Նիկոլայ Ռոմանով Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Ռոմանով Կրտսեր
Николай Николаевич Младший, до 1914.jpg
 
Կրթություն՝ Նիկոլայան ճարտարագիտական ուսումնարան
Մասնագիտություն՝ ճարտարագետ և զինծառայող
Ծննդյան օր նոյեմբերի 18, 1856(1856-11-18)[1][2][3]
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հունվարի 5, 1929(1929-01-05)[4][3] (72 տարեկանում)
Վախճանի վայր Անթիբ
Գերեզման St. Michael the Archangel Church
Թաղված St. Michael the Archangel Church
Դինաստիա Ռոմանովներ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Հայր Նիկոլայ Նիկոլաևիչ[2]
Մայր Duchess Alexandra Petrovna of Oldenburg?
Ամուսին Princess Anastasia of Montenegro?
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Ռազմական մեդալ, Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սպիտակ արծվի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան, Ռումինիայի Աստշի շքանշան, Անդրեաս առաքյալի շքանշան, Արիության ոսկե թուր, Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան և Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Մեծ կնայզ Նիկոլայ Ռոմանով Կրտսեր (1856 թվականի նոյեմբերի 6 (18) Սանկտ-Պետերբուրգ-1929 թվական Անթիբ, Ֆրանսիա)- Մեծ կնյազ Նիկոլայ Նիկոլաևիչի Ավագի և մեծ թագուհի Ալեքսանդրա Պետրովնայի առաջին որդին, Նիկոլայ Առաջինի թոռը, գեներալ-ադյուտանտ (1896), կավալերիայի գեներալ (1900 դեկտեմբերի 6)։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին (1914—1915) Ռուսական կայսրության ցամաքային և ծովային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, նույն պաշտոնում նաև 1917 թվականի մարտին[5]։ 1915 թվականի օգոստոսի 23-ից մինչև 1917 թվականը Կովկասի փոխարքա, Կովկասի կազակների բանակի և Կովկասի բանակի գլխավոր հրամանատար 1907 թվականի ապրիլի 29-ից (մայիսի 12) կինը՝ Անաստասիա Չեռնոգորսկայա, առաջին ամուսնությունում իշխանուհի Ռոմանովյան հերցոգուհի Լեյխտենբերգյան։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուսարական գնդի լեյբ-գվարդիականի համազգեստով

15 տարեկան հասակում Նիկոլայ Ռոմանովը ընդգրկվում է Նիկոլաևյան ռազմական դպրոց։ 1873 թվականին դպրոցը ավարտելուց հետո՝ եֆրեյտոր, ուղարկվում է մայրաքղաքային ուսումնական հետևակային գումարտակ։ Լեյտենանտի կոչում ստանալուց հետո ուղարկվում է ուսումնական կավալերիական էսկադրոն։ 1874 թվականին ընդունվեց Գերագույն շտաբի Նիկոլաևյան ակադեմիա։ 1876 թվականին ավարտել է ակադեմիան փոքր արծաթյա մեդալով։ Ժամանակից շուտ տրվել է կապիտանի կոչում։ Մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին, իր հոր ղեկավարության տակ եղել է հատուկ հանձնարարությունների գերագույն հրամանատար։ Առաջիններից մեկն էր, որ անցավ Դունայ՝ թշնամու կրակի տակ իր հետևից տարավ շարասյուններից մեկը, ոգևորելով զիվորներին իր օրինակով։ 1877 թվականի հունիսի 16-ին պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։ Մասնակցել է Շիպկայի լեռնանցքի գրոհին։ 1877 հուլիսի 10-ի հերոսության համար պարգևատրվել է շքանշանով «Խիզախության համար» գրվածքով[6]։ Տրվել է գնդապետի կոչում[7]։

