Նենսի Սինատրա
Նենսի Սինատրա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Nancy Sinatra |
Ի ծնե անուն | Nancy Sandra Sinatra |
Ծնվել է | հունիսի 8, 1940 (84 տարեկան) Ջերքի Սիթի, Նյու Ջերսի |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, քանթրի |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1961 – այժմ |
Լեյբլ | RCA Victor, Ռեփրայզ Ռեքորդս, Private Stock Records?, Elektra Records, Buena Vista Records? և Attack Records? |
Կրթություն | Համալսարանի ավագ դպրոց |
Անդամակցություն | SAG-AFTRA և ԱՄՆ Սցենարիստների Գիլդիա |
Ամուսին | Թոմի Սենդս և Hugh Lambert? |
Պարգևներ | |
Կայք | nancysinatra.com |
Nancy Sinatra Վիքիպահեստում |
Նենսի Սանդրա Սինատրա (անգլ.՝ Nancy Sandra Sinatra, հունիսի 8, 1940[1][2][3][…], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]), ամերիկյան երգչուհի, որի հաջողության գագաթնակետը 1960-ականների երկրորդ կեսին էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նենսին Ֆրենկ Սինատրայի դուստրն է, որն աղջնակի ծննդյան 4-րդ օրը ձայնագրել է «Nancy (with the Laughing Face)» երգը։ 1959 թվականին Նենսին արդեն նկարահանվում էր կինոյում, իսկ 3 տարի անց կայացավ նրա դեբյուտը հեռուստատեսությունում հաղորդման մեջ, որը վարում էր հայրը և որին մասնակցություն էր ունեցել անգամ Էլվիս Փրեսլին։ Հետագայում նա խաղաց Փրեսլիի հետ «Սփիդվեյ» ֆիլմում։ Նենսիի ամենահայտնի աշխատանքը կինոյում «Վայրի հրեշտակներ» (1966) ֆիլմն է Պիտեր Ֆոնդայի խաղընկերությամբ։
Նենսիի երաժշտական գործունեությունն սկսվել է 1966 թվականին։ Նա գերադասում էր կատարել էր ժամանակակից փոփ երաժշտություն, որը բավականին տարբեր էր նրանից, ինչը նրա հորը ճանաչում էր բերել։ Նենսիի կերպարի բնորոշ գիծը ճչան սեքսուալությունն էր, որը ընդգծում էր նորաձև կարճ կիսաշրջազգեստներով և բարձրակրունկներով։ «Քմահաճ էակի» կերպարն առավել վառ դրսևորվեց նրա առաջին՝ «These Boots Are Made for Walkin'» սինգլի տեսահոլովակում, որն ավարտեց իր հաղթական երթը աշխարհով՝ նվաճելով Billboard Hot 100-ի վերին հորիզոնականը և բրիտանական վաճառքի չարտերը։
Երիտասարդ երգչուհու հաջողության նշանակալից բաժինը պատկանում էր հեղինակավոր պրոդյուսեր Լի Հեյզլվուդին, որի հետ Նենսին ձայնագրեց մի քանի զուգերգ, այդ թվում և զգայապատրանքի այնպիսի գլուխգործոց, ինչպիսին «Some Velvet Morning» է։ Նրա ղեկավարությամբ Նենսին ձայնագրեց «You Only Live Twice» երգը Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմ համար և «Somethin’ Stupid» զուգերգը հոր հետ, որը գլխավորեց Ատլանտյանի երկու կողմերի հիթ-շարքերը։
1970-ականներին Նենսի Սինատրան հեռացավ շոու-բիզնեսից, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի ամուսնու և երեխաների հետ։ 1985 թվականին հրատարակեց գիրք հոր մասին, իսկ տասը տարի անց երաժշտական խանութներում հայտնվեց երկար տարիների ընթացքում նրա առաջին ալբոմը, որն ի զարմանս շատերի՝ քանթրի ոճով էր։ Ալբոմը գովազդելու համար 55-ամյա երգչուհին նկարահանվեց և հայտնվեց Playboy էրոտիկ ամսագրի շապիկին։
1960-ականների աստղի հանդեպ հետաքրքրության նոր ալիք սկսվեց նաև 2000-ականների սկզբին, երբ Քվենտին Տարանտինոն օգտագործեց Շերի «Bang Bang (My Baby Shot Me Down)» երգի Սինատրայի հին ձայնագրությունն իր «Սպանել Բիլին» դիլոգիայում։ Մոտավորապես այդ նույն ժամանակ Ռոբի Ուիլյամսը վերամշակեց «You Only Live Twice» երգն իր «Millennium» սուպերհիթում և ձայնագրեց «Somethin' Stupid»՝ որպես ամանորյա զուգերգ Նիկոլ Քիդմանի հետ։ «Շրեկ 2» մուլտֆիլմում Կոշկավոր Կատուն Բանդերասի ձայնով երգում է «These Boots Are Made for Walkin'» երգը։ Ոգևորվելով իր արվեստի հանդեպ վերադարձած հետաքրքությունից՝ երգչուհին 2003 թվականին Հեյզլվուդի հետ ձայնագրեց նոր որակի ալբոմ, ընդ որում ձայնագրմանը մասնակցում էին այնպիսի մեծավաստակ ռոք-երաժիշտներ, ինչպիսիք են Մորիսսին և U2 խմբի անդամները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ GeneaStar
- ↑ Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)
- Նենսի Սինատրայի պաշտոնական էջը Myspace կայքում (անգլ.)
- Նենսի Սինատրայի էջը Internet Movie Database կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Սինատրա» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1940 ծնունդներ
- Հունիսի 8 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ջերքի Սիթի քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի ռոք երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