Խրիստո Սմիռնենսկի
Խրիստո Սմիռնենսկի Христо Смирненски | |
---|---|
Ծննդյան անուն | բուլղար․՝ Христо Димитров Измирлиев |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1898[1] |
Ծննդավայր | Կիլկիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 18, 1923[2] (24 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա[2] |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող և բանաստեղծ |
Լեզու | բուլղարերեն |
Ազգություն | բուլղարացի |
Քաղաքացիություն | Բուլղարիա և Օսմանյան կայսրություն |
Ժանրեր | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Q11798759? |
Hristo Smirnenski Վիքիպահեստում |
Խրիստո Սմիռնենսկի (Խրիստո Դիմիտրով Իզմիռլիև) (բուլղար․՝ Христо Смирненски, սեպտեմբերի 17 (սեպտեմբերի 29), 1898, Կուշկու, Օսմանյան կայսրություն - հունիսի 18, 1923, Սոֆիա), բուլղարացի բանաստեղծ։
ԲԿԿ (տեսնյակներ) անդամ 1921 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է տեխնիկական և զինվորական ուսումնարաններում։ Բուլղարական գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի սկզբնավորողներից է։ Առաջինն է ստեղծել պրոլետար հեղափոխականների գեղարվեստական կերպարներ, երգել գալիք համաշխարհային հեղափոխությունը («Ռուսական Պրոմեթեոսը», «Ցոհան», «Կարլ Լիբկնեխտ», «Ռոզա Լյուքսեմբուրգ», պոեմներ)։ Հոկտեմբերյան հեղափոխությանը և Ռուսաստանում քաղաքացիական պատերազմին է նվիրել «Հյուսիսափայլ», «Կարմիր էսկադրոններ» (1920), «Հյուսիսային Սպարտակ», «Մոսկվա» (1921) ստեղծագործությունները։
«Թող լինի լույս» (1922) ժողովածուում տեղ գտած շատ գործեր ներթափանցված են սիրով ու կարեկցանքով դեպի «Այս դաժան աշխարհի» ընչազուրկները և խոր ատելությամբ՝ դեպի նրանց հարստահարողները։ Սմիռնենսկին տաղանդավոր երգիծաբան է («Pro patria», 1919, «Կրոնշտադտ», 1921, «Քաղաքական ձմեռ», 1921 և այլն)։ Սմիռնինսկու լավագույն պոեմներն ու բանաստեղծությունները բազմիցս թարգմանվել են հայերեն և տպագրվել մամուլում։
Ընտրյալ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1920 - «Հյուսիսային Սպարտակ»
- 1922 - «Թող լինի լույս»
- 1924 - «Ձմեռային Երեկո»
- «Լյուքսեմբուրգ Ռոզա»
- «Աշխարհիկ Ռուսաստան»
- «Հյուր հրեշին»։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի պատիվ բանաստեղծի բուլղարական Սմիռնենսկի գյուղը կոչվել է նրա անունով։
- Ի պատիվ բանաստեղծի Սմիռնենսկի քիթ անունով է կոչվել Հարավային Շետլանդյան կղզեխումբը (Smirnenski Point)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Смирненский Христо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիստո Սմիռնենսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Հունիսի 18 մահեր
- 1923 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բուլղարացի գրողներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Բուլղարացի բանաստեղծներ
- Բուլղարացի լրագրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Բուլղարացի կոմունիստներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Բուլղարացի հեղափոխականներ
- Բուլղարացի խմբագիրներ