Նիա Սանչես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիա Սանչես
Ծնվել էփետրվարի 16, 1990(1990-02-16) (34 տարեկան)
ԾննդավայրՍակրամենտո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունPaloma Valley High School?
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից, մոդել, թեքվանդոյի մարզիկ և դերասանուհի
ԱմուսինDaniel Booko?
 Nia Sanchez Վիքիպահեստում

Նիա Թեմփլ Սանչես (փետրվարի 16, 1990(1990-02-16), Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկացի մոդել, հեռուստահաղորդավար, «Միսս ԱՄՆ 2014»-ի հաղթող և մարզիչ։ Նևադայի առաջին ներկայացուցիչն է, ով դարձել է գեղեցկության ազգային մրցույթի հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի փետրվարի 15-ին Սակրամենտոյում, Կալիֆոռնիայի նահանգ, Դեյվիդ Սանչեսի[1] (պատերազմի վետերանի որդի, ով ծնվել է ռազմական տարածքում՝ Գերմանիայում) և Նիկոլ Սանֆորդի (ծնվել է ռազմական տարածքում՝ Իրանում[2][3]) ընտանիքում։ Նրա հայրական պապը՝ Ուիլբուր Սանչեսը, մեքսիկացի է, իսկ հորական տատը՝ գերմանացի։ Նիան ունի նաև իսպանական և եվրոպական այլ արմատներ[3][4]։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա եղել է վեց տարեկան և երկար ժամանակ ապրել է կանանց ապաստարանում իր մոր հետ[5][6][7]։ Երբ նա ութ տարեկան էր, ինքը և իր եղբայրը՝ Դեյվիդ կրտսերը, իրենց հոր հետ տեղափոխվեցին քաղաք Մենիֆի։ 2008 թվականին ավարտել է «Paloma Valley High School» դպրոցը[1]։

Գեղեցկության մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ՝ 13 տարեկանում, մասնակցել է «Miss San Jacinto Valley» գեղեցկության մրցույթին։ 19 տարեկանում հաղթել է «Miss Citrus Valley» գեղեցկության մրցույթը։ Այս հաղթանակն էլ թույլատրել է նրան մասնակցել մեկ այլ գեղեցկության մրցույթի՝ «Miss Latina America»[3]։

Միսս Կալիֆորնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին մասնակցել է «Միսս Կալիֆորնիա» գեղեցկության մրցույթին (ինչպես Miss Citrus Valley USA), որտեղ 133 մասնակիցներից դարձել է Երկրորդ Միսս Վիցե[1][8]։ Հաղթանակ է տարել «Miss Riverside County USA 2011» և «Miss Hollywood USA 2012» գեղեցկության մրցույթներում[1], որոնք հանգեցրին «Միսս Կալիֆորնիա ԱՄՆ» գեղեցկության մրցույթում անհաջող արդյունքի[9]։

Միսս Նևադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես «Miss South Las Vegas USA»-ի հաթող, 2014 թվականի հունվարի 12-ին Չելսի Կասվելի կողմից «Միսս Նևադա» գեղեցկության մրցույթում ստացավ թագ։ Լաս Վեգասի Նևադա համալսարանի Artemus W. համերգային սրահում տեղի ունեցած գեղեցկության մրցույթում առաջին փորձից ճանաչվեց հաղթող[3]։

Միսս ԱՄՆ 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միսս ԱՄՆ 2014» գեղեցկության ազգային մրցույթում ներկայացրել է Նևադա նահանգը, որն անցկացվել է Բաթոն Ռուժում, Լուիզիանա նահանգում։ Թագն ստացել է մրցույթի նախորդ հաղթող Էրին Բրեդի կողմից, վերջինս ներկայացրել էր Կոնեկտիկուտ նահանգը։ Եզրափակիչ մրցույթի ժամանակ նրան տրվեց հարց մրցավար Ռումեր Ուիլսի կողմից կանանց բակալավրիատների շրջանում սեռական բռնության բարձր մակարդակի վերաբերյալ։ Նա պատասխանեց, որ պետք է պաշտպանվել ինքնուրույն[10]։ Նիան եղել է առաջին մասնակիցը Նևադա նահանգից, ով հաղթեց գեղեցկության ազգային մրցույթում և չորրորդը լատինոամերիկացի Լաուրա Հերինգի, Լիննետ Կոուլի և Սյուզի Կաստիլոյից հետո[5]։

