Շառլոտթաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Շառլոտթաուն
Դրոշ Զինանշան
Flag of Charlottetown.svg Blason ville ca Charlottetown.svg

Charlottetown-Stratford (aerial) 02.jpg
Կոորդինատներ: 46°14′1.00″ հս․ լ. 63°7′41.99″ ամ. ե. / 46.2336111° հս․. լ. 63.1283306° ավ. ե. / 46.2336111; 63.1283306
ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1764 թ.
Մակերես44,33 կմ²
ԲԾՄ49 մետր
Բնակչություն34 562 մարդ (2011)[1],
36 094 մարդ (2016)[2]
Ժամային գոտիUTC−4 և UTC−3
Հեռախոսային կոդ902
Փոստային ինդեքսներC1A
Պաշտոնական կայքcity.charlottetown.pe.ca
##Շառլոտթաուն (Կանադա)
Red pog.png

Շառլոտթաուն (անգլ.՝ Charlottetown), Կանադայի ամենափոքր նահանգ՝ Էդուարդ արքայազնի կղզու մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութային պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլոտթաունի կոնֆերանսի անցկացման վայրը

Նախկինում քաղաքի տեղում հնդկացիական միկմակի ցեղի բնակավայրն էր: 1720 թվականին Լուիսբուրգի աքադները ամրոց են հիմնել, որը ստացել է Պորտ լա Ջոյ անվանումը: Գեորգ թագավորի պատերազմի ժամանակ կղզում իջևանել է բրիտանական զորքը, բայց ֆրանսիացիների հակագրոհի ժամանակ նրանք ջախջախվել են:

1758 թվականի օգոստոսին Ֆրանս-հնդկացիական պատերազմի ընթացքում ամրոցը անցել է անգլիացիների հսկողության տակ, իսկ ֆրանսիական բնակչությանը արտաքսել են (ընդ որում բնակչության մեծ մասը արտաքսման ժամանակ զոհվել են): Այս իրադարձությունները աքադացիների ցեղասպանության առիթ հանդիսացան, որը կազմակերպել էր Բրիտանական կայսրությունը՝ Յոթնամյա պատերազմում հաղթելուց հետո: Շառլոտթաունը, որը կոչվել է ի պատիվ Գեորգ 3-րդի կնոջ և Վիկտորիա թագուհու ապագա տատի՝ Շառլոտա Մեկլենբուրջ Ստրելիկցու պատվի, հիմնադրվել է 1764 թվականին: 1775 թվականին, ԱՄՆ-ի անկախության համար մղվող պատերազմի ժամաանկ քաղաքը կողոպտվել էր ամերիկյան նավակազմի կողմից, որը տեղավորված էր Մասսաչուսեթսում: Շառլոտթաունը պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել 1855 թվականի ապրիլի 17-ին, այդ ժամանակ քաղաքացիների թիվը կազմում էր շուրջ 6,5 հազար մարդ:

Կանադայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականին Շառլոտթաունում կայացել է Հյուսիսային Ամերիկայում բրիտանական գաղութների պատգամավորների կոնֆերանսը, որը սկիզբ դրեց Կանադայի կոնֆեդերացիայի ստեղծմանը[3]: Էդուարդ արքայազնի կղզին Կանադային միացել է 1873 թվականին, Շառլոտթաունի հետ, որպես մայրաքաղաք: 19-րդ դարի երկրորդ կեսին քաղաքի տնտեսական զարգացումը կապված էր ձկնորսության և նավաշինության հետ: 20-րդ դարում այդ ճյուղերը աստիճանաբար անկում ապրեցին, 1980-ական թվականների կեսին դրանց տեղը ամբողջությամբ զբաղեցրել են ֆինանսական բաժինը և ծառայությունների ոլորտը: 20-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքներում ընթացող գործընթացների նմանությանը զուգահեռ, կանադական քաղաքներում շնորհիվ ռասսայական փոքրամասնության համեմատաբար քիչ բաժնին, հաջողվեց խոսափել սպիտակների փախուստից և քաղաքների կենտրոնները առանձնաթաղերի վերածումից:

