Նորվեգիայի ազգային գրադարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկիր | Նորվեգիա[1] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և depository library? |
Հիմնվել է | 1988 |
Տեղադրություն | Օսլո և Մու ի Ռանա |
Այլ տվյալներ | |
Կայք | nb.no(նորվ.) |
Նորվեգիայի ազգային գրադարան (նորվ.՝ Nasjonalbiblioteket), հիմնադրվել է 1989 թվականին։ Գտնվում է Օսլոյում և Մու ի Ռանայում։ Օսլոյում գտնվող շենքը վերակառուցվել և վերաբացվել է 2005 թվականին։ Նախքան գրադարանի հիմնադրումը որպես ազգային գրադարան է գործել Օսլոյի համալսարանի գրադարանը։
Նորվեգական Գրքի միջազգային ստանդարտ համարի (ISBN) գործակալությունը, որը պատասխանատու է 82- և 978-82- նախածանցով, Նորվեգիայի ազգային գրադարանի մաս է կազմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիայի ազգային գրադարանի պատմությունը սերտորեն կապված է 1905 թվականին անկախություն ձեռք բերած պետության պատմության հետ։ 1815 թվականին Դանիայից տարանջատվելուց հետո, ազգային գրադարանի գործառույթները տրամադրվել են Օսլոյի համալսարանի գրադարանին։ 1883 թվականին սկսվել է ազգային մատենագիտության հրապարակումը։
Որպես ազգային գրադարանը ձևավորվել է միայն 20-րդ դարի վերջում։ Նորվեգական խորհրդարանը կողմ է քվեարկել Օսլոյում գրադարանի ստեղծման համար։ 1999 թվականին համալսարանի գրադարանը վերակազմակերպվել է և որոշ բաժիններ տեղափոխվել են Ազգային գրադարան։ 2005 թվականի օգոստոսի 15-ին բացվել է Ազգային գրադարանի նոր շենքը։ 2005 թվականին Օսլոյում տեղի է ունեցել Գրադարանային ընկերակցությունների և կառույցների միջազգային ֆեդերացիայի 71-րդ համաժողովը։
Գրադարանի գլխավոր շենքը գտնվում է Օսլոյի կենտրոնում (Drammensveien 42): Այստեղ նախկինում հանգրվանել է Օսլոյի համալսարանի գրադարանը։ Գրադարանի նախասրահը զարդարված է Գուստավ Վիգելանդի որմնանկարներով։ Գրադարանի Մու ի Ռանայում գտնվող մասնաճյուղը բացվել է 1989 թվականին։
Ֆոնդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2 900 000 գիրք և ամսագիր
- 135 000 քարտեզ
- 30 000 ձեռագիր
- 50 000 միկրոֆիլմ
- 200 000 թվայնացված պատկերներ
Գրադարանի հին փաստաթղթերի շարքին է պատկանում Հեմարկի աղոթագիրքը (13-րդ դար) և Նորվեգիայի թագավոր Մագնուս VI «Magnus Lagabøters Landslov» (14-րդ դար) մի շարք օրենքներ։ Այստեղ են պահվում նորվեգացի գրող Հենրիկ Իբսենի նամակները, Կնուտ Համսունի ձեռագրերը և նրա ամուսնական նամակագրությունը, որը գրադարանը ձեռք է բերել 2002 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Norwegian Centre for Research Data — 1971.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի ազգային գրադարան» հոդվածին։ |
|