№
|
Պատկեր
|
Արձանագրության գտնվելու հատված
|
Արձանագրություն
|
Ծանոթագրություն
|
1 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի[Ն 1], հյուսիսային պատի ամենավերին մասում, ներքուստ, 12 տող[1]: |
- Ի Թ(ՎԻՆ) :ՈՀ: (1221). ԿԱՄԱՒՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ, ԵՍ՝ ԼԻՊԱՐԻՏ, ՈՐԴԻ ԱԼԱԿՈՒՄԻՆ, ԹՈՌՆ ՄԵԾԻ ԱՒՐՊԵԼԱՆՑ, ԶԻ ՀԱՅՐՆ ԻՄ ԱԼՈՒՄԻՆ ՔԻՆԱՑԱՒ Թ
- ԱԳԱՒՈՐԻՆ ԱԲԽ(Ա)ԶԱՑ, ԳՆԱՑ Ի ՏՈՒՆՆ ԱԹԱԲԱԿ ԷԼՏԿՈՒԶԱՆՑ ԵՒ ՆԱ ՄԵԾ ԱՒԳԱՏՈՎ ՄԵԾԱՐԵՑ ԶՆԱ, ԵՏ ՆՄԱ ԶՄԵԾ ՔԱՂԱՔՆ
- ՀԱՄԻԱՆ: ԵՍ՝ ԼԻՊԱՐԻՏՍ, ՈՐԴԻ ՆՈՐԱ, ՄԱՆՈՒԿ ԳՈԼՈՎ ԴԱՐՁԱ ՎԵՐԸՍՏԻՆ Ի ԼՈՒՍԱՒՈՐ ՀԱՒԱՏՆ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐ(Ի), ԵԿԻ ԱՌ Մ
- ԵԾ ԱԹԱՊԱԿ ԻՒԱՆԷ ԵՒ ՀԱՅՐԵՆԵՑՆ ՓՈԽԱՆ ԵՐ[Ե]Տ ԶՀԱՐԱՇԿԱԲԵՐԴ ԻՒՐ ԿԵՐՈՎՍ. ԵՒ ԵՍ ՇԻՆԵՑԻ ԶՎԱՆՔՍ, ՈՐ ԿՈՉ
- Ի ՆՈՐԱՎԱՆՔ, ՅԱՌ[ԱՋՆ]ՈՐԴՈՒԹԵ(ԱՆ) Տ(Է)Ր ՍԱՐԳՍԻ ՍԻՒՆԵԱՑ ՎԵՐԱԴԻՏՈՂԻ, ՇԻՆԵՑԻ ԶԵԿԵՂԵՑԻՍ ԵՒ ԱՒԱԳ Ս(ՈՒՐ)Բ ՆՇԱՆ ԱՌ ԱԹԱԲ
- ԱԿ ԻՒԱՆԷԻ ԷՐ, ԱՅԼ ՅԵՏ ԲԵՐԱՔ ԳԵՂ :Բ: (2)՝ ԶԱԳԱՐԱԿԻ ՁՈՐ ՈՒ ՏԽԱՐԲ ԻՒՐ ՍԱՀ(Մ)ԱՆԱՒՔՆ։ Տ(Է)Ր ՍԱՐԳԻՍ ԵՒ ՄԻԱԲԱՆՔՍ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԻՆՁ ԶԱՒ
- ԱԳ ԽՈՐԱՆՆ :Գ: (3) ԱՒՐ ԺԱՄ ԿԻՐԱԿԷՆ, Ի ՇԱԲԱԹՆ ԵՒ ԶՀԻՆԳՇԱԲԱԹՆ Ի ՅԱՄԷՆ ՇԱԲԱԹՈՒՄ. ԵՒ ԿԵՆԱԿՑԻՆ ԻՄՈ ԱԶՓԱԻՆ
- ՍԱՀՄԱՆԵՑԻՆ Ի ՏԱՐՈՒՄՆ Տ(ԵԱՌ)ՆԸՆԴԱՌԱՋ ԱՒՐՆ ԶԱՄԷՆ ԵԿԵՂԵՑԻՔՍ׃ ԱՐԴ, ՈՐՔ ԸՆԹ(ԵՌՆ)ՈՅՔ ԶԳԻՐՍ ԽՆԴՐԵՑԷՔ Ի Ք(ՐԻՍՏՈՍ)Է
- ԻՄ ՈՐԴԵ(Ա)ՑՆ՝ ԱԼՈՒԿՈՒՄԻՆ, ՍՄՊԱՏԱ, ԻՒԱՆԷԻ, ՓԱԽՐԱԴԱՒԼԱԻՆ, ՏԱՐՍԱԻՃԻՆ ԱՐԵՒՇԱՏՈՒԹԻ(ՒՆ): ԱՐԴ, ՈՐՔ ԱՅՍ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԳՐՈ
- ՅՍ ՀԱԿԱՌԱԿ ԿԱ, ՅԻՄՈՑ ԿԱՄ ՅԱՒՏԱՐԱՑ, ԿԱՄ ՅԱՒԱԳԱՑ Ի ՀԱ(ՅՈՑ), ԿԱՄ Ի ՎՐԱՑ Ի ԶԱՅՆ ԳԵՂԱՐԷՔՆ ՀԱՆԵԼ ՋԱՆԱՆ ԿԱՄ ԶԺԱՄՆ ԽԱՓԱՆԵԼ :ՅԺԸ: (318)
- ՀԱՅՐԱՊԵՏԱՑՆ ՆԶՈՎԱԾ Է ՈՒ ՄԵՐ ՄԵՂԱՑՆ ՊԱՐՏԱԿԱՆ Է, ՈՒ ԹԷ ՏԱՃԻԿ ԱՒԱԳ ՓՈԽԻ ՈՒ ՀԱՆԵԼ ՋԱՆԱՅ ԻՒՐ ՀԱՒԱՏԷՆ ՈՒ Ի ՄԱՀ
- ՄԵՏԻ ԱՊԻԶԱՐԷ ՈՒ :Ռ: (1000), :Ռ: (1000), :Ռ: (1000) ՆԱԼԱԹ ՆԱԼԱԹ։
|
- Սեդրակ Բարխուդարյան. Երկրորդ տողում ԱԹԱԲԱՎՄԿՈՒԶԱՆՑ համարում ենք գրողի շփոթմունք և վերծանում ԱԹԱԲԱԿ ԷԼՏԿՈՒԶԱՆՑ։ Երկրորդ տողում ՄԵԾԱՒԳԱՏՈՎ վերծանում ենք ՄԵԾ ԱՒԳԱՏՈՎ = ԱՒԳՏՈՎ. Ստեփանոս Օրբելյանն ունի մեծաւ փառօք, այլ հրատարակիչներ՝ մեծաւգթով։ Օրբելյանի մեջբերածը հավանորեն վանքի «Քոթուկ»-ից է, թեև նույնիմաստ, բայց ավելի ընդարձակ և թվականն էլ :ՈՀԲ:. միաժամանակ գրիչների շփոթմամբ բաժանված է երկու մասի, որոնց արանքում մտցվում է այլ արձանագրություն[1]։