Պատերազմից հետո Նիկոլայ Ռոմանովը 12 տարի ծառաել է Ձերդ Մեծության գուսարական լեյբ-գվարդիայի գնդում, հաջորդաբար զբաղեցնելով էսկադրոնի հրամանատարից մինչև գնդի հրամանատար։ 1884 թվականի մայիսի 6-ից գնդի հրամանատար։ 1890 թվականի դեկտեմբերի 11-ին երկրորդ պահակախմբային հեծելազորային դիվիզիայի հրամանատար։ 1895 թվականի մայիսի 6-ից հեծելազորի գեներալ (մինչև 1905 թվականը)։ Գեներալ-լեյտենանտ։ Զարգացրեց Սպայական հեծելազորային դպրոցի ուսումնական գործընթացը։ Նրա ղեկավարությամբ ձեռնարկվել են մի քանի միջոցառումներ հեծելազորի վերափոխման համար[8]։ 1901 թվականին շնորհվել է կավալերիայի գեներալի կոչում։

1905 թվականի հունիսի 8-ից մինչև 1908 թվականի հուլիսի 26-ը եղել է Պետական պաշտպանության կոմիտեի ղեկավար (ՊՊԿ՝ ստեղծվել է Նիկոլայ Ռոմանով Կրտսերի նախաձեռնությամբ 1905 թվականի մայիսի 5-ին)։ 1908 թվականին վերանաեց դաշտային զորքերի ղեկավարման Կանոնադրությունը և մշակեց նոր հրաման։ 1905 թվականի հունիսին հասավ նրան, որ Գլխավոր շտաբը աձանձնացվեց Ռազմական նախարարությունից։ Նրա խորհրդով Գլխավոր շտաբի պետ նշանակվեց գեներալ Պալիցինը։ Գլխավորելով Պետական պաշտպանության կոմիտեն (1908 թվականի հուլիսին ցարի հրամանով Պետական պաշտպանության կոմիտեն ցրվեց), հաճախ խախտում էր իր լիազորությունները՝ հաճախ խառնվում էր Ռազմական և ծովային նախարարության գործերին, ինչը հակասություններ էր առաջացնում զորքերի ղեկավարման գործում։ Կոմիտեի ցրումից հետո «շեշտակի բարձրացավ ռազմական նախարար հեծելազորի գեներալ Սուխոմլինովի ազդեցությունը, որի և Նիկոլայ Ռոմանով Կրտսերի միջև բարդ հարաբերություններ էին ստեղծվել»[9]։

1905 թվականի հոկտեմբերի 26-ից միաժամանակ ՊՊԿ-ի ղեկավար, Սանկտ-Պետերբուրգի ռազմական օկրուգի և Գվարդիական զորքերի հրամանատար։ 1909 թվականի փետրվարի 28-ից Բանակի և Նավատորմի սպայական խորհրդի հոգաբարձու։ Մեծ պատերազմից առաջ գեներալ-ադյուտանտ, Պետերբուրգյան գվարդիական զորքերի ռազմական օկրուգի հրամանատար, Ձերդ կայերական մեծության Մեծագույն և Մեծ Կնյազ հեծելազորի գեներալ։ Էությամբ Նիկոլայ Ռոմանովը «եղել է չափազանց տաքարյուն և անհամբեր, բայց տարիների հետ հանգստացել և հավասարակշռվել էր»։ Բանակում ուներ հեղինակություն։

Aquote1.png Զորքերը հավատում էին նրան և վախենում նրանից։ Բոլորը գիտեին, որ նրա տված հրամանները պետք է կատարվեն, որ դրանք չեղարկման ենթակա չեն, և ոչ մի կասկածանք հրամաններում չի կարող լինել․․․[10] Aquote2.png


Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Կնյազ Նիկոլայ Ռոմանով (աջից), Կայսր Նիկոլայ Երկրորդ (ձախից), Կայսերական պալատի նախարար կոմս Ֆրեդերիքս Վլադիմիր Բորիսովիչ (Կենտրոնում)։ 1914 թվականի սեպտեմբեր

Իր Հիշողություններում Գեներալ Դանիլովը գրում էր[11], որ Գերմանիայի կողմից Ռուսաստանին պատերազմ հայտարարելով պետք է որոշվեր ռուսական զորքերի Գերագույն գլխավոր հրամանատարի հարցը։ Նիկոլայ Երկրորդը պետք է իր վրա վերցներ Գերագույն հրամանատարի պարտականությունները, բայց ցարը հասկանալով իր անպատրաստ լինելը դիմեց նախարարների խորհրդին։ Նախարարները Գորեմիկինի գլխավորությամբ հայտնեցին կարծիք, որ ցարը դժվար թե կարողանա թողնել մայրաքաղաքը և նա ստիպված զիջեց։ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի համար կար երկու թեկնածու՝ Նիկոլայ Ռոմանով Կրտսերը և Ռազմական նախարար գեներալ-ադյուտանտ Սուխոմլինովը։ Ցարը ընտրեց Մեծ կնյազին։ 1914 թվականի օգոստոսի 2-ի հրամանով հայտարարվեց Նիկոլայ Ռոմանովիչի՝ ռուսական զորքերի գերագույն հրամանատար նշանակվելու վերաբերյալ։

