Նկարչի այգին Ժիվերնիում
Նկարչի այգին Ժիվերնիում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կլոդ Մոնե[1] |
տարի | 1900 |
բարձրություն | 0,816 մետր[2] |
լայնություն | 0,926 մետր[2] |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Le Jardin de l'artiste à Giverny Վիքիպահեստում |
Le Jardin de l'artiste à Giverny (անգլ.՝ The Artist's Garden at Giverny, հայերեն՝ Նկարչի այգին Ժիվերնիում), Կլոդ Մոնեի 1900 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում։ Կտավն ունի 81,6 սմ բարձրություն, 92,6 սմ լայնություն, նյութը՝ յուղաներկ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը նկարչի՝ Ժիվերնիի իր այգու բազմաթիվ նկարներից մեկն է։ Նկարում պատկերված են մանուշակագույն և վարդագույն երանգներով հիրիկների շարքեր։ Ծաղիկները պատկերված են ծառերի տակ, և սողոսկող լույսի շնորհիվ՝ նրանց գույների երանգները փոխվում են։ Այն հատվածներում, որտեղ ծառերը փակում են լույսի շողը, ծաղիկները ավելի մուգ են, ճյուղերից թափանցող արևի շողերը տարածքը լցնում են մանուշակագույն, վարդագույն, բաց մանուշակագույն և սպիտակ երանգներով։ Ծառերից այն կողմ նշմարվում է Մոնեի տունը[3]։
Մոնեն այս կտավը ստեղծել է 60 տարեկան հասակում[4]։ Ըստ Ուիլյամ Սեյթսի՝ այս տարիքում նա վերլուծել է այն, ինչն ավելի է նկատել. «առարկան, զգացողությունը, պատկերազարդ առարկաները, բոլորը նույնական են»[5]։
1900 թվականին Մոնեն ձեռնամուխ է եղել երկու խոշոր նախագծերի՝ Թեմզա գետին և իր՝ Ժիվերնիի պարտեզներին նվիրված շարքերին, որտեղ պատկերել է իր՝ հայտնի ջրաշուշանների կտավները՝ «Ջրաշուշանների լճակը» (Բոստոնի գեղարվեստի թանգարան)։
Արվեստի դիլեր, հավաքորդ Պոլ Դյուրան Ռուելը ցուցադրել է Մոնեի վերջին աշխատանքները, այդ թվում նաև ջրաշուշանների շարքերը[4]։
Պարտեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնեն աշխատել է իր պարտեզում, մշակել ծաղիկներ, որոնք 1883 թվականից մինչև նրա կյանքի վերջը դարձել են իր կտավների թեմաները։
Մոնեի՝ Ժիվերնիի իր պարտեզում տնկած և նկարած ծաղիկները | |||||||||
|
Համեմատական կտավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնեի նույնաբովանդակ կտավներից | |||||||||
|
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Le Jardin de l'artiste à Giverny» կտավը բացի Ֆրանսիայից ցուցադրվել է նաև Ավստրալիայում, Բելգիայում, Կորեայում, Ճապոնիայում, Իտալիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 JocondeLab — 2014.
- ↑ 2,0 2,1 http://www.musee-orsay.fr/fr/collections/catalogue-des-oeuvres/notice.html?nnumid=1176
- ↑ «The Artist's Garden at Giverny». Studio of the South. 2016. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 4,0 4,1 Shackelford, George TM (2008). Monet and the Impressionists. Sydney, Australia: Art Gallery of New South Wales. էջեր 123–125, 173. ISBN 9781741740295.
- ↑ Cited in Pool, Phoebe (1967). Impressionism. London: Thames and Hudson. էջեր 230.
- ↑ «Claude Monet - Le jardin de l'artiste à Giverny». Musée d'Orsay - Collections. Musée d'Orsay. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.