Նիկոլաս Չումաչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաս Չումաչենկո
Ծնվել էմարտի 27, 1944(1944-03-27)
Կրակով, Նացիստական Գերմանիա
Երկիր Լեհաստան
Մահացել էդեկտեմբերի 12, 2020(2020-12-12)[1] (76 տարեկան)
Շալշտադտ[1]
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց

Նիկոլաս Չումաչենկո (ուկր․՝ Ніколас Чумаченко, մարտի 27, 1944(1944-03-27), Կրակով, Նացիստական Գերմանիա - դեկտեմբերի 12, 2020(2020-12-12)[1], Շալշտադտ[1]), ծնունդով լեհաստանցի, ազգությամբ ուկրաինացի ջութակահար, մենակատար, պրոֆեսոր, իսպանական Սոֆյա թագուհու կամերային նվագախմբի տնօրեն[2]։ Արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ արգենտինական Merit Diploma Konex Award մրցանակի՝ որպես 1990-ական թվականնեերի Արգենտինայի աղեղնավոր գործիք նվագող լավագույն երաժիշտներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ֆաշիստների կողմից գրավված Լեհաստանում՝ Կրակով քաղաքում։ Ծնողները ուկրաինացիներ էին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Լեհաստանից մեկնել են Արգենտինա, որտեղ էլ Նիկոլասը հասակ է առել, ստացել երաժշտական սկզբնական կրթություն։ Մասնագիտական կրթությունը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի տորնտոնյան դպրոցում, որտեղ աշակերտել է Յաշա Հայֆեցին։ Այնուհետև ուսանել է Ֆիլադելֆիայում՝ Քրտիսի ինստիտուտում, որտեղ նրան դասավանդել է Եֆրեմ Ցիմբալիստը։ Չումաչենկոյի առաջին պարգևներից էին Չայկովսկու անվան միջազգային մրցույթում և Էլիզաբեթ թագուհու անվան մրցույթում նվաճած մրցանակները[3]։

Նա ելույթներ է ունեցել բազմաթիվ նվագախմբերի հետ՝ համբավավոր նվագավարներ Զուբին Մեթայի, Վոլֆգանգ Զավալլիշի, Պետեր Մաագի, Ռուդոլֆ Կեմպեի ղեկավարությամբ[4]։

Չումաչենկոն եղել է ցյուրիխյան կվարտետի առաջին ջութակ, Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր, Մադրիդի Սոֆյա թագուհու կամերային նվագախմբի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար[5][6]։

Նիկոլաս Չումաչենկոն քրոջ՝ Աննայի և որդու՝ Էրիկի հետ․ Վյուրցբուրգ, 2018 թ․, փետրվարի 14

Վախճանվել է գերմանական Շալշտադտ քաղաքում։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի ջութակահարի քույրը՝ Աննա Չումաչենկոն (ծնվ. 1945 թ․) Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցի ջութակի պրոֆեսոր է, որդին՝ Էրիկ Չումաչենկոն (ծնվ. 1964 թ․) դասական դաշնակահար է, Զալցբուրգի Մոցարտեում համալսարանի դասախոս[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.plateamagazine.com/noticias/10286-fallece-el-reconocido-violinista-nicolas-chumachenco-con-76-anos-de-edad
  2. «Nicolás Chumachenco - Concertino Director». Festival Internacional de Música "Ciudad de Ayamonte". Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Juan Antonio Torres Planells. «Nicolas Chumachenco, violin». Grijalvo. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Nicolás Chumachenco - Concertino Director». Festival Internacional de Música "Ciudad de Ayamonte". Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Nicolas Chumachenco biography». Naxos. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «Nicolas Chumachenco biography». Naxos. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  7. «Eric Chumachenco». Mozarteum Salzburg. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.