Aquote1.png Մեծ Կնյազ Նիկոլայ Նիկոլաևիչը նշանակվել էր Գերագույն գլխավոր հրամանատար ոչ միայն այն ժամանակ երբ բոլոր նախապատրաստական աշխատանքները ավարտվել էին, այլ այն ժամանակ երբ դրանք սկսվեցին կյանքի կոչվել[12] Aquote2.png

1914 թվականի հոկտեմբերի 10-ին պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշանը: 1915 թվականի մարտի 9-ին պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 2-րդ աստիճանի շքանշանով՝ Պերմիշել բերդի գրավման համար։ 1915 թվականի ապրիլի 12-ին Գեորգիևյան շքանշանով, որը զարդարված էր ադամանդներով և գրված «Չեռնովոյ Ռուսիայի ազատագրման համար»։ Սեփական ուժերի գերագնահատումը, ի վերջո բերեց մի շարք խոշոր ռազմական սխալների, իսկ իր սխալների համար մեղադրանքներից խուսափեը հանգեցրեց գերմանաֆոբիայի և հետախուզամանիայի ուռճացման։ Դրանցից հատկապես կարևոր դեպքերից մեկը դարձավ փոխգնդապետ Մյասոեդովի մահապատիժը, որտեղ Նիկոլայ Ռոմանովը և Գուչկովը մեծ դեր ուներ[13]։ Ճակատի հրամանատարը հաշվի առնելով դատավորների միջև եղած հակասությունները չհաստատեց դատավճիռը, սակայն, Մյասոեդովի ճակատագիրը որոշեց Նիկոլայ Ռոմանովը՝ «Ամեն դեպքում կախել»։ Այդ գործը, որում մեծ կնյազը գլխավոր դերակատարում ուներ, հանգեցրեց հասարակության կասկածամտության աճմանը ինչպես նաև 1915 թվականին Մոսկվայում գերմանացիներ ջարդին[13]։

Ղրիմում և Կովկասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Նիկոլայ Երկրորդ և Գերագույն Գլխավոր հրամանատար մեծն կնյազ Նիկոլայ Ռոմանով Կրտսեր՝ Պերմիշել բերդի ամրացման աշխատանքները դիտելիս, որը գրավվել էր ռուսական զորքերի կողմից։ Պերմիշել, 11.04.1915

Եկել է Կովկաս 1915 թվականին և մնացել է այստեղ մինչև 1917 թվականը։ Քանի որ տարածաշրջանի քաղաքացիական կառավարումը պահանջում էր Թիֆլիսում մշտական ներկայություն, Կովկսյան բանակի ուղղակի ղեկավարումը հանձնված էր գեներալ Յուդենիչին։ Թիֆլիսում իրականացնում էր բանակի շտաբի մի մասի թիկունքային-կազմակերպչական աշխատանքների ղեկավարումը՝ գեներալ Բոլխովիտովի հետ միասին։ 1915-1916 թվականներին Կովկսյան բանակը իրականացրեց մի շարք հաջող ռազմական գործողություններ՝ հեռացնելով թուրքերին ռուսական սահմանից։ Նրա փոխարքայության տարիներին զեմստվոների ներդրման հարցն էր դիտարկվում, որի համար 1916 թվականին Թիֆլիսում ծայրամասային ժողով է հրավիրվում։ 1916 թվականի մայիսի 11-ին Սևաստոպոլի քաղաքային դումայի նախաձեռնությամբ Նիկոլայ Երկրորդը հաստատեց Նիկոլայ Ռոմանովին «Սևաստոպոլի պատվավոր քաղաքացի» շնորհելու հայտը[14]։

Աքսորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ֆեոդորովնա և Նիկոլայ Ռոմանով անգլիական «Մալբորո» նավի տախտակամածին, 1919 թվականի ապրիլ։Հորիզոնում երևում է Յալթան

1919 թվականից ապրում էր Իտալիայում՝ թագավոր Վիկտոր Էմանուել Երրորդի մոտ՝ հյուրի կարգավիճակով։ 1922 թվականից ապրում էր Ֆրանսիայում։ 1924 թվականի նոյեմբերի 16-ին ընդունում է տարեգրության մեջ գտնվող ռուսական զորքերի ընդհանուր հրամանատարի ղեկավարությունը։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջության վատթարացումից հետո տեղափոխվեց Անթիբ։ Մահացավ 1929 թվականի հունվարի 5-ին։ Մահվան օրը երեկոյան դիակի կողքը կարգվեց պատվո պահակ։ Ներկա էին նաև մի շարք գեներալներ և այլ սպաներ[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nicholas (Russian Grand Duke) // The Enciclopædia Britannicа — 12 — London, New York City: 1922. — Vol. XXXI English History to Oyama, Iwao. — P. 1132–1133.
  2. 2,0 2,1 Николай Николаевич // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXI. — С. 129.
  3. 3,0 3,1 The Peerage — ed. size: 717826
  4. Encyclopædia Britannica
  5. Гагкуев Р. Г., Цветков В. Ж., Голицын В. В. Генерал Кутепов. — М.: Посев, 2009. — 590 с. — ISBN 978-5-85824-190-4, С. 193
  6. Э. Э. Исмаилов. Золотое оружие с надписью «За храбрость». Списки кавалеров 1788—1913. — М., 2007, С. 293
  7. С. Н. Базанов «Великий князь Николай Николаевич Младший. Документы», в сборнике «Великая война. Верховные главнокомандующие»: сб. ист.-лит.произв./сост., науч. ред., предисл. и коммент. Р. Г. Гагкуев.-М.:Содружество «Посев», 2015. −696 с. : ил. -(Голоса истории), стр. 543—544
  8. С. Н. Базанов «Великий князь Николай Николаевич Младший. Документы», в сборнике «Великая война. Верховные главнокомандующие»: сб. ист.-лит.произв./сост., науч. ред., предисл. и коммент. Р. Г. Гагкуев.-М.:Содружество «Посев», 2015. −696 с. : ил. -(Голоса истории), стр. 544
  9. С. Н. Базанов «Великий князь Николай Николаевич Младший. Документы», в сборнике «Великая война. Верховные главнокомандующие»: сб. ист.-лит.произв./сост., науч. ред., предисл. и коммент. Р. Г. Гагкуев.-М.:Содружество «Посев», 2015. −696 с. : ил. -(Голоса истории), стр. 545
  10. С. Н. Базанов «Великий князь Николай Николаевич Младший. Документы», в сборнике «Великая война. Верховные главнокомандующие»: сб. ист.-лит.произв./сост., науч. ред., предисл. и коммент. Р. Г. Гагкуев.-М.:Содружество «Посев», 2015. −696 с. : ил. -(Голоса истории), стр. 549
  11. Ю. Н. Данилов «Великий князь Николай Николаевич», в сборнике Великая война. Верховные главнокомандующие: сб. ист.-лит.произв./сост., науч. ред., предисл. и коммент. Р. Г. Гагкуев.-М.: Содружество «Посев», 2015. −696 с. : ил. -(Голоса истории), стр. 17
  12. Ю. Н. Данилов «Великий князь Николай Николаевич», в сборнике Великая война. Верховные главнокомандующие: сб. ист.-лит.произв./сост., науч. ред., предисл. и коммент. Р. Г. Гагкуев.-М.:Содружество «Посев», 2015. −696 с. : ил. -(Голоса истории), стр. 20
  13. 13,0 13,1 С. В. Фомин Золотой клинок Империи // Граф Келлер М.: НП «Посев», 2007 ISBN 5-85824-170-0, стр. 420
  14. Великий князь оказался почетным гражданином Севастополя
  15. «Сообщение» № 20 Русского Обще-Воинского Союза 10/23 февраля 1929 г.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]