- Կարեն Մաթևոսյան. Արձանագրությունը մեծ կարևորություն ունի Օրբելյան տոհմի Հայաստանում հաստատման պատմության տեսանկյունից և պատահական չէ, որ այն իր գրքում մեջ է բերում Ստեփանոս Օրբելյանը, բայց որոշ հավելումներ կատարելով։ Մասնավորապես, Լիպարիտի՝ Իվանե Զաքարյանից ստացածի մասին պատմող այս հատվածը՝ «ԵՒ ՀԱՅՐԵՆԵՑՆ ՓՈԽԱՆ ԵՐ[Ե]Տ ԶՀԱՐԱՇԿԱԲԵՐԴ ԻՒՐ ԿԵՐՈՎՍ» Ստեփանոս Օրբելյանը լրացրել է՝ «և այլ բազում գիւղս ի Վայոց ձոր, ի Գեղարքունի, ի Կոտայսն և ի Կայեն»[2][3], որից հետո շարունակել է, ինչպես վիմագրում է։ Երկրորդ տողի սկզբում Սեդրակ Բարխուդարյանը պակասող (ենթադրաբար գրչի բաց թողած) տառի վերականգնում է կատարում՝ ԱԲԽ(Ա)ԶԱՑ, բայց հնարավոր է, որ այստեղ գործ ունենք խոսակցական լեզվի կամ բարբառի արտահայտման հետ և գրիչն ուզել է գրել հենց «Աբխզաց»։ Հիշատակված ՀԱՄԻԱՆ քաղաքը – Համադան քաղաքն է Պարսկաստանում[4][1]։
|
2 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. արևմտյան մուտքի կամար ճակատաքարի և նրա շրջանակի վրա, արտաքուստ (այժմ գավթի մեջ). 7 տող[5]: |
- ԵՍ՝ Տ(Է)Ր ՍԱՐԳԻՍ, ՔԵՌՈՐԴԻ Տ(Է)Ր ՍՏԵՓԱՆՈՍԻ ՍԻՒՆԵԱՑ
- ԱՐՀԻԵՊԻՍԿՈՊՈՍԻ,
- ՇԻՆԵՑԻ ԶԵԿԵՂԵՑԻՍ Ի ԲԱՐԷԽ
- ԱՒՍՈՒԹԻ(ՒՆ) ԻՆՁ, ԵՒ ԼԻՊԱՐՏԻՆ, ԵՒ ՆԱԽՆԵԱՑ
- ՄԵՐՈՑ, ԵՒ ԵՐԿՈՒՑ ՀԱՅՐԱԶԱՏ ԵՂԲԱՐՑՆ,
- ՈՐ ՍՊԱՆԱՆ Ի ԹՈՒՐՔԱՑ ՊԱՏԵՐԱԶՄԱՑ, ՎԱՍՆ
- ՈՐՈՅ ԱՂԱՉԵՄ ՀԱՆԴԻՊՈՂԱՑ ՅԻՇԵԼ ԶՄԵԶ Ի Ք(ՐԻՍՏՈ)Ս։
|
- Սեդրակ Բարխուդարյան. Թեև թվական չունի, սակայն պարզ է, որ ժամանակը նույնն է, ինչ-որ նախորդինը՝ 1221 թվական[5]։
|
3 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. հարավ-արևմտյան ավանդատան մուտքի ճակատին, երեսով հյուսիս. 8 տող[6]: |
- ՅԱՆՈՒՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ. ԱՅՍ ԳԻՐ Է Տ(ԵԱՌ)Ն ՍԱՐ[Գ]
- ՍԻ ԵՒ ՍՊԱՍԱՒՈՐԱՑ Ս(ՈՒՐ)Բ ԿԱՐԱՊԵՏԻ
- Ս, ՈՐ ՏՈՒԱՔ ԶԽՈՐԱՆՍ ՀԱՍԱՆԱՅ Ա
- ՄԱՂՈՒԵՑՈՅ, ՈՐ ՆՈՐԱ ՀԱԼԱԼ ԱՐԴԵԱ
- ՄՔ ՇԻՆԵՑԱՒ, Ի ՏԱՐԻՆ :Բ: (2) ԱՒՐ ԺԱՄ
- ՀԱՍՏԱՏԵՑԱՔ ԶՊԵՏՐՈՍԻ-ԶՊԱՒՂՈՍԻ
- ՏԱՒՆ ՀԱՍԱՆԱ, ԻՒՐ ԿՆՈՋՆ, ԵՒ ՈՐ ՀԱԿ
- ԱՌԱԿԻ...
