Գուստավ Վիգելանդ
Արտաքին տեսք
| Գուստավ Վիգելանդ
նորվ.՝ Gustav Vigeland
| |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 11, 1869[1][2][3][…] |
| Ծննդավայր | Halse, Lindesnes Municipality, Ագդեր, Նորվեգիա[4] |
| Մահացել է | մարտի 12, 1943[1][2][3][…] (73 տարեկան) |
| Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա[4] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քանդակագործ և փայտի փորագրող |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ադոլֆ Գուստավ Վիգելանդ (նորվ.՝ Adolf Gustav Vigeland, ապրիլի 11, 1869[1][2][3][…], Halse, Lindesnes Municipality, Ագդեր, Նորվեգիա[4] - մարտի 12, 1943[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի քանդակագործ։
Սովորել է Օսլոյում և Կոպենհագենում։ Վաղ շրջանում կրել է Օգյուստ Ռոդենի ազդեցությունը («Դժոխք» ռելիեֆը, բրոնզ, 1893 թ., Ազգային պատկերասրահ, Օսլո)։ Հեղինակը սուր բնութագրումներով դիմաքանդակների («Հ․ Իբսեն», մարմար, 1903 թ., Ազգային պատկերասրահ, Օսլո), հուշարձանների [մաթեմատիկոս Նիլս Աբելի (բրոնզ, 1908 թ.), կին գրող Սիդոն Գաբրիել Կոլետտի (բրոնզ, 1911 թ.), կոմպոզիտոր Ռիկարդ Նուրդրոկի (բրոնզ, 1911 թ.), բոլորը՝ Օսլոյում]։ Ստեղծել է Օսլոյի Ֆրոգներ զբոսայգու վիթխարի անսամբլը։ Զբոսայգու կողքին է Վիդելանգի թանգարանը (նրա նախկին արվեստանոցը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Gustav Vigeland (նիդերլ.)
- 1 2 3 4 KulturNav — 2015.
- 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 https://www.nb.no/items/URN:NBN:no-nb_digibok_2011042706033?page=51
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 422)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Վիգելանդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||