Նորաձևության ցուցադրություն

Նորաձևության ցուցադրություն (ֆր.՝ défilé de mode), նորաձևության դիզայների կողմից ներկայացված միջոցառում` նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրելու իրենց հագուստի և/կամ աքսեսուարների սպասվող շարքը։ Նորաձևությունը դեբյուտ է ցուցադրում յուրաքանչյուր սեզոն, մասնավորապես, Գարուն/Ամառ և Աշուն/Ձմեռ։ Հենց այստեղ են ստեղծվում նորաձևության վերջին միտումները։ Երկու ամենաազդեցիկ նորաձևության շաբաթներն են Փարիզի նորաձևության շաբաթը և Նյու Յորքի նորաձևության շաբաթը, որոնք երկուսն էլ կիսամյակային միջոցառումներ են։ Միլանի, Լոնդոնի, Սիբիուի և Բեռլինի նորաձևության շաբաթները ևս համաշխարհային նշանակություն ունեն[1][2]։
Տիպիկ նորաձևության ցուցադրության ժամանակ մոդելները քայլում են պոդիումով դիզայներներիի կողմից ստեղծված հագուստներով։ Հագուստները քայլուղիում լուսավորվում են՝ օգտագործելով լույսերի տարբեր ձևեր և հատուկ էֆեկտներ։ Կարգը, որով յուրաքանչյուր մոդել քայլում է` կրելով հատուկ հանդերձանք, սովորաբար նախատեսվում է համաձայն այն հաղորդման, որը դիզայները ցանկանում է ստեղծել իր հավաքածուի մասին։ Այնուհետև այն հանդիսատեսին է ուղղված ոչ միայն փորձելու հասկանալ, թե ինչ է դիզայները փորձում ասել, այլ նաև տեսողական ապակառուցել յուրաքանչյուր հանդերձանք և փորձել գնահատել յուրաքանչյուր կտորի մանրամասներն ու վարպետությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ «նորաձևության ցուցադրությունների թեման դեռևս փնտրում է իր պատմաբանին»[3], նորաձևության ցուցադրությունների ամենավաղ պատմությունը մնում է անորոշ։
1800-ականներին «նորաձևության շքերթները» պարբերաբար տեղի էին ունենում Փարիզի կուտյուրների սրահներում[4]։
Ամերիկյան առևտրականները 1900-ականների սկզբին ներմուծեցին նորաձևության ցուցադրության գաղափարը[4]։ Առաջին ամերկյան նորաձևության ցուցադրությունը հավանաբար տեղի է ունեցել 1903 թվականին Էրլիշ եղբայրների Նյու Յորք քաղաքի խանութում[4]։ Մինչ 1910 թվականը, մեծ հանրախանութները, ինչպիսին էր Վանամեյքերսը Նյու Յորքում և Ֆիլադելֆիայում, նույնպես ցուցադրում էին նորաձևության ցուցադրություններ[4]։ Այս միջոցառումները ցուցադրում էին կուտյուրային զգեստներ Փարիզից կամ դրանց խանութների կրկնօրինակները, նրանք նպատակ ունեին ցուցադրելու սեփականատերերի լավ ճաշակը և գրավեին կին գնորդների ուշադրությունը[4]։
1920-ականներին ԱՄՆ-ի առևտրականները անցկացնում էին նորաձևության ցուցադրություններ[4]։ Հաճախ այս ցուցադրությունները թատերական էին` ներկայացված պատմություններով և թեմատիկ կազմակերպված (օրինակ` փարիզյան, չինակամ կամ ռուսական)[4]։ Այս ցուցադրությունները մեծ հաջողություններ ունեցան դարի կեսերին` երբեմն ներգրավելով հազարավոր հաճախորդներ և նահանգներ[4]։

1970-1980-ականներին ամերիկյան դիզայներները սկսեցին ցուցադրել իրենց սեփական նորաձևության ցուցադրությունները մասնավոր տեղերում` հեռու նման մանրավաճառներից[4]։ 1990-ականների սկզբին, այնուամենայնիվ, շատերը նորաձևության աշխարհում սկսեցին վերանայել այս ռազմավարությունը[4]։ Փոքր, անապահով վայրերում ցուցադրությունների ժամանակ մի քանի ձախողումներից հետո ընդհանուր կարծիքն էր` «Մենք սիրում ենք նորաձևությունը, բայց չենք ուզում մահանալ դրա համար»` հիշում է Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի գործադիր տնօրեն Ֆերն Մոլլիսը[4]։ Ի պատասխան այս ցուցադրություններին` նյույորքյան ցուցադրությունները կենտրոնացված էին Բրայանթ փարքում` 1993 թվականի վերջին` նորաձևության շաբաթվա ընթացքում[4]։
