Նիկողայոս Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկողայոս Հովհաննիսյան
Ծնվել է1877
ԾննդավայրՂազախ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1919
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, դրամատուրգ և ռեժիսոր

Նիկողայոս Ալեքսանդրի Հովհաննիսյան (1877, Ղազախ - 1919, Բաքու), հայ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1877 թվականին Ղազախ-Շամշադինի գավառի Ղազախ գյուղում, թաթլվեցու ընտանիքում։ 1890-ականներին ավարտել է Մոսկվայի դրամատիկական դասընթացները։ Առաջին նշանակալից դերը Ուրիել Ակոստան էր (Կ. Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1900, ԲաքուԹիֆլիսում խաղացել է Համլետ (Շեքսպիրի «Համլետ», 1901), Քին (Ա. Դյումայի «Քին»), Ֆրանց (Շիլլերի «Ավազակները»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Կորադո (Ջիակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Ներսեհ (Մուրացանի «Ռուզան») և այլն։

Այնուհետև հեռացել է պրոֆեսիոնալ դերասանական խմբերից և հիմնականում աշխատել է թատերասերների հետ՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ախալցխայում, Բաթումում, Բաքվում։ 1905-1906 թվականներին ղեկավարել է Ալեքսանդրապոլի դրամատիկ նոր խումբը։ 1906 թվականին գրել է «Լիզա» կատակերգությունը (բեմադրվել է Ախալցխայում)։

Բարեկամական ջերմ կապերի մեջ է եղել իր հայրենակից ճանաչված դերասանների՝ Սաթենիկ Ադամյանի, Մկրտիչ Մելիք-Ավագյանի, համագյուղացի ճանաչված գիտնական, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանի հետ։ 1911 թվականին թողել է բեմը։

Մահացել է 1919 թվականին Բաքվում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 502, էջեր 502 — 634 էջ։