Նիկոլա Վապցարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլա Վապցարով
Vapcarov Varna.jpg
ԾննդավայրԲանսկո, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա[1]
Վախճանվել էհուլիսի 23, 1942(1942-07-23)[2][3]
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա[4]
Մասնագիտությունբանաստեղծ, հեղինակ, գրող և սպա
Լեզուբուլղարերեն[3]
ՔաղաքացիությունԲուլղարիա
ԿրթությունNikola Vaptsarov Naval Academy
Ուշագրավ աշխատանքներQ941471?
Nikola Vapzarov Վիքիպահեստում

Նիկոլա Յոնկով Վապցարով (1910, Բանսկո-1942, Սոֆիա), բուլղարացի բանաստեղծ, հեղափոխական գործիչ։ Բուլղարիայի կոմկուսի անդամ 1930-ական թվականների սկզբից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ռազլոգի գիմնազիայում (1920-1926), ավարտել է Վառնայի ծովագնացության տեխնիկական ուսումնարանը (19321936 թվականին տեղափոխվել է Սոֆիա, մերձեցել է հեղափոխական գրողներին, ստեղծել է մակեդոնական բանաստեղծների խմբակ։ Գերմանական օկուպացիայի տարիներին ծավալել է հակաֆաշիստական ընդհատակյա գործունեություն, որի համար ձերբակալվել է և գնդակահարվել։ Շարունակելով Խ․ Բոտևի և Խ․ Սմիռնենսկու պոեզիայի հեղափոխական ավանդույթները՝ Վապցարովը պոեզիա է ներմուծել նոր թեմաներ ու կերպարներ («Շարժիչի երգեր», 1940, ժողովրդական)։ Նրան բնորոշ է հին աշխարհի ցասկոտ ժխտումը և սոցիալիստական իդեալի կրքոտ հաստատումը։ Վապցարովի բանաստեղծությունների քնարական հերոսը բանվոր կոմունիստն է։ Վապցարովը մերկացրել է ֆաշիստ, տեռորը, հանդես եկել ԽՍՀՄ-ի հետ բարեկամության օգտին, ներբողել Իսպանիայի հանրապետականների պայքարը («Երգեր մի երկրի մասին»)։ Վապցարովի պոեզիան, որ աչքի է ընկնում արտահայտչական ձևերի թարմությամբ ու բազմազանությամբ, բուլղարական գրկյան մեշ սոցիալիստական ռեալիզմի զարգացման նոր փուլ է։ Վապցարովի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Ետմահու Վապցարովին շնորհվել է Խաղաղության միջազգային մրցանակ (1953

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 284 CC-BY-SA-icon-80x15.png