Նավամատույց Շառլոտթաունում

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է նավահանգստի մոտ, որը երեք գետերի միախառնման տեղում է, Նորտամբերլենդ նեղուցի ափին, և ունի V-աձև տեսք, որի սուր կողմը ուղղված է դեպի հարավ[4]: Կլիման բարեխառն ծովային է: Ձմռանը հաճախ ձնհալներ և ձյան տեղումներ են լինում: Ամռանը հաճախ անձրևոտ է և ամպամած: Կզղու կլիմայի վրա մեծ ազդեցություն է գործում Ատլանտյան օվկիանոսը:

Հունվար-փետրվար ամիսներին ջերմաստիճանը շուրջ −7 °C է, հուլիս-օգոստոս ամիսներին՝ +17-+18°С:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետարան

2011 թվականի վիճակագրական տվյալների համաձայն քաղաքում ապրում էր 34 562 մարդ, արվարձանների հետ՝ 61 210 մարդ:

Բնակչության ռասսայական կազմը՝

  • սպիտակներ- 95,5 %
  • հնդկացիներ- 1,4 %
  • ասիացիներ- 3,1 %

Քաղաքի բնակչության 2/3 մասը կելտ վերաբնակիչների սերունդ են:

Քաղաքաբնակների 91 %-ը քրիստոնյա են, մեծամասնությունը՝ կաթոլիկներ և բողոքականներ:

Քաղաքացիների միջին տարիքը 41,3 տարեկանն է: Մեկ հոգու տարեկան եկամուտը՝ 29 710 կանադական դոլար է:

Հանցավորության մակարդակը ամենացածրն է՝ ինչպես Կանադայի նահանգների մայրաքաղաքների, այնպես էլ նահանգների ամենախոշոր քաղաքների հետ համեմատության մեջ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլոտթաունի տնտեսության հիմքը պետական բաժինն է: Կառավարության տարբեր մակարդակի բաժինները, ինչպես նաև դրան պատկանող կրթական և առողջապահական հաստատությունները ստեղծում են քաղաքի աշխատավայրերի ավելի քան 2/3 մասը:

Մասնավոր բաժնում մեծ դեր է ունի զբոսաշրջությունը, քաղաքում պահպանվել են 18-19-րդ դարերին պատկանող տեսարժան վայրեր:

Կան փոքր ձեռնարկություններ, առավելապես քիմիայի և կենսատեխնոլոգիայի բնագավառներում: Շառլոտթաունում է տեղակայված Prince Edward Air-ի շտաբակայանը:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլոտթաունի օդանավակայանը (IATA: YYG, ICAO: CYYG), գտնվում է քաղաքից 6 կմ հյուսիս, տարվա ընթացքում սպասարկում է շուրջ 290 հազար ուղևորների (2010): Մշտական չվերթները իրականացվում են՝ Օտտավա, Մոնրեալ, Գալիֆակ և Տորոնտո: Սեզոնային՝ Նյու Յորք, Վարադերո, Սամանու և Պունտա Կանու:

Մի ժամանակ Շառլոտթաունը կղզու երկաթուղային գծի կենտրոնն էր, բայց 20-րդ դարի կեսերից այն անկում է ապրել, իսկ 1989 թվականին վերջնականապես ապասարքավորվել է:

Քաղաքը և ամբողջ կղզին Կանադայի խճուղու հետ կապված են Կոնֆեդերացիայի կամրջով, Նորտամբերլենդ նեղուցի վրայով:

20-րդ դարի ընթացքում քաղաքում հասարակական տրանսպորտի համակարգ մտցնելու մի քանի փորձեր են ձեռնարկվել, բայց որոշ ժամանակա անց դրանք դադարեցրել են իրենց գործունեությունը: Այժմ գործողCharlottetown Transit -ը սկսել է աշխատել 2005 թվականին, և կազմված է 7 ավտոբուսային երթուղիներից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]