|
- Սեդրակ Բարխուդարյան. Թեև տեղ կա, բայց չի շարունակված[6]։
- Կարեն Մաթևոսյան. Այս արձանագրությունն է հիմնական պատճառներից մեկը, որ Սուրբ Ստեփանոս նորակառույց եկեղեցու անունն ուսումնասիրողների զգալի մասը համարել են Սուրբ Կարապետ (մինչև Սուրբ Կարապետի ավերակների հայտնաբերումը 1970-ականներին)։ Մինչդեռ այս արձանագրության մեջ ոչ թե նշված է նորաշեն եկեղեցու անունը, այլ այն վերաբերում է արդեն գործող վանքի՝ Սուրբ Կարապետի առաջնորդի և միաբանների խոստմանը, որոնք համապատասխան պատարագ են հատկացրել Սուրբ Ստեփանոս եկեղեցու խորաններից մեկի շինության ծախսերը հոգացող Հասան Ամաղուեցուն։ «Դիվանի» վերծանության մեջ 7-րդ տողում սխալմամբ ՅԱՍԱՆԱ է տպվել[6]։
|
4 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. հարավարևելյան ավանդատան ճակատին (Առաջին հարկի). 10 տող[7]: |
- ԿԱՄԱՒՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ. ՆՈՒԱՍՏ ԾԱՌԱՅՍ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ Տ(Է)Ր ՍԱՐԳԻՍ,
- ՀԱՃՈՒԹ(ԵԱՄ)Բ ԵՂԲԱՅՐ
- ՈՒԹԵԱՆՍ ԵՏՈՒ ԶԱՅՍ ԽՈՐԱՆՍ ԸՍՏ
- ՀՈԳՈՅ ԶԱՒԱԿԻ ԽԻԿԱՐԻ, ՁԵՌԱՅՍ
- ՈՒՆ ԱՇԱՅԿԵՐՏԻ ԵՒ ՓԱԿԱԿԱԼԻ Ս(ՈՒՐ)Բ ՔԱՒ
- ԱՐԱՆԻՍ, ԶԻ ՆՈՐԱՅ ԱՐԴԵԱՄԲՔ ՇԻՆԵ
- ՑԱՒ. ԵՒ ՍԱՀՄԱՆԵՑԱՔ :Բ: (2) ԱՒՐ ԺԱՄ, ՈՐՉԱ
- Փ ԻՆՔՆ
- [Ք] ԼԻՆԻ ԻՆԾՆ...
- Ո...
|
- Սեդրակ Բարխուդարյան. Վերջին երեք կարճ տողերը շարունակված են մուտքի կողին և եղծված են։ Ժամանակակից է շինությանը՝ 1221 թվականի[7]։
- Կարեն Մաթևոսյան. Արձանագրությունից երևում է, որ ինչպես նախորդ ավանդատուն խորանի կառուցման ծախսերը կատարել էր Հասան Ամաղուեցին՝ ստանալով երկու պատարագ, այնպես էլ այս խորանի ծախսը հոգացել է եկեղեցու փակակալը՝ Սարգիս եպիսկոպոսի աշակերտ Խիկարը՝ նույնպես երկու պատարագ ստանալով[7]։
|
5 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. արևմտյան պատի հարավային մասում, խիստ հողմահարված, ներքուստ, 8 տող[8]: |
- ԿԱՄԱՒ [ԱՄԵՆԱԿԱԼԻՆ] Ա(ՍՏՈՒԾՈ)Յ. ԵՍ՝ ԴԱՒԻԹ ԿՐԱՒՆԱՒՈՐ,
- ՄԻԱԲԱՆԵՑԱ Ս(ՈՒՐ)Բ ՈՒԽՏԻՍ ԵՒ ԵՏՈՒ ԻՄ Ի[ՆՉ]Ք [Ի Ս(ՈՒՐ)Բ]
- ՎԿԱՅՍ, ԽԱՉԵՐ ԾԱՌԻ ԵՒ ՅԱՅՍՄԱ(Ւ)ՈՐ[Ք]...