Միսս Տիեզերք 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է «Միսս Տիեզերք 2014»-ին, որը տեղի է ունեցել «FIU Arena»-ում՝ Ֆլորիդայի միջազգային համալսարանում՝ Դորալ, Մայամի, Ֆլորիդա և դարձել «Առաջին Վիցեմիսս »[11][12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեկվոնդո մարզաձևում ունի սև գոտի 4-րդ դան[13], այդ մարզաձևով սկսել է հետաքրքրվել ութ տարեկանից[14]։ Դարձել է առաջին հաղթող, որի լուսանկարը հայտնվել է «Tae Kwon Do Times» ամսագրի շապիկին[15]։ Նա սովորել է նաև ջազ և բալետ հինգ տարվա ընթացքում[3]։ Տասնյոթ տարեկանում այցելել է Քենիա և միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, աշխատել որպես դայակ Եվրոպայում։ Այցելել է տասներկու երկիր՝ «Միսս Նևադա»-ում հաղթելու շնորհիվ[1][14]։ Երեք ամիս մնացել է Մեքսիկայում[3]։ 2012 թվականին աշխատել է Հոնկոնգի Դիսնեյլենդում, որտեղ մարմնավորել է Դիսնեյան մի շարք հերոսուհիների[3][16]։

Սկսել է հանդիպել դերասան Դանիել Բուկոյի հետ, մինչ «Միսս Նևադա» գեղեցկության մրցույթում հաղթելը[5]։ 2014 թվականի հոկտեմբերին ստացել է ամուսնության առաջարկ[17]։ Հարսանիքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի տասնյոթին Կալիֆորնիայի նահանգի Տեմեկուլա քաղաքում[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Menifee Home Town Beauty to compete in Miss USA Contest». Menifeebuzz.com. 2014 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  2. 10 things you didn’t know about Nia sanchez
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Leach, Robin (2014 թ․ հունվարի 14). «2014 Miss Nevada USA photos: From women's shelter to Hong Kong Disneyland to title for Nia Sanchez». Las Vegas Sun. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  4. Nia Sanchez radio interview
  5. 5,0 5,1 5,2 Leach, Robin (2014 թ․ մարտի 4). «Photos: Nia Sanchez aims to be first Nevada winner of Miss USA Pageant». Las Vegas Sun. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  6. STACEY PLAISANCE 6 hours ago (2011 թ․ ապրիլի 20). «Miss Nevada Nia Sanchez crowned as 63rd Miss USA - Yahoo Celebrity». Celebrity.yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «Members». Missuniverse.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  8. «No "Inappropriate" Moments During Miss California USA® 2010». i-Newswire.com. 2009 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  9. McKay, Hollie (2014 թ․ հունիսի 12). «Miss USA: 'No truth' to allegations she switched states to win Miss Nevada». FOX News. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  10. Plaisance, Stacey (2014 թ․ հունիսի 8). «Miss Nevada Nia Sanchez Crowned as 63rd Miss USA». ABC News. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  11. «Nia Sanchez, Miss Universe USA 2014 crowned as the first runner up!». Angelopedia. 2015 թ․ հունվարի 25.
  12. «Nia Sanchez, Miss Universe USA 2014». Angelopedia. 2015 թ․ հունվարի 25.
  13. «Miss Nevada Nia Sanchez Is Crowned Miss USA 2014». People (magazine). Associated Press. 2014 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին. {{cite news}}: Text "People" ignored (օգնություն)
  14. 14,0 14,1 Kaur, Jaskiran (2014 թ․ հունիսի 10). «Miss USA 2014 Winner: Find Out Who is Nia Sanchez; Everything to Know About the Winning Beauty [Photo]». International Business Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  15. Zirogiannis, Marc Miss USA Nia Sanchez (und) // Tae KwonDo Times Magazine. — 2014. — № September 2014. — С. 31—35.
  16. Blum, Jeremy (2014 թ․ հունիսի 10). «Life's a fairytale: Former Hong Kong Disneyland princess wins Miss USA title». South China Morning Post.
  17. «Miss USA Nia Sanchez engaged to actor Daniel Booko». Angelopedia.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  18. «Miss USA Nia Sanchez Nevada weekend wedding». lasvegassun.com. 2015 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]