Նորայր Հաջիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորայր Հաջիյան
հուլիսի 17, 1976(1976-07-17) - ապրիլի 5, 2016(2016-04-05) (39 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԹալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ
Պարգևներ
  • «Դրաստամատ Կանայան» (04.05.2007 թվական)
  • «Վազգեն Սարգսյան» (14.09.2011 թվական)
  • ԼՂՀ «Մայրություն» մեդալ (09.05.2009 թվական)
  • ՀԿ «Մայրական երախտագիտություն» մեդալ (09.05.2009 թվական)
  • ՀՀ «Արամազդ» հուշամեդալ
  • «Մարտական ծառայություն» մեդալ (05.04.2016 թվական)

Նորայր Հաջիյան, (հուլիսի 17, 1976(1976-07-17), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 5, 2016(2016-04-05), Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան) ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Հաջիյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 17-ին Բաքվում։ 1988 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Նորայրը սովորել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1992 թվականի դեկտեմբերից մինչև 1995 թվականի օգոստոսի վերջերն անդամագրվել է տարբեր կամավորական ջոկատների։ Այդ ջոկատների մեջ էին մտնում «Արամո-114» ԵԿ գումարտակը, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակը, «Արծիվ-24» ԵԿ ջոկատը։ Մասնակցել է Կոռնիձոր և Շուռնուխ գյուղերի պաշտպանությանը։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Լաչինի (այժմ` Բերձոր), Քելբաջարի (այժմ` Քարվաճառ), Օմարի բարձունքի, Ղուբաթլուի, Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին։ 1997-1998 թվականներին ժամկետային զինծառայության է անցել ԼՂՀ Ասկերանի շրջանում։ Երկար տարիներ աշխատել է «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում, իսկ վերջին տարում՝ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում[1]։

Մարտական գործողություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 2-ին Նորայրը առաջիններից էր, ով կամավոր մեկնեց Արցախ։ Մասնակցել է Թալիշի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։ Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։ ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու) պարգևատրվում է «Մարտական ծառայություն» (05.04.2016թ.) մեդալով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դրաստամատ Կանայան» (04.05.2007 թվական)
  • «Վազգեն Սարգսյան» (14.09.2011 թվական)
  • ԼՂՀ «Մայրություն» մեդալ (09.05.2009 թվական)
  • ՀԿ «Մայրական երախտագիտություն» մեդալ (09.05.2009 թվական)
  • ՀՀ «Արամազդ» հուշամեդալ
  • «Մարտական ծառայություն» մեդալ (05.04.2016 թվական)

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 6-ին ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 7-ին, ժամը 13:00-ին Երևանում ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]