Նենսի Քելլի
Նենսի Քելլի | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1921[1][2] |
Ծննդավայր | Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 2, 1995[1][2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել |
Ամուսին | Էդմոնդ Օ'Բրայեն |
Կուսակցություն | Կալիֆոռնիայի հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Nancy Kelly Վիքիպահեստում |
Նենսի Քելլի (անգլ.՝ Nancy Kelly,մարտի 25, 1921[1][2], Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 2, 1995[1][2], Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, 1956 թվականին ներկայացվել է Օսկար մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքում[3]։ Դեռ մանկուց նա նկարահանվել է ֆիլմերում նրան ամերիկական մամուլում անվանում էին «Ամերիկայի ամենակոմերցիոն հաջողակ երեխա-դերասան»[4]։ 1933 թվականից մինչև 1934 թվականը միաժամանակ աշխատել է ռադիոյում[5][6]։
Հասուն տարիքում նրա կատարած դերերը եղել են բավականին հաջողված։ Նա կրկնակի անգամ արժանացել է «Սարի Սիդոնս» մրցանակի՝ Չիկագոյի թատրոնում իր աշխատանքի համար, ինչպես նաև Թոնի մրցանակի՝ «Վատ զավակներ» պիեսում իր դերի համար, որի ֆիլմային տարբերակը 1956 թվականին բերել է Օսկար մրցանակ։ Դերասանուհին նաև նկարահանվել է հեռուստատեսային սերիալներում՝ ներառյալ «Ալֆրեդ Հիչկոկի ժամ» սերիալը, որի էպիզոդներից մեկում նա կատարել է գլխավոր դեր։
Կինոարտադրության մեջ իր թողած ավանդի համար նա Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի աստղ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհին ամերիկացի դերասան Ջեքա Քելլիի մեծ քույրն է, նրանք արտաքնապես եղել են իրար շատ նման։ Նենսի Քելլիի կարիերան ավելի հաջողված էր, քան իր եղբոր կարիերան, ով հիմնականում նկարահանվում էր հեռուստատությունում[7]։
Քելլին երեգ անգամ ամուսնացել է։ Նրա առաջին ամուսինը եղել է դերասան Էդմոնդ Օ՛Բրայենը (1941—1942), երկրորդ ամուսինը՝ Ֆրեդ Ջեքմանը (1946—1950), իսկ երրորդը՝ Ուորեն Քարոն (1955—1968), ումից ունեցել է աղջիկ։
Մահացել է 1995 թվականի շաքարային դիաբետի բարդացումից։ Նա թաղվել է «Մեմորիալ այգի» գերեզմանատանը՝ Լոս Անջելեսում՝ Վեստվուդ-Վիլիջում։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վատ արյուն (1956) — Քրիստին Պերմարկ
- Կինը, ով վերադարձել է (1945) — Լոնա Ուեբսթեր
- Տարզանի անապատի գաղտնիքը (1943) — Քոնի Բրայս
- Բարեկամական թշնամիներ (1942) — Ջան Բլոք
- Տրիպոլիի ափերին (1942) — Հելեն Հանթ
- Մի գիշեր արևադարձում (1940) — Սինտիա Մերիք
- Ջեսի Ջեյմս (1939) — Զերալդա Կոբ
- Մեծ Գեթսբի (1926)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոնի՝ Պիեսում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար— Վատ զավակներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ «Nancy Kelly Grows Up». Life. 1938 թ․ հուլիսի 18. էջ 36. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Nancy Kelly, 73; Actress Lauded for 'Bad Seed'». Oliver, Myrna, Los Angeles Times, January 16, 1995. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Terrace, Vincent (2003). Radio Program Openings and Closings, 1931-1972. Jefferson, North Carolina: McFarland & Company, Inc. էջ 252. ISBN 978-0-7864-4925-5.
- ↑ Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Hardcover; revised edition of Tune In Yesterday (1976) ed.). New York, NY: Oxford University Press. էջ 434. ISBN 978-0-19-507678-3. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին. «The March of Time, news Agnes Moorehead Nancy Kelly and Jeanette Nolan as Eleanor Roosevelt and in other roles.»
- ↑ [1] Nancy Kelly
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Քելլի» հոդվածին։ |
|
- Մարտի 25 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 2 մահեր
- 1995 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի