Շառլ Տրենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Տրենե
Բնօրինակ անունֆր.՝ Charles Trenet
Ի ծնե անունֆր.՝ Louis Charles Augustin Georges Trenet
Ծնվել էմայիսի 18, 1913(1913-05-18)[1][2][3][…]
Նարբոն, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
Մահացել էփետրվարի 19, 2001(2001-02-19)[1][4] (87 տարեկան)
Կրեթեյ, Ֆրանսիա
ԳերեզմանQ47488794?
Ժանրերշանսոն և սարդանա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ, հեղինակ-կատարող, երգերի հեղինակ և դերասան
Գործիքներվոկալ[5]
ԼեյբլCapitol Records, Pathé Records, CBS Disques? և EMI
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա[6]
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
 Charles Trenet Վիքիպահեստում

Շառլ Տրենե (ֆր.՝ Charles Trenet. մայիսի 18, 1913(1913-05-18)[1][2][3][…], Նարբոն, Ֆրանսիա - փետրվարի 19, 2001(2001-02-19)[1][4], Կրեթեյ, Ֆրանսիա)[7], 20-րդ դարի ֆրանսիացի երգիչ և երգահան։ Նրա այցեքարտային երգը եղել է La Mer-ը (1943)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությամբ հրապուրվել է մանուկ հասակից։

1933-1936 թվականներին էստրադայում ելույթներ է ունեցել շվեյցարացի դաշնակահար Ջոնի Հեսի ընկերակցությամբ։ Միասին երաժշտական 18 սկավառակ են ձայնագրել Pathé ստուդիայում։ 1936 թվականին Շառլը զորակոչվել է, անցել զինվորական ծառայության։ 1937 թվականից՝ զորացրվելուց հետո, ելույթ է ունեցել որպես մենակատար։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի քանի տարի աշխատել է ԱՄՆ-ում։ 1951 թվականի աշնանը վերադարձել է Փարիզ։

60 տարուց ավելի ձգված երաժշտական իր կարիերայի ընթացքում Շառլ Տրենեն հեղինակել է շուրջ 1 000 երգի տեքստեր ու երաժշտություն[8]։ Բացի La Mer-ից, լայն ժողովրդականություն են վայելել նաև նրա հեղինակած Nationale 7, Y'a d'la joie, La Romance de Paris, Douce France, Boum!, Que reste-t-il de nos amours?, Ménilmontant երգերը։ Տրենեի մի շարք երգեր հնչել ու ձայնագրվել են նաև անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և այլ լեզուներով։ Ընդ որում՝ նրա ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել ինչպես ֆրանսիացի, այնպես էլ օտարազգի անվանի երգիչներ, որոնց թվում են Մորիս Շևալիեն, Միշել Էմերը, Լեո Շոլիակը, Բոբի Դարինը, Ջորջ Բենսոնը, Ֆրենկ Սինատրան, Սեմ Քուքը, Դասթի Սփրինգֆիլդը, Ժան Սաբլոնը, Ֆրելը։

Շառլ Տրենեն արժանացել է Մոլիերի անվան պատվո մրցանակի, Պատվո լեգեոնի շքանշանի, արվեստների և գրականության շքանշանի, Վաստակի համար շքանշանի, Ակադեմիական արմավենու շքանշանի և այլ պարգևների։ Անվանի երաժիշտի ծննդավայրում՝ պրովանսյան Նարբոն քաղաքում, նրա անունը կրող պողոտայում 2000 թվականին բացվել է նրա տուն-թանգարանը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Տրենեի՝ առավել լայն տարածում գտած ստեղծագործություններից են հետևյալ երգերը[9].