2000 թվականի վերջերից մինչ օրս նորաձևության ցուցադրությունները նաև սովորաբար նկարահանվում են և հայտնվում են հատուկ նշանակված հեռուստատեսության ալիքներով կամ նույնիսկ վավերագրական ֆիլմերում[5]։
Վերջին տարիներին նորաձևության ցուցադրությունները առավելապես մշակվում են լավագույն ապրանքանիշերի համար` ներառելով մեծ հավաքածուներ, որոնք հաճախ շատ թանկ արժեն[6]։
Նորաձևության ցուցադրությունները 21-րդ դարում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ դիզայներներ փորձել են արդիականացնել ոճն ու նորաձևության ցուցադրության ներկայացումը` ներառելով տեխնոլոգիական առաջընթաց փորձարարական եղանակներով, օրինակ ներառելով նախապես ձայնագրված թվային տեսանյութերը որպես հետին ֆոն[7]։ 2014 թվականի նյույորքյան նորաձևության շաբաթվա ընթացքում դիզայներ Ռալֆ Լորենը[4] իր նոր POLO նորաձևության շարքը ներկայացրեց ջրային էկրանային նախագծով` 2015 թվականի գարնան համար` Մանհեթենի կենտրոնական այգում[8]։ Տեխնոլոգիական առաջընթացը նույնպես թույլ տվեց նորաձևության ոլորտի հետևորդներին ավելի մեծ չափով նորաձևության փորձ ցույց տալ։ 2010 թվականին Լոնդոնի նորաձևության շաբաթը առաջինն էր, որը թույլ տվեց ուղիղ հեռարձակմամբ հետևել իր ցուցադրությանը[4][9]։ Պոդիումային ցուցադրությունների ուղիղ հեռարձակումներն այժմ դարձել են սովորական[10]։ Թոմ Ֆորդը իր` 2016 թվականի գարուն/ամառ կանացի հավաքածուի համար Լեդի Գագայի հետ ստեղծել է երաժշտական տեսահոլովակ[11][12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորաձևություն
- Նորաձևության դիզայն
- Նորաձևության միտում
- Նորաձևության շաբաթ
- Ֆետիշ նորաձևություն
- նորաձևություն միջոցառումների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bradford, Julie (2014). Fashion Journalism. Routledge. էջ 129.
- ↑ Dillon, Susan (2011). The Fundamentals of Fashion Management. A&C Black. էջ 115.
- ↑ Valerie Steele, chief curator and director of the Museum at the Fashion Institute of Technology, quoted in Fortini, Amanda. How the Runway Took Off: A Brief History of the Fashion Show. Slate Magazine (February 8, 2006).
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 Fortini, Amanda. How the Runway Took Off: A Brief History of the Fashion Show. Slate Magazine (February 8, 2006).
- ↑ Bible Black, a documentary on a fashion show held by Andrew Mackenzie Urban.dk, November 13, 2008, artikel-id: e14a0053 (November 11, 2008).
- ↑ Murrow, Laura. «Transplanted Trees, Paper Kingdoms, and Flames: The Best Fashion Week Set Design». The Cut. New York Media LLC. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «NEW YORK FASHION WEEK EXPLORES TECHNOLOGY'S ROLE IN FASHION». Fashionista.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Press Releases - Press Releases - Ralph Lauren Investor Relations». Investor.ralphlauren.com. 2014 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Alex Wood. «London fashion week: why technology is in fashion | Media Network». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Posts | Launchmetrics». Fashiongps.com. 2014 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ TOM FORD WOMENSWEAR SS16
- ↑ jezebel.com Tom Ford's Runway Show Was a Video Starring Lady Gaga, Julianne Escobedo Shepherd, 10/02/15