Նիկոլայ Գեդա
Նիկոլայ Գեդա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 11, 1925[1][2][3][…] Ստոկհոլմ, Շվեդիա[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 8, 2017[5][6][2][…] (91 տարեկան) Տոլոշենազ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, երգիչ և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Պարգևներ | Գրականության և Արվեստների մեդալ, Medal for the advancement of the musical arts?, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Hovsångare?, Svenska grammofonpriset?, Kammersänger? և Enrico Caruso Award? |
Կայք | nicolai-gedda.de |
Nicolai Gedda Վիքիպահեստում |
Նիկալայ Գեդա, ամբողջական անունը՝ Հարի Գուստավ Նիկոլայ Գեդա (շվեդ.՝ Harry Gustaf Nikolai Gedda, հուլիսի 11, 1925[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4] - հունվարի 8, 2017[5][6][2][…], Տոլոշենազ), շվեդ օպերայի երգիչ (տենոր)
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1925 թվականի հուլսի 11-ին Ստոկհոլմի Սյոդերմալմ շրջանում: Մայրը՝ (17 ամյա մատուցողուհի Կլերի Լիննեա Լինդբերգ) շվեդ էր, հայրը՝ (Նիկոլայ Գեդա) կիսով չափ ռուս էր, կիսով չափ՝ շվեդ[7]: Մանկությունը անցել է հորաքրոջ ընտանիքի հետ, ովքեր ծնունդով Ռիգայից էին՝ Օլեգ Գեդան (1892-1985) և ավելի ուշ խորթ հոր՝ Միխայիլ Ուստինովի հետ, ով ծնունդով Նովոչերկասկիից էր, ով հեղափոխությունից հետո արտագաղթեց և սկսեց երգել Կուբանից արտագաղթաց ղազախների երգչախմբում, այնուհետև դարձավ Լեյցպիգի և Ստոկհոլմի ուղղափառ եկեղեցիների սաղմոսերգու: Նույն տանը ապրում էին իր կենսաբանական ծնողները, ում նա համարում էր քերի և մորաքույր[8]:
Արտիստի մանկությունը անցավ Լեյցպիգում, որտեղ 5 տարեկան երեխան սկսեց երգել երգչախմբում, որը ղեկավարում էր իր հայրը: Գեդան լրջորեն զբաղվում է երգարվեստով ավելի ուշ՝ 1949 թվականին, հայտնի վոկալիստ և ուսուցիչ Կառլ Էմանի մոտ: Այնուհետև սովորել է Ստոկհոլմի երաժշտական ակադեմիայի օպերայի բաժնում: Առաջին ելույթը տեղի է ունեցել 1951 թվականին Շվեդական թագավորական օպերային բեմում Հենրիխ Զյուտերմայստերի «Երկարաճիթ կարմիր կոշիկ» օպերայում, մեկ տարի անց նա կատարեց Շապլուի դերը Ադանա «Լոնժյումոյի փոստատարը» օպերայում, ինչը նրան հայտնիություն բերեց: 1953 թվականին Գեննա առաջին անգամ ելույթ ունեցավ Լա Սկալա թատրոնում, կատարելով դոն Իտավիոյի դերը: Հաջորդիվ նա հանդես եկավ Կառլ Օրֆի «Հաղթանակներ» եռագրությունում՝ նույն բեմում:
1957 թվականից սկսած՝ 22 տարիների ընթացքում, Գեդան եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի մեներգիչը: Այդ ժամանակ Գեդան կատարել էր գրեթե ամբողջ դասական օպերաների խաղացանկը՝ Գոֆմանի կերպարը Օֆֆենբախի «Գոֆմանի հեքիաթները» օպերայում, Գերցոգի դերը՝ «Ռիգոլետո»-յում, Էլվինոյի դերը՝ «Սոմնաբուլե»-ում, Էդգարի դերը՝ «Լյուչիա դի Լամերմուր»-ում, Լոենգրինը Վագների, Գերմանն ու Լենսկին՝ Չայկոսվսկու, Ֆաուստը Գունոյի և այլն, ինչպես նաև ժամանակակից օպերաներում, օրինակ՝ Մենոտիի «Վերջին վայրենին» օպերայի պրեմիերայում:
Խոսել և երգել է 7 լեզուներով, այդ թվում նաև ռուսերենը: Բացի իր օպերային կարիերայից, մինչև 1990-ական թվականները, երգչուհին բազմաթիվ մենահամերգներ է տվել և երգեր ձայնագրել: 1980 թվականից սկսաց շրջագայել է ԽՍՀՄ-ում:
1965 թվականին Նիկոլայ Գեդան ստացել է «Պալատական երգչի» կոչում, մեկ տարի անց դարձել է Շվեդիայի երաժշտական ակադեմիայի անդամ: Նա ստացել է երաժշտական մրցանակները Շվեդիայում և արտերկրում, այդ թվում նաև Կարուզոյի մրցանակը 2007 թվականին: 2010 թվականին Նիկոլայ Գեդան պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրաստիճան մրցանակով՝ Պատվո լեգեոնի շքանշան: Նա եղել է հրավիրված պրոֆեսոր, ապա դարձել է Մեծ Բրիտանիայի Թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ:
1978 թվականին հրատարակվել է իր հիշողությունների գիրքը՝ «Նվերը անվճար չի տրվում»:
Մահացել է 2017 թվականի հունվարի 8-ին Լոզանի իր տանը, իր կամքի համաձայն ընտանիքը մեկ ամիս ուշ է հայտնել լուրը[9][10]
Ընտրյալ տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1971 —"Հրաշք Ֆլեյտան" Վ.Ա. Մոցարտ (Թամինո), ռեժ: Պիտեր Ուստինով, դիր: Հորթթ Սթայն:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Гедда Николай Дар не даётся бесплатно. — М.,: Радуга, 1983. — 252 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #120540215 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.francemusique.fr/opera/nicolai-gedda-est-32119
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.forumopera.com/breve/deces-de-nicolai-gedda
- ↑ Gespräche mit Nicolai Gedda
- ↑ Nicolai Gedda: My Life & Art: Дед певца со стороны отца, Густав Гедда (Gustaf Gädda), был гравёром и уроженцем одного из предместий Хельсингборга; поселившись в пригороде Риги, он женился на бабушке певца Анастасии Гедда, уроженке Пскова.
- ↑ Décès de Nicolai Gedda(ֆր.)
- ↑ Мастер на все ноты(ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт, посвящённый певцу(անգլ.),(գերմ.)(չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
|