Փնտրելով Նեմոյին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նեմոյին որոնելիսից)
Փնտրելով Նեմոյին
Finding Nemo
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրդրամա
կատակերգրություն
արկածներ
Թեմածնող-երեխա հարաբերություններ[1] և ձկներ
ԿերպարներNemo?, Dorys?, Marlin?, Gill?, Bloat?, Peach?, Bubbles?, Gurgle?, Deb (&Flo)?, Squirt?, Jacques?, Mr. Ray?, Crush?, Nigel?, Bruce?, Darla Sherman?, Philip Sherman?, Coral? և Anchor?
Գործողության վայրՍիդնեյ, Մեծ Արգելախութ, Խաղաղ օվկիանոս և Ավստրալիա[2]
Շարքի մասն էՓնտրելով Նեմոյին[3] և «Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՌեժիսորԷնդրյու Սթենթոն
ՍցենարիստԷնդրյու Սթենթոն
Բոբ Փիթերսոն
Դեվիդ Ռեյնոլդս
ՀնչյունավորումԱլբերտ Բրուքս[4], Էլեն Դիջեներես, Ալեքսանդր Գոուլդ, Ուիլեմ Դեֆո, Բրեդ Գարեթ, Էլիսոն Ջեննի, Սթիվեն Ռութ, Օսթին Փենդլթոն, Ջեֆրի Ռաշ, Վիկի Լյուիս, Nicholas Bird?, Բարի Համֆրայս, Բոբ Փիթերսոն, Էնդրյու Ստենթոն, Ջո Ռենֆթ, Էրիկ Բանա, Բրյուս Սփենս, Բիլ Հանթեր, LuLu Ebeling?, Էլիզաբեթ Պերկինս, Էրիկ Սալիվան, Jordy Ranft?, Erica Beck? և Ջոն Ռացենբերգեր
ՊրոդյուսերԳրեհեն Ուոլտերս
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
Ռոբբի Ուիլյամս
ԽմբագիրDavid Ian Salter?
Երկիր ԱՄՆ[5]
Լեզուանգլերեն
ԸնկերությունՓիքսար
Walt Disney
Դիստրիբյուտորներքին կապ, Հունգարիա ֆորում, Դիսնեյ+ և Walt Disney Studios Motion Pictures
Տևողություն104 թոպե
ՇարքՓնտրելով Նեմոյին[3] և «Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՍիկվելՓնտրելով Դորիին
Թվականմայիսի 30, 2003[6][7]
ԱռաջադրումՕսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն երաժշտության համար և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ոչ եվրոպական ֆիլմի համար[8]
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե94 000 000 $[9]
Շահույթ969 023 261 $[10] և 380 843 261 $[9]
pixar.com/feature-films/finding-nemo(անգլ.) և disney.fr/le-monde-de-nemo/(ֆր.)

Փնտրելով Նեմոյին (անգլ.՝ Finding Nemo), համակարգչային լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, 2004 թվականի լավագույն անիմացիոն ֆիլմի «Օսկարի» դափնեկիր։ Նկարահանված Փիքսար անիմացիոն ստուդիայի կողմից։ Դիստրիբյուտերներ՝ Walt Disney Pictures և Buena Vista Distribution:

Ֆիլմը համարվում է Փիքսար ստուդիայի հինգերորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Այն նվիրված է Փիքսարի անիմատոր՝ Գլենն Մակքուինին, ով մահացել է 2002 թվականի հոկտեմբերին մելանոմայից՝ ֆիլմի թողարկումից 7 ամիս առաջ[11]։ 13 տարի հետո, 2016 թվականին դուրս է եկել ֆիլմի սիքվելը՝ «Փնտրելով Դորիին»[12]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորալի կնոջ ողբերգրական մահից հետո ձուկ-ծաղրածու Մարլինը ստիպված էր մենակ մեծացնել իր որդուն՝ Նեմոյին, ում աջ լողաթևը ի ծնե թերաճ է։ Նեմոն սովորում է ձկների դպրոցում։ Մի անգամ դասարանով նրանք գնում են էքսկուրսիա` դեպի գահավեժ խութը, որի ճանապարհը տանում էր դեպի բաց օվկիանոս։ Իմանալով այդ մասին, Մարլինը փորձում է կանգնեցնել նրան։ Նեմոն ընկերների հետ տեսնելով նավակը փորձում է մոտ լողալ, այդ պահին հայտնվում է Մարլինը և փորձում կանգնեցնել տղային։ Հորն ընդիմանալով Նեմոն լողում է ուղիղ դեպի նավակը և ընկնում դայվերի ձեռքը։ Մարլինը փորձում է փրկել նրան, բայց նրան կուրացնում է լուսաբռնկիչը։