  • 1933: "L'école buissonnière" (երաժշտության համահեղինակ՝ Ջոնի Հես)[10]
  • 1936: "Vous oubliez votre cheval"[11]
  • 1937: "Je chante"[12]
  • 1937: "Fleur bleue"[13]
  • 1937: "J'ai ta main"[14]
  • 1937: "Vous qui passez sans me voir" (երաժշտության համահեղինակ՝ Ջոնի Հես)[15]
  • 1937: "Y a d'la joie"[16]
  • 1938: "Boum!"[17]
  • 1938: "J'ai connu de vous"[18]
  • 1938: "Ménilmontant"[19]
  • 1938: "La polka du roi"
  • 1939: "Il pleut dans ma chambre"
  • 1939: "Mam'zelle Clio"
  • 1941: "Swing troubadour"
  • 1941: "Un rien me fait chanter" (երաժշտության համահեղինակ՝ Լեո Շոլիակ)
  • 1942: "Que reste-t-il de nos amours?" (երաժշտության համահեղինակ՝ Լեո Շոլիակ)
  • 1943: "Douce France" (երաժշտության համահեղինակ՝ Լեո Շոլիակ)
  • 1945: "La folle complainte"
  • 1945: "La mer"[20]
  • 1947: "Revoir Paris"
  • 1948: "France-Dimanche"
  • 1948: "Grand-maman, c'est New York"
  • 1949: "Mes jeunes années"
  • 1951: "L'ame des poetes" (կատարվել է Son Quartette Ondioline քառյակի տետ)[21]
  • 1951: "Le serpent python"
  • 1954: "Coin de rue"
  • 1955: "La java du diable"
  • 1955: "Moi j'aime le music-hall"
  • 1955: "Route Nationale 7"
  • 1957: "Le jardin extraordinaire"
  • 1961: "Kangourou"
  • 1963: "La famille musicienne"
  • 1969: "Il y avait des arbres"
  • 1970: "Au bal de la nuit"
  • 1970: "L'oiseau des vacances"
  • 1970: "Le revenant"
  • 1971: "Fidele"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Charles Louis Trenet — 2000.
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  5. Montreux Jazz Festival Database
  6. Գեղեցիկ արվեստների ակադեմիա // New International EncyclopediaDodd, Mead & Co., 1902.
  7. "Charles Trénet Biography, Songs, & Albums". AllMusic. Retrieved 2021 թ․ հոկտեմբերի 15.
  8. "ALL HIS SONGS". charlestrenet.net. Retrieved 2022 թ․ մայիսի 27.
  9. "Chansons". Charles-trenet.net. Retrieved 2020 թ․ նոյեմբերի 15.
  10. "L'École Buissonnière – YouTube". Youtube.com. Արխիվացված from the original on 2021 թ․ դեկտեմբերի 11. Retrieved 2021 թ․ հունվարի 3.
  11. Archived at Ghostarchive and the Wayback Machine: "Charles Trenet – Vous Oubliez Votre Cheval – YouTube". Youtube.com. Retrieved 2021 թ․ հունվարի 3.
  12. Archived at Ghostarchive and the Wayback Machine: "Charles Trenet – Je Chante – YouTube". Youtube.com. Retrieved 2021 թ․ հունվարի 3.
  13. "Fleur bleue (Remasterisé en 2017) – YouTube". Youtube.com. Արխիվացված from the original on 2021 թ․ դեկտեմբերի 11. Retrieved 2021 թ․ հունվարի 3.
  14. "J'ai Ta Main – Original – YouTube". Youtube.com. Արխիվացված from the original on 2021 թ․ դեկտեմբերի 11. Retrieved 2021 թ․ հունվարի 3.
  15. "Vous Qui Passez Sans Me Voir – YouTube". Youtube.com. Արխիվացված from the original on 2021 թ․ դեկտեմբերի 11. Retrieved 2021 թ․ հունվարի 3.
  16. Archived at Ghostarchive and the Wayback Machine: "Y'a d'la joie (Remasterisé en 2017) – YouTube". Youtube.com. Retrieved 2021 թ․ հունվարի 3.
  17. Archived at Ghostarchive and the Wayback Machine: "Charles Trenet – Boum – YouTube". Youtube.com. Retrieved 2021 թ․ հունվարի 3.
  18. "J'ai connu de vous – YouTube". Youtube.com. Արխիվացված from the original on 2021 թ․ դեկտեմբերի 11. Retrieved 2021 թ․ հունվարի 3.
  19. "Ménilmontant – YouTube". Youtube.com. Արխիվացված from the original on 2021 թ․ դեկտեմբերի 11. Retrieved 2021 թ․ հունվարի 3.
  20. Archived at Ghostarchive and the Wayback Machine: "Charles Trenet – La mer (Officiel) [Live Version] – YouTube". Youtube.com. Retrieved 2021 թ․ հունվարի 3.
  21. "L'AME DES POETES (Longtemps, longtemps)" (in French). Columbia. 1951. Retrieved 2021 թ․ հուլիսի 22.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]