին սկսել են նրան երանելիների դասին դասելու գործընթացը։ 2006 թվականի ապրիլի 28-ին Հռոմի Բենեդիկտոս XVI պապն ստորագրել է նրան երանելիների դասին դասելու մասին դեկրետը, որը հանդիսավոր կերպով հայտարարվել է 2006 թվականի սեպտեմբերի 17-ին, հազարավոր մարդկանց ներկայությամբ, Բուդապեշտի Սուրբ Իշտվան եկեղեցու առջև։

Նրա օրը նշվում է մայիսի 11-ին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GCatholic.org — 1997.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 PIM identifier
  5. 5,0 5,1 The Righteous Among the Nations Database
  6. «Salkaházi Sára személye példakép számunkra – Boldoggáavatás a Szent István-bazilika előtt» (венгерский)։ Magyar katolikus egyház։ 2006-09-17։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-01-ին։ Վերցված է 2010-02-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]