- ՎԵՑԿԻ ԵՒ :Ի: (20) ՈՉԽԱՐ. Տ(Է)Ր ՍԱՐԳԻՍՆ ԵՒ Մ[ԻԱԲԱՆՔ]
- ՀԱՍՏԱՏԵՑԻՆ Ս(ՈՒՐ)Բ ՅԱԿՈԲԻՆ ՏԱՒՆ :Դ: (4) Պ
- ԱՏԱՐԱԳ՝ :Բ: (2) ԳՐԻԳՈՐՈՅՆ, :Բ: (2) ԻՆՁ՝ ԴԱՒԹ
- Ի. ԿԱՏԱՐԻՉՔՆ ԱՒՐՀՆԻՆ ԵՒ ԽԱՓԱՆԻՉՔՆ
- ԴԱՏԻՆ Ի Տ(ԵԱՌՆ)Է։
|
- Սեդրակ Բարխուդարյան. Ժամանակը որոշվում է վանահայր Սարգսի հիշատակումով, որը շինության ժամանակակից էր, հետևաբար՝ 13-րդ դարի առաջին կեսը։ Նույնանուն վանահայր կա նաև դարավերջին[8]։
- Կարեն Մաթևոսյան. Եթե ճիշտ է երկրորդ տողի վերջում Սեդրակ Բարխուդարյանի վերականգնումը՝ «ԵՏՈՒ ԻՄ Ի[ՆՉ]Ք [Ի ՍԲ]», որին հաջորդում է «ՎԿԱՅՍ» բառը, ապա այն վերաբերում է Ստեփանոս Նախավկային, որի անունով էր եկեղեցին։ Հնարավոր է նաև, որ եղած լինի. «…Ի ՆԱԽԱ/ՎԿԱՅՍ»։ Այնուհետև, հավանաբար, խոսվում է «Ձեռաց խաչերի» մասին, հետաքրքրական է նաև նվիրաբերված Հայսմավուրքի հիշատակությունը[8]։
|
6 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. հյուսիս-արևելյան ավանդատան մուտքի գլխին ագուցված խաչքարի վրա, 8 տող[9]: |
- ԱՅՍ ԱՒԾԵԱԼ ԱՐՁԱՆ
- ՆԿԱՐԵԱԼ ԱՐԵ(Ա)ՄԲ
- ԱՐԱՐՉԻՆ ԲԱՐ
- ԷԽԱՒՍՈՒԹԻ(ՒՆ) ԱԶԶ[ԻՆ ԿԱՆ]
- ԳՆԵՑԱՒ ԹՈՄԱԻ, ՊԱՆԴՈՒԽՏ ԵՒ ՏՐՈՒՊ Կ
- ՐԱՒՆԱՒՈՐԻ, ՈՎ
- ԵՐԿՐՊԱԳԷՔ .... [ՅԱՂԱՒ]ԹՍ Յ
- ԻՇԷՑԷ[Ք]։
|
- Սեդրակ Բարխուդարյան. Երկու մասերից բաղկացած այս որմնախաչը պատի մեջ է դրվել շինության ժամանակ, հետևաբար և արձանագրությունը ժամանակակից է շինությանը՝ 1221 թվականին[9]։
|
7 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. արևմտյան պատի վերնամասում, ներքուստ, 8 տող[10]: |
- ...ԿԱՄ]ԱՒ ԹԱԳԱՒՈՐԻ ՄԻԱԲԱՆԵՑԱ Ս(ՈՒՐ)Բ ՆԱԽԱՎԿԱ ՎԱՆԻՑ ԵՒ
- [ԵՏՈՒ ԻՄ ... ՀԱՅ]ՐԵՆԵ(Ա)ՑՆ Ի Ս(ՈՒՐ)Բ ՆՇԱՆ ԵՒ ...Ն ԶԻՄ ԲԱԺԻՆՆ, ԶՈՐ ԳԵՏԱ(Ւ) ՀԱՒՏԱՐԱՐԱԾ ԸԶՃՈԿԱՆ ԱՐՏՈՅ ԿՈՅՍՆ ՈՒ
- ՄՈՐԴԱԿ...։ Տ(Է)Ր ՍԱՐԳԻՍ ՈՒ ՄԻԱԲԱՆՔՍ ՀԱՍ[ՏԱՏԵՑԻՆ... Պ]ԱՏԱՐԱԳ :Ե: (5) ԱՒՐ ՋՈՒՐՋԻՆ, :Ե: (5)՝ ԽՈՒԹԼՈՒ ԽԱԹՈՒՆԻՆ, :Դ: (4)՝ ՋՈՒՐՋԻՆ ՀԱՒՐՆ՝
- ԳՐ[ԻԳՈՐԻՆ]... [ՏԻ]ԿՆԱՆՑ ՏԻԿՆՈ՝ :Գ: (3), ՀԱՍԱՆԱ՝ :Ե: (5) ԷՐ ՎՃ[ԻՌՍ....] ՅԻՇԽԱՆՈՒԹԵ[ԱՆ] ՏԱՐՍԱԻՃԻՆ, ՄԵԾ ԻՇԽԱՆԻ, ԵՂԲԱՒՐ ՍՄՊԱՏԱ ԱՐՔԱԻ ԵՒ ԱՄ
- ՈՒՍ[ՆՈՅ ՆՈՐԱ Մ]ԻՆԱՅ ԽԱԹՈՒՆԻ, ՈՐ ԴՈՒՍՏՐ ԷՐ [ՋԱԼԱԼԻՆ, ԱՂ]ՎԱՆԻՑ ԱՐՔԱԻ։ ԱՐԴ, ՈՐ ԱՅՍ ՀԱՍՏԱՏ ՎՃՌԻՍ ԽԱՓԱՆԵԼ ՋԱՆԱՅ, ԹԷ ՅԻՄՈՑ,
