Օսլոյի համալսարանի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսլոյի համալսարանի գրադարան
UiO 004.jpg
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա[1]
Տեսակգիտական գրադարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնվել է1811
Այլ տվյալներ
Կայքub.uio.no

Օսլոյի համալսարանի գրադարան (նորվ.՝ Universitetsbiblioteket i Oslo, UBO), Օսլոյի համալսարանի գլխավոր գիտական գրադարանն է[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսլոյի համալսարանի նախկին շենքը, այժմ՝ Նորվեգիայի ազգային գրադարան

Ինչպես Օսլոյի համալսարանը, Օսլոյի համալսարանի գրադարանը նույնպես հիմնադրվել է 1811 թվականին: Առաջին տնօրենն է եղել Գեորգ Սվերդրուպը: Ի սկզբանե եղել է Նորվեգիայի ազգային գրադարան և գտնվել է Օսլոյի համալսարանի հին կամպուսում:

1913 թվականին Henrik Ibsens gate մասնաշենքում ավարտվել է ներկայիս գրադարանի շենքի կառուցումը: 1876-1922 թվականներին գրադարանի տնօրեն է եղել Աքսել Դրոսլումը:

1989 թվականին հիմնադրվել է Նորվեգիայի ազգային գրադարանը, և համալսարանական գրադարանից վերցրել է իր պարտավորությունները՝ վերջինիս թողնելով զբաղվելու համալսարանական հարցերով: Նույն տարում համալսարանի գրադարանը Henrik Ibsens gate մասնաշենքից տեղափոխվել է նորակառույց Օսլոյի համալսարանի Բլինդերնի կամպուսում գտնվող Գեորգ Սվերդրուպի տուն շենք[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. Takle Marianne 1964- (2009-01-01)։ Det nasjonale i Nasjonalbiblioteket։ Oslo: Novus forl.։ ISBN 9788270995455 
  3. «Fakta om Universitetsbiblioteket i Oslo - Universitetsbiblioteket»։ www.ub.uio.no։ Վերցված է 2016-11-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]