Շառլ Բլոնդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շառլ Բլոնդեն
ֆր.՝ Charles Blondin
1897-10 Blondin.JPG
Ծնվել էփետրվարի 28, 1824(1824-02-28)[1][2][3][4]
ԾննդավայրԷդեն
Մահացել էփետրվարի 22, 1897(1897-02-22)[3][4] (72 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունկրկեսի արտիստ
Charles Blondin Վիքիպահեստում

Ժան-ֆրանսուա Բլոնդեն (ֆր.՝ Jean François Gravelet-Blondin, փետրվարի 28, 1824(1824-02-28)[1][2][3][4], Էդեն - փետրվարի 22, 1897(1897-02-22)[3][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ֆրանսիացի լարախաղաց:

Բլոնդենը տանում է իր մենեջերին՝ Գարի Կոլկորդին, քայլելով պինդ ձգված պարանի վրա

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկական անունը՝ Ժան-Ֆրանսուա Գրավալե, հայտնի է նաև Շառլ Բլոնդեն, Ժան-Ֆրանսուա Բլոնդեն, հետագայում նաև «Մեծ Բլոնդեն» անունով: Հինգ տարեկան հասակում նա հաճախել է Լիոնի սպորտի դպրոց (École de Gymnase): Այնտեղ վեց ամիս ակրոբատիկա սովորելուց հետո, առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացել «Փոքրիկ հրաշք» կեղծանունով:

Նա հայտնի դարձավ՝ իր գործողությունների կատարման վարպետության, նրբաշարժության ու յուրահատկության շնորհիվ:

1855 թվականին Բլոնդենը մեկնում է ԱՄՆ[5]: Այստեղ նրան հռչակ ձեռք բերեց իր այն միտքը, որ անցնի Նիագարայի ջրվեժի ներքևի կիրճը՝ 1100 ոտնաչափ (335 մ) երկարությամբ պարանով, ջրից 160 ոտնաչափ (50 մ) բարձրության վրա: Այս հնարքը նա կատարել է մի քանի անգամ (առաջինը՝ 1859 թ. հունիսի 30), ընդ որում ամեն անգամ տարբեր ձևերով՝ կապված աչքերով, պարկի մեջ, ոտնափայտերով, ուսերին մարդ տանելով (իր մենեջեր՝ Գարի Կոլկորդ):

Բլոնդենը 1861 թվականին ներկայացել է Լոնդոնի Բյուրեղապակյա պալատում: Նա գլուխկոնծի էր տալիս երկար ոտնափայտերով, որոնք ունեին գետնից 70 ոտնաչափ (20 մ) բարձրություն: 1862 թվականին նույն ցանկով նորից հանդիսատեսին է ներկայանում Բյուրեղապակյա պալատում, ինչպես նաև Անգլիայի այլ շրջաններում:

1861 թվականին ներկայանում է Պորտոբելլոյի Թագավորական այգիներում, (Հարավային Օղակաձև ճանապարհին, Պորտոբելլո, Դուբլին), գետնից 50 մ բարձրության վրա: Գործողության ժամանակ պարանը կտրվում է: Ինքը՝ Բլոնդենը չի տուժում, սակայն երկու աշխատակիցներ հայտնվելով անտառում մահանում են: Հետախուզություն սկսվեց, որի ընթացքում հետախուզեցին կտրված պարանը (2 մատնաչափ (5 սմ) տրամագիծ և 5 մատնաչափ (12, 7 սմ) հատված պարագիծ): Բլոնդենին և նրա մենեջերին մեղադրանք չառաջադրվեց, որովհետև դատավորները կասկածի տակ էին վերցրել պարանի արտադրությունը: Միջոցառման կազմակերպիչը հայատարարեց, որ այդպիսի դեպք չի կրկնվի: Հերթական ճակատագրական դատական նիստի ժամանակ Բլոնդենը և մենեջերը ներկա չէին (գտնվում էին Ամերիկայում), նրանց ձերբակալելու պատվեր տրվեց: Միևնույն ժամանակ հաջորդ տարի Բլոնդենը Դուբլինում կրկին կատարեց նույն հնարքը, այս անգամ գետնից 100 ոտնաչափ (32 մ) բարձրության վրա[6]:

Առաջին անգամ ամուսնացել է 1846 թ. օգոստոսի 6-ին Մարի Բլանշերի հետ, որպեսզի օրինականացնի որդու ծնունդը, հետո նրանք ունենում են նաև երկու երեխա: Հայտնի չէ, թե ինչ պատահեց ֆրանսիական ընտանիքի հետ՝ Բլոնդենի Միացյալ նահանգներ մեկնելուց հետո:

ԱՄՆ-ում ամուսնանում է Շառլոտե Լոուրենսի հետ և ունենում 5 երեխա՝ Ադել (1854 թ.), Էդվարդ (1855 թ.), Իրիս (1861 թ.), Հենրի Կոլման (1862 թ.) և Շառլոտան (1866 թ.):

1873 թվականին Բլոնդենը հատել է Էդգբաստոնի ջրամբարը Բիրմինգեմում[7]: Այդ իրադարձության պատվին 1992 թվականին Լեյդիվուդից ոչ հեռու Միդլվեյում հուշարձան կանգնեցվեց:

1893-1894 թվականներին Բյուրեղապակյա պալատում նա խաղացել է Օսկար Բարետի կազմակերպած «Ջեկ և Բինստոլկ» մնջախաղում[8]:

Նրա վերջին ներկայացումը կայացել է 1896 թվականին Բելֆաստում: Բլոնդենը մահացել է 72 տարեկան հասակում՝ դիաբետից, թաղված է Կենսե Գրին գերեզմանատանը[9]:

Նրա պատվին Իլինգում անվանել են երկու փողոց՝ Բլոնդեն պողոտա և Նիագարա պողոտա:

Նիագարայում կատարած նրա սխրագործությունը՝ անմահանում է ռուս դրամատուրգ Ալոնսո Ալեգրիայի գրած՝ «Նիագարա խաչմերուկ» («Crossing Niagara») հայտնի պիեսում: Պիեսի պրեմիերան տեղի է ունեցել 1969 թվականին Լիմում: Ամենաթարմ բեմադրությունները ցուցադրվել են Իսպանիայում (2006 թ.) և Վենեսուելայում (2008 թ.): Պիեսի անգլերեն լեզվով պրեմիերան տեղի է ունեցել Լոնդոնի Ազգային թատրոնում (1975 թ.) և Նյու-Յորքի Մանհեթեն թատրոնի ակումբում (1982 թ.):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. W. BrownUTP, Presses de l'Université Laval, 1959.
  5. Irish Times, Dublin, 25 May 1861
  6. Irish Times, 1861, 1862
  7. Birmingham Daily Post, Monday, 8 September 1873 «Blondin at the Reservoir»
  8. [1](չաշխատող հղում) Backstage.ac.uk — Blondin
  9. Lloyd’s Weekly Newspaper (London, England), Sunday, 28 February 1897 «Death of Blondin»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]