- ԹԷ ԱՒՏԱՐԱՑ, ԹԷ ՅԻՇԽԱՆ[ԱՑ], ԹԷ Ի ՁԵՌՆԱՒՈՐԱՑ՝ ԵՐԻՑ Ս(ՈՒՐ)Բ. ԺՈՂՈՎՈՅՆ ՆԶՈՎԵԱԼ ԵՂԻՑԻ :ՅԺԸ: (318) ՀԱՅՐԱՊԵՏ[ԱՑ] ՈՐՈՇԵԱԼ ԵՂԻՑԻ ՈՒ ՄԱՍՆ, ՈՒ ԲԱ
- ԺԻՆ ԶՅՈՒԴԱՅԻ, ԵՒ ԶԿԱՅԵՆԻ ԱՌՑԷ։ ԹԷ ՏԱՃԻԿ ԱՒԱԳ ՓՈԽԻ՝ Ի ՅԱ(ՍՏՈՒԾՈ)Յ, ՈՒ ՅԻՐ ՄԱՀՄԱԴԷՆ ԱՊԻԶԱՐ ԵՂԻՑԻ ՈՒ :Ռ: (1000), :Ռ: (1000) ՆԱԼԱԹ, :Ե: (5) ԱՒՐ
- ՅԱՅՏՆՈՒԹԵ(ԱՆ)Ն, :Ե: (5)՝ ԾԱՌԶ[ԱՐԴ]ԱՐԻՆ, :Դ: (4)՝ ԶԱՏ[ԿԻՆ], :Դ: (4)՝ ՎԱՐԴԵ[Ւ]ՈՐԻՆ, :Գ: (3)՝ Ս(ՈՒՐ)Բ ԽԱՉԻՆ։
|
- Սեդրակ Բարխուդարյան. Արձանագրությունից մի շարք քարեր թափված են, այդ տեղերը առնված են գծերի մեջ. մնացած մասերը խիստ հողմահարված են։ Նույն վիճակում է եղել դեռևս Սարգիս Ջալալյանի ժամանակ, այդ պատճառով էլ հրատարակիչների կողմից վերծանվել է պակասավոր և սխալներով։ Ժամանակը մոտավորապես որոշվում է Տարսայիճի հիշատակումով, որը մահացել է 1290 թվականին, ուրեմն դեռևս նրա կենդանության օրոք է գրված[10]։
- Կարեն Մաթևոսյան. Արձանագրության սկզբում նվիրատուն նշում է «ՄԻԱԲԱՆԵՑԱ Ս(ՈՒՐ)Բ ՆԱԽԱՎԿԱ ՎԱՆԻՑ», այսինքն, այստեղ ոչ միայն եկեղեցին, այլև վանքն է կոչում Սուրբ Նախավկայի անունով[10]։
|
8 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. հյուսիս-արևմտյան ավանդատան երկրորդ հարկի պատին, երեսով հարավ. 7 տող[11]: |
- ....................................................................
- ....................................................................
- ........Ա(ՍՏՈՒԱ)ԾԱԾԻՆ..............ԴԱՒԼԱԹԻՆ....
- .............................................................................
- ԱԹԱՊԻՆ ՅԻՇԱՏ[ԱԿ] ՄԵՐ ԱՍ.... Խ]ՈՒԹԼՈՒ ԽԱԹՈՒՆԻՆ, Տ(Է)Ր ՍՏԵՓԱՆՈՍ
- ԵՒ ՄԻԱԲԱՆՔՍ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ [Ի] ՏԱՐԻՆ :Ա: (1) ԱՒՐ ՊԱՏԱՐԱԳ ԱՆԽԱՓԱՆ, ՈՐ ԽԱՓԱ
- ՆԵԼ ՋԱՆԱ, ԴԱՏԻ Ի Տ(ԵԱՌՆ)Է։
|
- Սեդրակ Բարխուդարյան. Սկզբի երկու տողերը բոլորովին եղծված են։ Նախորդ արձանագրության նվիրատուներին է վերաբերում և մոտ է նրան ժամանակով[11]։
|
9 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. հյուսիսային պատին, ներքուստ, №1 արձանագրության տակ, 22 տող[12]: |
- ՇՆՈՐՀԱՒՔ ԵՒ ՈՂՈՐՄՈՒԹ(ԵԱՄ)Բ Ս(ՈՒՐ)Բ ԵՐՐՈՐԴՈՒԹԵ(ԱՆ)Ն. ՅՈՒՍՈՎՆ,
