Նինո Մանֆրեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինո Մանֆրեդի
Ծննդյան թիվ՝մարտի 22, 1921(1921-03-22)[1][2][3][…]
Ծննդավայր՝Կաստրո դեյ Վոլշի, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա
Վախճանի թիվ՝հունիսի 4, 2004(2004-06-04)[4][1][2][…] (83 տարեկան)
Վախճանի վայր՝Հռոմ, Իտալիա[5]
Քաղաքացիություն՝ Իտալիա
 Իտալիայի թագավորություն
Մասնագիտություն՝կատակերգու, կինոռեժիսոր, սցենարիստ, դրամատուրգ, երգիչ, գրող, կրկնօրինակող, կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային դերասան, դերասան և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0542063

Նինո Մանֆրեդի (իտալ.՝ Nino Manfredi, մարտի 22, 1921(1921-03-22)[1][2][3][…], Կաստրո դեյ Վոլշի, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա - հունիսի 4, 2004(2004-06-04)[4][1][2][…], Հռոմ, Իտալիա[5]), իտալացի կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ և գրող։ 1971թվականին Նինո Մանֆրեդիի «Հրաշքների միջև» ֆիլմը հաղթող է դարձել Կաննի կինոփառատոնի «Լավագույն դեբյուտ» անվանակարգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանֆրեդին ծնվել է 1921 թվականին, Դեի Վոլչի քաղաքում[6]։ Դեռ մանկության տարիներին դպրոց գնալու փոխարեն փոքրիկ Նինոն տանը կազմակերպում էր թատերական ներկայացումներ։ Ավարտել է Հռոմի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և դրամատիկական արվեստի ակադեմիան (Accademia d’Arte Drammatica): Թատրոնում առաջնախաղը տեղի է ունեցել 1947 թվականին, Պրահայի ետասարդական և ուսանողական փառատոնում, որտեղ խաղացել է Սոլիմի «Մարդը և զենքը» հակապատերազմական դրամայում։ Աշխատել է «Պիկոլո» թատրոնում` Վիտտորիո Գասմանի և Թինո Բուացելիի հետ, խաղացել է հիմնականում դրամատիկական դերեր։ Կինոյում դեբյուտը կայացել է 1957 թվականին, Ֆրանկո Ձեֆֆիրելլիի «Քեմփինգ» ֆիլմում, որտեղ հանդես է եկել որպես սցենարիստ և դերասան։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինո Մանֆրեդիի թաղմանը ներկա էր հանրապետության նախագահի կինը` Ֆրանկա Չամպին։ Մանֆրեդիին վերջին հրաժեշտ տալու էին եկել Իտալիայի շատ քաղաքական գործիչներ և արվեստի հայտնի գործիչներ։ Դերասանի գերեզմանի մոտ տեղադրվել էր էկրան, որի վրա ցուցադրվում էին հատվածներ 100-ից ավելի ֆիլմերից, որտեղ խաղացել էր Մանֆրեդին և տեսահոլովակներ ընտանեկան արխիվից։ Թաղմանը շատ ծաղիկներ չկային։ Դերասանի ընտանիքը դիմել է բոլոր նրանց ովքեր ցանկանում էին վերջին հրաժեշտը տալ իրենց կուռքին, գումար չծախսել ծաղիկների և ծաղկեպսակների վրա, այլ փոխանցել գումարը «Արթնացում» բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է ուղեղի կաթված տարած հիվանդներին։ Ինքը, Մանֆրեդին, տառապել է այդ հիվանդությունից[7], կյանքի վերջին օրերը անց է կացրել հիվանդանոցում` տանջվելով իր անօգնականությունից։ Այրին Էրմինիա Մանֆրեդին է, դուստրերը` Նինան (կինոդերասանուհի) և Ռոբերտան, որդին` ռեժիսոր Լուկա Մանֆրեդին է։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա դերակատարումներից է Օմերոն, Չանֆանան, Դուդուն, ինչպես նաև` ռեժիսորներ Լուիջի Ձամպայի «Ծպտյալ տեսուչը» (1963), Անտոնիո Պիետրանջելիի «Ես նրան լավ էի ճանաչում» (1965) և Դինո Ռիզիի «Սուրբ Յանուարի օպերացիան» (1965)։ Հետագայում նա նկարահանվել է Դինո Ռիզիի «Ինձ մեծ ցավ պատճառիր, սակայն համբույրներով ծածկիր» (1968), «Մի հավ, մի գնացք և մի քանի հրեշներ» (1969), Լուջի Մանյիի «Դավադիրները» (1970), Դամինո Դամիանիի «Ջիրոլիմո» (1973), Լուիջի Կոմենցինիի «Պինոքիոյի արկածները» (1973)։ 1974 թ.«Հաց և շոկոլադ» կինոնկարը արժանացել է «Դավիթ Դոնատելո» մրցանակին։ Վերջին տարիներին նկարահանվել է «Ուշադրություն ծաղրածուին» (1975), «Տգեղ, կեղտոտ և չար» (1976), «Արքա` պապի անունից» (1978), «Դավաճանության վարձը» (1978), «Մեծ քծնողը» (1979), «Միլանի գաղթականները» (1979) և «Կաֆե-էքսպրես» (1980) ֆիլմերում[8]։

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966-«Սուրբ Յանուարի» օպերացիան (Իտալիա, Ֆրանսիա, ԳՖՀ)
  • 1973-Հաց և շոկոլադ (Իտալիա)
  • 1980-Կաֆե-էքսպրես (Իտալիա)
  • 1981-Մերկ կինը (Իտալիա, Ֆրանսիա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20040930235656/http://www.sfgate.com:80/cgi-bin/article.cgi?f=/news/archive/2004/06/04/obituary0759EDT0483.DTL
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #121957756 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Հ. Թահմիզյան, Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, 1984, էջ 239
  7. Михаил Трофименков. «Умер Нино Манфреди»
  8. Հ. Թահմիզյան, Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, 1984, էջ 239-240

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]