Շադե Ադու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շադե Ադու
Sade Adu 1.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Sade Adu
Ծնվել էհունվարի 16, 1959(1959-01-16)[1][2][3][4] (60 տարեկան)
Ibadan, Նիգերիա
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերսոուլ, ջազ, Ֆանկ, ռիթմ էնդ բլյուզ և Սոֆթ ռոք
Մասնագիտություներգչուհի, մոդել, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլPortrait? և Epic Records
ԿրթությունՍուրբ Մարտինի արվեստի դպրոց
ԱնդամակցությունSade
ՊարգևներԲրիտանական Կայսրության շքանշանի սպա
Կայքsade.com
Sade Adu Վիքիպահեստում

Շադե Ադու (անգլ.՝ Sade Adu, հունվարի 16, 1959(1959-01-16)[1][2][3][4], Ibadan, Նիգերիա), անգլիացի կատարող Նիգերիայի ծագումով,երաժշտության և բառերի հեղինակ, գործիքավորող և պրոդյուսեր, ղեկավար և Sade խմբի միակ վոկալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շադեն ծնվել է 1959 թվականի հունվարի 16-ին Նիգերիայի Իբադան քաղաքում։ 1970-ականների սկզբին Շադեն ապրում էր Մեծ Բրիտանիայում։ Նա շատ էր կարդում, հետաքրքրվում էր պարով, մոդայով, լսում էր այնպիսի սոուլ կատարողների, ինչպիսիք էին Քերտիս Մեյֆիլդը(Curtis Mayfield), Դոննի Հեթվեյը (Donny Hathaway) և Մարվին Գեյը(Marvin Gaye)։

1977 թվականի Շադեն եկավ Լոնդոն, երեք տարի սովորելու հագուստի դիզայն Սվ. Մարտինի անվան նկարչական քոլեջում։ Ստանալով բարձրագույն կրթություն, նա իր ընկերուհի Ջոյ Մելորի հետ բացեց մոդելային ստուդիա, տղամարդու հագուստ։ Նաև նա աշխատում էր ֆոտոմոդել։

1980 թվականին Շադեն ծանոթանում է Լի Բարրետի հետ, ով լատինո-սոուլ ոճում Arriva խմբի մենեջերն էր։ Նա միացավ այդ խմբին և սկսեց գրել իր առաջին երգերը։

1982 թվականին լինելով Pride խմբի անդամ, Շադեն ծանոթացավ Ստյուարտ Մեթեմենի և Փոլ Սփենսեր Դենմանի հետ։ Փոլ Կուկի հետ նրանք ստեղծեցին առանձին խումբ, Sade անունով, և սկսեցին գրել իրենց սեփական նյութը։ Հետագայում խմբին միացավ Էնդրյու Հեյլը, իսկ Փոլ Կուկը լքեց խումբը։

1983 թվականի հոկտեմբերի 18-ին Շադեն պայմանագիր կնքեց Epic Records կազմակերպության հետ։ Sade խմբի բոլոր հաջորդ ալբոմները՝ Diamond Life (1984), Promise (1985), Stronger Than Pride (1988), Love Deluxe (1992), The Best Of Sade (1994), Lovers Rock (2000), Lovers Live (2002), "Soldier Of Love" (2010), թողարկվել են այս լեյբլի հետ։

1986 թվականին Շադեն մեկնում է Մադրիդ, Իսպանիա։ 1989 թվականի հոկտեմբերի 11-ին Մադրիդի հին պալատ Vinuelas-ում ամուսնանում է Կարլոս Սքոլի հետ, ով կինոռեժիսյոր էր։ Սակայն այս ամուսնությունը երկար չի տևում և շուտ բաժանվում են։

1990 թվականին Շադեն վերադառնում է Լոնդոն։ 1990 թվականների կեսերից նա գնում է Օչո-Ռիոս, Ճամայկա, որտեղ ծանոթանում է Բոբ Մորգանի հետ։ 1996 թվականի հուլիսի 21-ին ծնվում է նրանց աղջիկը՝ Իլան։

Շադեն մինչ օրս ապրում է Լոնդոնում։

Ձայնային ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենաբարձր նոտան՝ F#5
  • Ամենացածր նոտան՝ C3

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sade խմբի հետ սկավառակները։

Մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sade խմբի ֆիլմագրությունը։

Մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սկսնակներ» (1986)
  • «Voices For Darfur»(2005)

Խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sade

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]