- ՈՐ ԱՌ Ք(ՐԻՍՏՈ)Ս. ԵՍ՝ ՅՈՔՆԱՄԵՂ ԵՒ ԱՊԻԿԱՐ ՍՏԵՓԱՆՈՍ, ՈՐԴ
- Ի ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆԻՆ ՏԱՐՍԱԻՃԻՆ, ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԻՒՆ
- ԵԱՑ ԵՒ ՏԵՍՈՒՉ ԵՐԿՆԱՀԱՆԳԷՏ ԱԹՈՌՈՅՍ ՏԱԹԵՒՈ ԵՒ
- ՆՈՐԱՎԱՆԻՑ, ՅԻՇԵԼՈՎ ԶՈՒՆԱՅՆՈՒԹԻ(ՒՆ) ՎԱՅՐԿԵՆԻ ԿԵՆԱ
- ՑՍ՝ ԵՏՈՒ ԶԻՄ ՀՈԳՈ ՄԱՍՆՆ ԲԱԺԻՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ ԵՒ ԺԱՌԱՆԳ Ս(ՈՒՐ)Բ ԵԿԵՂԵՑՈՅՍ ԶՉՎԱ ԳԵՂՆ ԻՒՐ ԲՈԼՈՐ ՍԱՀՄԱՆԱՒՔՆ ԱԶԱՏ
- ՅԱՄԷՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՆ ՀԱՐԿԱՑ՝ Ի ԴԻՒԱՆԷ, Ի ԽԱԼԱՆԷ ԵՒ ՅԱՄԷՆ ՉԱՐԷ, ԶՈՐ ԳՆԵԼ ԷԻ ՅԻՄ ԱԽԲԱՒՐԷՆ՝ Ի ՋԱԼԱԼԷՆ ԵՒ ՏՎԵԼ Ի Գ
- ԻՆՆ :ԻԱ: (21) ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԵՒ Ի ՓՈՇԱՀԱՆՔՆ՝ ԶՍ(ՈՒՐ)Բ ՍԱՀԱԿ ԵՒ ԶԱԲԱՍԱՇԷՆ, ԵՒ ԱՅԼ ԵՏՈՒ ՅԻՄ ՀԱԼԱԼ ՀԱՅՐԵՆԱԲԱԺՆԷՆ Ի ՀՐ
- ՇԿԱԲԵՐԴ, ԶՔԱՐԿՈՓ ՎԱՆՔՆ ԻՒՐ ՍԱՀՄԱՆԱՒՔՆ, ԵՒ ՅԵՂԵԳԵՑ ՁՈՐԻՆ՝ ԶԱՐԱՏԷՆՍՆ ԻՒՐ ԳԵՂՈՎՆ, ԵՒ ԱՄԷՆ ՀԱՅՐԵՆԻՔ
- Ն Ի ՄԱՍ ԺԱՌԱՆԳՈՒԹԻ(ՒՆ) Ի Ս(ՈՒՐ)Բ ՈՒԽՏՍ ՆՈՐԱՎԱՆԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԱՆԽԱԽՏ ԵՒ ԱՆԴԱՎԻ՝ ՄԻՆՉ Ի ԳԱԼՈՒՍՏՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ. ԵՒ ԱՅԼ ԲԱԶ
- [ՈՒՄ...] ԵՒ ԿԱՄԱՒ ՄԻԱԲԱՆ ԵՂԲԱՐՑՍ ՀԱՍՏԱՏԵՑԻ ԻՆՁ ՅԻՇԱՏԱԿ Ի ՍԱ, ԶԻ ԶԿՆԻ ԿՐԿՆՈԶԱՏԿԻՆ :Ա: :Խ: (մեկ 40-ունք)
- ՊԱՏԱՐԱԳ ԱՌՆԵՆ ԵՒ ԱՄԷՆ ԱՒՐ ԱՄԲԻԾՔ ԵՒ ԱՒԵՏԱՐԱՆ՝ ՄԻՆՉ Ի ՀՈԳՈՅՆ ԳԱԼՈՒՍՏՆ, ԵՒ ԶԱՒՐ ՊԷՆՏԷԿՈ[Ո]ՍՏԷԻՆ ՄԵԶ
- ՅԻՇԱՏԱԿ ԿԱՏԱՐԵՆ՝ ԶԵՆՄԱՄԲ ԶՈՒԱՐԱԿԱՑ ԵՒ ԸՌԱՏ ԸՌՈՃԿԱՒՔ, ԵՒ ՅԱՄԷՆ ԵԿԵՂԵՑԻՔՍ ՄԵԶ ՊԱՏ
- ԱՐԱԳԵՆ՝ ԹԵՐԵՒՍ ԳՏԻՑ ՅԱ(ՍՏՈՒԱ)Ծ ՀՈԳՈՅՆ ՈՂՈՐՄՈՒԹ(ԻՒ)Ն ԵՂԿԵԼԻ ՀՈԳՈՅՍ Ի ՄԵԾԻ ԱՒՈՒՐՆ ԱՆԵՐԵԿԻ՝ ՈՒՐ ԲԱՆՔՆ ՍՊԱՌԻՆ
- ԵՒ ԳՈՐԾՔՆ ԹԱԳԱՒՈՐԵՆ։ ԵՒ ԱՐԴ, ԵԹԵ ՈՔ ԶԱՅՍ ԽԱՓԱՆԵԼ ԽՈՐՀԻ ԿԱՄ ՅԱՓՇՏԱԿԵԼ ԶՏՈՒՐՔՍ ԵՒ ԿԱՄ Ի ԺԱՌԱՆԳԱՒ
- ՈՐԱՑԴ ԾՈՒԼԱՆԱԼ ԵԴԵ(Ա)Լ ՍԱՀՄԱՆԻՍ՝ ԸՆԴ ԱՆԼՈՅԾ ՆԶՈՎԻՒՔ ԵՂԻՑԻՆ ՅԱ(ՍՏՈՒԾՈ)Յ. ԱՄԵՆԱԿԱԼԵՆ ԵՒ ՅԱՄԵ
- ՆԱՅՆ ՍՐԲՈՑ ՅԵՐԿՆԱՒՈՐԱՑ ԵՒ ՅԵՐԿՐԱՒՈՐԱՑ, ԸՆԴ ԿԱՅԵՆԻ ԵՒ ԸՆԴ ՅՈՒԴԱԻ ԵՒ ԱՐԻՈ
- ՍԻ ՊԱՏԺԵԼ ԽԱՅՏԱՌԱԿԵՍՑԻՆ, ՄԵՐ ՄԵՂԱՑՆ ՊԱՐՏԱԿԱՆ ԵՂԻՑԻ[Ն]։
- ԹԵ ՏԱՃԻԿ ՓՈԽԻ ԵՒ ԽԼԵԼ ՋԱՆԱ(Յ) ՅԱ(ՍՏՈՒԾՈ)Յ ԵՒ ՅԱՄԵՆԱՅՆ ՍՐԲՈՑ Ն
- ԶՈՎԱԾ ԵՂԻՑԻ ԵՒ ՅԻՒՐ ՓԵՂԱՄՊԱՐԷՆ Ի ՄԱՀՄԵՏԷ ԱՊԻԶԱՐ.
