Նիկոլ Աղաբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկոլ Աղաբաբյան
Ի ծնեՆիկոլ Լիպարիտի Աղաբաբյան
Ծնվել է1964, հունվարի 28
ԾննդավայրՏավուշի մարզ, գյուղ Կողբ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Նիկոլ Լիպարիտի Աղաբաբյան (հունվարի 28, 1964, Տավուշի մարզ, Կողբ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի կերպարվեստի բաժինը։ 1992 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միջազգային միության անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գեղանկարչության ավանդույթները նորովի են դրսևորովել Նիկոլ Աղաբաբյանի գործերում. նուրբ գունային հակադրություններով զուգորդված են ռեալիստական և տպավորապաշտական ընկալումները։

  • «93 թ. ձմեռը», 1994 թ.
  • «Կողբի ծաղիկները», 1994 թ.
  • «Տաք աշուն», 1995 թ.
  • «Մի կտոր Հայաստան», 1998 թ.
  • «Ջերմուկի ձորը», 1999 թ.
  • «Ծաղիկների հմայքը», 2000 թ.
  • «Փարվանայի հրաշքը», 2000 թ.

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Իտալիայում, Սիրիայում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նկարիչների միությունում կբացվի Նիկոլ Աղաբաբյանի ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]