Ընկնելով նավակի հետևից, Մարլինը հանդիպում է կապույտ ձուկ-վիրաբույժ Դորիին, ով խնդիրներ ունի հիշողության հետ և ընդհանրապես ոչինչ չի կարողանում հիշել։ Դորին շփոթեցնում է Մարլինին, և միակ ելքը մնում է դիմակը, որի վրա գրված է տիրոջ անունը և հասցեն, ինչը թողել են լողորդները։ Սակայն Մարլինը չի կարողանում կարդալ։

Ճանապարհին Մարլինը և Դորին հանդիպում են երեք շնաձկների, բայց բախտի բերմամբ նրանք բուսակեր էին և ցանկանում էին ընկերանալ։ Դիմակի պատճառով Մարլինի և Դորիի միջև վեճ է սկսում, և Մարլինը պատահաբար խփում է Դորիին, ում քթից սկսում է արյունահոսել։ Զգալով արյան հոտը, շնաձուկների առաջնորդ Բուգորը դաադարում է իրեն կառավարել և հարձակվում է նրանց վրա։ Փորձելով փրկվել նրանից, Մարլինը և Դորին բացահայտում են, որ Դորին կարողանում է կարդալ, սակայն պայթյուն է տեղի ունենում, և նրանք կորցնում են հիշողությունը։

Մարլինը և Դորին արթնանում են անդունդի կողքին, դիմակի մեջ։ Դորիի անփութության պատճառով դիմակը ընկնում է անդունդը, և նրանք ստիպված են լինում իջնել։ Այնտեղ նրանց վրա հարձակվում է սոված կարթորսը։ Նրա խայծի լույսի տակ Դորիին հաջողվում է կարդալ դիմակի վրա գրվածը՝ «Պ.Շերման, 42, Սիդնեյ», որից հետո կարթորսը ընկնում է ծուղակի մեջ, իսկ Մարլինը և Դորին բարձրանում են վերև։ Դորին հասկանում է, որ առաջին անգամ կյանքում հիշել է ինչ-որ բան՝ դիմակի վրա գրվածը։

Այդ ժամանակ Նեմոն գտնվում էր դայվեր-դանտիստի ակվարիումի մեջ, ուր նրան հանդիպում են ակվարիումի բնակիչները՝ թագավորական գրամմա Գրոտը, դեղին զեբրոսոմ Բուլկը, սև պոչանի դասցիլա Բրիզը, ձուկ-ոզնի Պուզիրը, ծովային աստղ Դեղձը, ծովախեղգետին Ժակը և նրանց առաջնորդ մավրիտանական իդոլ Խռիկը, ովքեր ցանկանում էին ազատվել և ընկնել օվկիանոս։ Դանտիստը ասում էր, որ Նեմոն նվեր կտրվիր իր բարեկամուհի Դարլիին, ով չէր կարողանում վերաբերվել ձկների հետ։ Որպեսզի փրկեն Նեմոին, Խռիկը որոշում է փախչել օվկիանոս, ինչի համաձայն Նեմոն պետք է կոտրի ակվարիումի քամիչը, օգտվելով իր փոքր չափսերից։ Խռիկի պլանով քամիչի կոտրելուց հետո, ակվարիումը կեղտով կլցվի, ինչը պատճառ կհանդիսանա փախչելուն, սակայն առաջին փորձը հաջող չեղավ։

Անդունդից դուրս գալուց հետո, Մարլինը փորձում է ազատվել մոռացկոտ Դորիից, սակայն նրանք հանդիպում են մի խումբ ձկների, և Դորին օգնում է Մարլինին իմանալ Սիդնեյ տանող ճանապարհը։ Բայց Մարլինը շտապում էր փրկել որդուն և չի լսում վերջին նախադասությունը, որտեղ էլ նշվում էր ճանապարհը։ Ուշադրություն չդնելով այդ ամենին նրանք ընկնում են մեդուզաների կույտի կենտրոնում։ Մարլիինին հաջողվում է փրկել նրան ու Դորիին, սակայն նրանք նորից կորցնում են գիտակցությունը։