- ԵՒ :Ռ: (1000), :Ռ: (1000) ՆԱԼԱԹ ԼԻՆԻ, ՄԵՌԵԼԱՒՔ ԵՒ ԿԵՆԴ
- ԱՆԱՒՔ, Ի ԹՎԻՍ :ՉԽԷ: (1298). ՀԱՍՏԱՏ Է։
|
- Սեդրակ Բարխուդարյան. 8-րդ տողում բնագիրն ունի ՓՈՇԱՀԱՆՔ, հրատարակիչները վերծանել են ՓՈՂԱՀԱՆՔ, երևի հիմնվելով Ստեփանոս Օրբելյանի «Պատմության» մեջ մեկ անգամ հանդիպող Փողահանք տեղանվան վրա: Բայց այդպիսի ձևափոխումը հեշտությամբ կարող էր կատարվել ձեռագրի մեջ՝ գրիչների մեղքով[12]։
- Կարեն Մաթևոսյան. Արձանագրության 9-րդ տողում Սեդրակ Բարխուդարյանի վերծանման «ԶՔԱՐԿՈՓԷԼԱՆՔՆ» վրիպումը Գագիկ Սարգսյանն ուղղում է՝ «ՔԱՐԿՈՓ ՎԱՆՔՆ», նաև անդրադառնում 8-րդ տողում նշված ՓՈՇԱՀԱՆՔ-ին, վկայակոչելով այդ մասին Սուրեն Ավագյանի ուշագրավ դիտարկումները և տեղորոշման միանգամայն ընդունելի վարկած է առաջ քաշում[13][12]։
|
10 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. հյուսիսային պատին, ներքուստ, նախորդի տակ. 2 տող[14]: |
- ԿԱՄԱՒՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ, ԵՍ՝ ՏԱՐՍ(ԱՅ)ԻՃՍ, ԵՏՈՒ
- ԷՐԻՆ ԱՐՏ ԻՒՐ ՍԱՀՄԱՆՕՔ ՆՈՐԱՎԱՆԻՑ ՎԱԽ(Մ)Ն։
|
- Սեդրակ Բարխուդարյան. Այս երկտողը գրված է նախորդից տարբեր՝ 16-րդ դարի գրչությամբ. հետագա ավելացում է և կեղծիք[14]։
- Արսեն Հարությունյան. Նվիրագրի երկրորդ տողի ԷՐԻՆ ԱՐՏ բառակապակցությունը, որը «Դիվան»-ում մեկ բառ է կարդացվել, ցորենի արտն է, այսինքն՝ երբ հարդախառն ցորենը կամ գարին կալի վրա ծեծելուց հետո երնում (էրնում) են (քամուն տալիս)՝ հատիկը հարդից զատելու համար[15][14]։
|
11 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. հյուսիս-արևմտյան խորանի երկրորդ հարկի պատին, երեսով հարավ, №8 արձանագրության տակ, խիստ հողմահարված. 7 տող[16]: |
- ԵՍ՝ ՇՆՀԱՒՈՐՍ, ՏՎԻ :Ճ: (100)
- ԴԵԿԱՆ Ի ՆԱԽԱՅՎԿԱՅ
- ....................... ԱՀՈ ԵՒ
- ......................Ա Ք(ՐԻՍՏՈ)Ս Մ...ԻՆ
- .....................ՍԳԻՍ ԱՐ
- ...................ՄԵՂԱՑՆ
- ՊԱՐՏԱԿԱՆ ԵՆ Ի Յ.......
|
|
12 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. հյուսիս-արևելյան ավանդատան երկրորդ հարկի մուտքի ճակատակալ քարին, խիստ հողմահարված. 9 տող[17]: |
- ԵՍ՝ ԱԲԱՍ, ՈՐԴԻ ՍՄՊԱՏ
- Ա........................... ԱՆՍ
- .....................................
- ...... Զ։ Յ(ԱՅ)ՏՆՈՒԹԻ(ՒՆ) ՈՐՉ
- ԱՓ ԵՍ ԿԵՆԴԱՆ(Ի) ԵՄ Զ:Բ: (2) ԱՒՐՆ
- [ԻՄ Մ]ԱՒՐ ԴՈ(Վ)ԼԱԹԻ Ա
- ՌՆԵՆ ԵՒ ՅԵՏ ՄԵՐ ԱՆՑ
- [ԱՆԵԼՈ]Զ :Բ: (2) ԱՒՐՆ ԻՆՁ ԵՒ Զ :Ա: (1)
- ԱՒՐ ՀԱՒՐՆ. ԿԱՏԱՐԻՉՔՆ ԱՒՐ[ՀՆԻՆ ՅԱ(ՍՏՈՒԾՈ)Յ]
|
- Սեդրակ Բարխուդարյան. 13-րդ դար[17]։
|
13 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. արևմտյան պատուհանի ձախ կողմում, արտաքուստ, պատի մեջ ագուցված խաչքարի ստորին մասում, 3 տող[18]: |
- ԶՀԱՅՐ Տ(ԵԱՌ)Ն ՍՏԵՓ
- ԱՆՆՈՍԻ ԶՏ(Է)Ր ԳՐ
- ԻԳՈՐ ՅԻՇԵՑԷՔ:
|
- Կարեն Մաթևոսյան. Ստորև ներկայացվող երեք վիմագրերը (№ 13, 14, 15) Սեդրակ Բարխուդարյանը վկայաբերել է ըստ նախորդ հրատարակիչների և դրանք ներկայացրել գավթի արձանագրությունների վերջում՝ «ԳԱՎԻԹ. արևմտյան մուտքից վեր, արտաքուստ» բացատրությամբ[19]։ Սակայն, այդ վիմագրերը գտնվում են Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան պատի ուղղանկյուն պատուհանի շուրջը (վերնամասում) ագուցված խաչքարերի ստորին մասերում, ուստի նշում ենք այստեղ և արձանագրությունները ներկայացնում աջից ձախ հերթականությամբ (նկ. 41)։ Տեղի ճշգրտմամբ նաև այս երեք խաչքարերի (երեք դեպքում էլ խաչերը փոքրիկ որմնասյուների վրա բարձրացող կամարի տակ են) և անթվական վիմագրերի ժամանակն է ավելի որոշակի դառնում, քանի որ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1223-ին, ուրեմն դրանք մինչև այդ թվականն են գրվել[18]։
- Կարեն Մաթևոսյան. Սյունյաց Ստեփանոս Գ Ֆախր էլ Մսեհ եպիսկոպոսի հայրն է՝ Գրիգոր Մեղրեցին, մահացել է 1168-ին[18]։
|
14 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. արևմտյան պատուհանից վեր, արտաքուստ, պատի մեջ ագուցված խաչքարի ստորին մասում, 1 տող[20]: |
- ԶՄԱՅՐ Տ(ԵԱՌ)Ն ՅԻՇԵՑԷՔ Ի Ք(ՐԻՍՏՈ)Ս։
|
- Կարեն Մաթևոսյան. Հրատարակության մեջ անեղծ ԶՄԱՅՐ բառը նշված է ԶՀԱՅՐ, իսկ Տ(ԵԱՌ)Ն բառից հետո դրված է բազմակետ, մինչդեռ այստեղ բացակայող բառեր կամ տառեր չկան[21] Հավանորեն այս վիմագրում՝ առանց անունը տալու, նշվում է այս շարքի առաջին խաչքարի արձանագրության մեջ հիշատակված տեր Ստեփանոս Ֆախր էլ Մսեհի մայր և Գրիգոր Մեղրեցու կին Ծամամը։ Վերջինիս անվանապես և մեծարանքով հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը («սրբասէր և մեծահաւատ տիրուհի»[22])։ Բանն այն է, որ հենց Ծամամի համառ պնդումներով է Գրիգոր Մեղրեցին Հռոմկլա գնացել և եպիսկոպոս դարձել, որից հետո նույն պաշտոնին արժանացել է նաև նրանց որդին՝ Ստեփանոս Ֆախր էլ Մսեհը, որն էլ Նորավանքը Սյունյաց աթոռանիստ է դարձրել[20]։
|
15 |
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի. արևմտյան պատուհանի աջ կողմում, արտաքուստ, պատի մեջ ագուցված խաչքարի ստորին մասում, 3 տող[23]: |
- ԶՀԱՅՐ Տ(ԵԱՌ)Ն ՍԱՐԳՍ
- Ի ԶՅՈՒՍԷՓ ՅԻՇ
- ԵՑԷՔ Ի Ք(ՐԻՍՏՈ)Ս։
|
- Կարեն Մաթևոսյան. Սարգիս Ա-ն Ստեփանոս Ֆախր էլ Մսեհի քրոջ, այսինքն՝ Գրիգոր Մեղրեցու և Ծամամի դուստր Խորիշահի և Հովսեփի որդին էր։ Ըստ էության, Ծամամը Սարգսի մայրական գծով տատն էր կամ մեծ մայրը, ընդ որում, մայրական կողմի ազգակցության շնորհիվ էր նա Սյունյաց եպիսկոպոս դարձել[23]։
|
16 |
|
Գավիթ. հյուսիսային պատի կենտրոնական մասում, բազմաթիվ մանր խաչերի մեջ, ներքուստ, 4 տող[24]: |
- ԹՎ(ԻՆ) :ՈՁԱ: (1232) ԵՍ՝ ԳՈՐԳ, ԶԻՄ ՀՈԳՈՅ ԱՐԴԻՒՆՔ ՏՎԻ Ի Ս(ՈՒՐ)Բ
- ՆԱԽԱՎԿԱՅՍ, ՄԱՍ ՊԱՀԱՐԱՆՈՎ ԵՒ ՏԱՒՆԱՊԱՏՃԱՌ.
- ԵՒ ԵՍ՝ Տ(Է)Ր ՍԱՐԳԻՍ ԵՒ ՄԻԱԲԱՆՔՍ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԶՍ(ՈՒՐ)Բ Գ
- ԵՈՐԳԻՆ :Ե: ՇԱԲԱԹՆ (հինգշաբթին) ԱՒՐՆ :Բ: (2) ՊԱՏԱՐԱԳ ԱՆԽԱՓԱՆ։
|
- Սեդրակ Բարխուդարյան․ Այս ինչպես և հաջորդ արձանագրությունը թվագրված են գավթի կառուցման ընդունված՝ 1261 թվականից առաջ[24]։
- Կարեն Մաթևոսյան. Սա եկեղեցու կառուցումից կարճ ժամանակ անց գրված և հստակ թվական ունեցող ամենավաղ վիմագիրն է (1232), որտեղ այն կոչվում է Ստեփանոս Նախավկայի անունով։ Հետաքրքրական է նաև մասնատուփի և Տոնապատճառ մատյանի նվիրատվության արձանագրումը[24]։
|
17 |
|
Գավիթ. արևելյան պատի հարավային անկյունում, մուտքի կողքին, ներքուստ, փորագրված խաչի շուրջ, 5 տող[25]: |
- ԹՎ(ԻՆ) :ՈՀԱ: (1222) Յ[ԻՇ]ԵԱ
- Ք(ՐԻՍՏՈ)Ս Ա(ՍՏՈՒԱ)Ծ ԶՎԱՍ
- ԱԿ, ՈՐ ՏՂԱ
- ՀԱՍԱԿՈՎ ՓՈԽ
- ԵՑԱՒ ՅԱՇԽԱՐԷՍ։
|
- Սեդրակ Բարխուդարյան․ Գավթի արևելյան պատը նույնն է Սուրբ Կարապետի արևմտյան պատի հետ, հետևաբար գրված է գավթի շինությունից առաջ՝ Սուրբ Կարապետի (Սուրբ Ստեփանոսի) արևմտյան պատին, արտաքուստ[25]։
|