Մարլինը ուշքի է գալիս կանաչ կրիայի մեջքին, ում անունը Կրաշ էր։ Բացահայտվում է, որ նրանք Դորիի հետ լողում են Հարավ Ավստրալիական հոսքով։ Մարլինը պատմում է Կրաշին իր ու Դորիի արկածների մասին։ Պատմությունը հասնում է մինչև փորահավ Նայդժելային, ով ապրում էր Սիդնեյական նավահանգստում։

Նայդժելան պատմում է այդ պատմությունը Խռիկին և ակվարիումի մնացած բնակիչներին։ Նեմոն լսելով այդ ամենը ևս մեկ անգամ փորձում է կոտրել ակվարիումի քամիչը, և այս անգամ հաջողվում է, սակայն դանտիստը կոտրված քամիչը փոխարինում է նորով։

Մարլինը և Դորին փորձում են գտնել Սիդնեյը, բայց նրանց կուլ է տալիս բեղավոր կետը։ Դորին հասկանում էր կետերի լեզուն և խոսելով կետի հետ, կետը նրանց դուրս է փսխում, և նրանք հայտնվում են Սիդնեյի նավահանգստում։

Անցկացնելով գիշերը նավակի որոնումներում, Մարլինը և Դորին հանդիպում են Նայդժելին, ով խոստանում է Մարլինին տանել Նեմոյի մոտ։

Այդ ժամանակ դանտիստի գրասենյակում հայտվում է Դարլան։ Որպեսզի փախչի նրանից, Նեմոն ձևացնում է մեռած, հուսալով, որ նրան կգցեն զուգարան և նա խողովակներով կհասնի օվկիանոս, սակայն դանտիստը տանում է նրան աղբարկղի մոտ։ Այդ պահին հայտնվում են Նայդժելը և Մարլինը։ Նրանք տեսնելով Նեմոին, ով ձևացնում էր, թե մեռած է, նրանք նույնպես հասկանում են, թե մեռած է։ Եվ որպեսզի փրկեն Նեմոյին, Խռիկը ցատկում է Դարլիի գլուխը և դանտիստը պտտվում և գցելով տոպրակը, որտեղ Նեմոն էր։ Ցավով Մարլինը բաժանվում է Դորիից և լողում է տուն։

Նեմոն հաջողությամբ հասնում է օվկիանոս և հանդիպում Դորիին, ով մոռացել էր ամեն ինչ, բացի իր անունից։ Ճանապարհին տեսնելով «Սիդնեյ» կոյուղու խողովակի վրա գրվածը հիշում է ամեն ինչ, և ուրախանում, որ Նեմոն ողջ է։ Եվ շուտով նրանք հասնում են Մարլինին։

Հոր և որդու հանդիպման երջանկությունը երկար չի տևում։ Դորին Նեմոյի հետ ընկնում են ձկնորսական ցանցի մեջ։ Նեմոն բոլորին հրամայում է լողալ ներքև, որպեսզի պատռվի ցանցը։ Ցանցը պատռվելուց հետո, Նեմոն, Դորին և Մարլինը վերադառնում են տուն։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարլին (անգլ.՝ Marlin) - ձուկ-ծաղրածու, Նեմոյի հայրը։ Խելացի, բարի, սակայն ինչ-որ տեղ նաև խիստ։
  • Դորի (անգլ.՝ Dory) - կապույտ վիրաբույժ, շատախոս, միամիտ և նպատակասլաց։ Մանկությունից տառապում է կարծրախտով։
  • Նեմո (անգլ.՝ Nome) - Մարլինի որդին, պրպտող և չարաճճի։
  • Կորալ (անգլ.՝ Coral) - Մարլինի կինը և Նեմոյի մայրը։ Նա միայն հայտնվում է ֆիլմի սկզբում, իսկ հետո զոհ է հանդիսանում։
  • Բուգոր (անգլ.՝ Bruce) - սպիտակ շնաձուկ և բուսակեր, ով ցանկանում է ընկերանալ ձկների հետ։
  • Խարիսխ (անգլ.՝ Anchor) - ձուկա-մուրճ, բուսակեր և Բուգրայի ընկերը։
  • Չավկ (անգլ.՝ Chum) - բուսակեր, Բուգարի և Խարիսխի ընկերը։
  • Կրաշ (անգլ.՝ Crush) - 150-ամյա կանաչ կրիա։
  • Պրիսկ (անգլ.՝ Squirt) - Կրաշի որդին։
  • Պարոն Սքաթ (անգլ.՝ Mr. Ray) - ծովային դպրոցի ուսուցիչ, որտեղ սովորում է Նեմոն։ Հիանալի երգիչ։
  • Նիրկ (անգլ.՝ Tad) - դեղին ձուկ-թիթեռնիկ։
  • Բիլլ (անգլ.՝ Bill) - ութոտնուկ, Նիրկի հայրը։
  • Բլյոստկա (անգլ.՝ Pearl) - Նեմոյի դպրոցական ընկերուհին։
  • Թեդ (անգլ.՝ Ted) - Բլյոստկայի հայրը։
  • Շելֆիկ (անգլ.՝ Sheldon) - ծովային ձի և Նեմոյի դպրոցական ընկերը։
  • Բոբ (անգլ.՝ Bob) - ծովային ձի, Շելֆիկի հայրը։
  • Ժաբր (անգլ.՝ Gill) - մավրիտանական իդոլ կոտրված լողակով։ Ի տարբերություն մնացած ակվարիումի բնակիչների, նա ծնվել է օվկիանոսում։
  • Դեղձ (անգլ.՝ Peach) - ծովային աստղ, կարողանում է կարդալ։
  • Ժակ (անգլ.՝ Jacques) - բժիշկ-ծովախեցգետին։ Սիրում է մաքրութոյւնը և խոսում է ֆրանսիական առոգանությամբ։
  • Պղպջակ (անգլ.՝ Bloat) - ձուկ-ոզնի։
  • Գրոտ (անգլ.՝ Gurgle) - թագավորական գրամմա։ Ինպես Ժակը, նա ևս սիրում է մաքրությունը։
  • Բուլկ (անգլ.՝ Bubbles) - դեղին զեբրոսոմ։ Շատ է սիրում պղպջակներ։
  • Բրիզ (անգլ.՝ Bubbles) - Խոսում է իր արտացոլանքի հետ, համարելով նրան իր քրոջը։
  • Ֆիլիպ Շերման (անգլ.՝ Philip Sherman) - դանտիստ, Նեմոյին առևանգողը։
  • Դարլա Շերման (անգլ.՝ Darla Sherman) - պարոն Շերմանի ութամյա բարեկամուհին։ Չի կարողանում վերաբերվել ձկների հետ, որի պատճառով մահանում են մի շարք ձկներ։

Այլ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նայդժել (անգլ.՝ Nigel) - ամերիկյան թուխ փորահավ և ակվարիումում ապրող ձկների ընկերը։ Օգնում է Մարլինին և Դորիին գտնել Նեմոյին։
  • Ջերալդ (անգլ.՝ Gerald) - ամերիկյան թուխ փորահավ, Նայդժելի ընկերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Finding Nemo — 2003.
  2. http://www.leparisien.fr/culture-loisirs/pourquoi-disney-est-il-regulierement-accuse-de-pillage-culturel-20-12-2018-7973619.php
  3. 3,0 3,1 Mike Fleming Jr. 'John Carter' Helmer Andrew Stanton Dives Back Into Animation With 'Finding Nemo' Sequel // Deadline Hollywood — 2012.
  4. Behind The Voice Actors — 2009.
  5. europeanfilmawards.eu
  6. http://www.boxofficemojo.com/movies/?id=findingnemo.htm
  7. http://www.d-zine.se/filmer/hittanemo.htm
  8. https://web.archive.org/web/20190720124603/https://www.europeanfilmacademy.org/2003.101.0.html
  9. 9,0 9,1 Box Office Mojo — 1999.
  10. Box Office Mojo — 1999.
  11. Указано в титрах к фильму
  12. Егор Беликов (2016 թ․ հունիսի 6). «Режиссёр "В поисках Дори": Я провёл с рыбами 8 лет, не уверен, что смогу ещё». Life.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փնտրելով Նեմոյին» հոդվածին։