Նեապոլյան երգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նեապոլյան երգեր (իտալ.՝ Canzóne Napoletána), արտասանություն: [kanˈtsoːne napoleˈtaːna]), նեապոլյան լեզվով երգեր, երգում են սոլո, մեծ մասամբ տղամարդիկ, երբեմն որպես սիրահարների բողոք կամ սերենադ ներկայացնում են նաև կին մենակատարները: Ընդգրկում է մի շարք հայտնի երգեր, ինչպիսիք են՝ «Օ, սոլե միո» ('O Sole mio), «Տորնա ա Սուռիենտո» (Torna a Surriento), «Սանտա Լուչիա» (Santa Lucia) և այլ երգեր:

Իտալական երաժշտության բնագավառում նեապոլյան երգերի ինստիտուցիոնալացումը տեղի է ունեցել 1830-ական թվականներին Նեապոլի Մադոննա Պեդիգրոտտային նվիրված Պեդիգրոտտայի երաժշտական փառատոնի շրջանակներում, որի առաջին հաղթող երգը եղել է իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի Te voglio bene assaie[1]: Փառատոնը շարունակվել է մինչև 1950 թվականը: Իտալական պետական ռադիոն 1950-ական թվականներին նախաձեռնել է «Նեապոլյան երգերի փառատոն», որոշակի հաջողությունների հասնելուց հետո այն դադարեցվել է: Նեապոլյան երգերը և դրանց դասական տարբերակները ձևավորվել են մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ: 1950-ականներից ի վեր ստեղծվել են այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ Տոտոյի Malafemmena, Ռենատո Կառոզոնեի Maruzzella, Մարո Տրևիի Indifferentemente և Սերջո Բրունիի Carmela:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեապոլյան երգերի մեծ մասն աշխարհահռչակ երգեր են, քանի որ 1880-1920 թվականներին Նեապոլից և Իտալիայի հարավից իտալացի էմիգրանտները դրանք տարածել են արտերկրում: Երգերն արտերկրում ճանաչելիություն են ստացել նաև այնպիսի կատարողների շնորհիվ, ինչպիսին է Էնրիկո Կարուզոն, ով 1900-ական թվականներին Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում հանդես է եկել իր հայրենի քաղաքի երգերով, որից հետո օպերային տենորներից պահանջում էին իմանալ այդ երգերը, որի արդյունքում ձևավորվեց «Երեք տենոր» ճանաչված եռյակը, ովքեր թեև մասամբ, կատարում էին Նեապոլի ժողովրդական երգերը: Չնայած երգերը կատարում են ոչ-նեապոլցի շատ կատարողներ, դժվար է դրանք ճիշտ կատարել առանց նեապոլյան բարբառին տիրապետելուն: Պլասիդո Դոմինգոն ձայնագրել է մի ավանդական և ժամանակակից նեապոլյան և իտալական երգերի մի ամբողջ CD «Italia ti amo»: Լուչանո Պավարոտտին ձայնագրել է նեապոլյան և իտալական երգերի 3 ալբոմ՝ «The Best: Disc 2», (2005), «Pavarotti Songbook», (1991) ր «Romantica» (2002): Մարիո Լանցան իր 1959 թվականին ձայնագրած «Mario! Lanza At His Best» ալբոմում ներառել է 12 նեապոլյան երգեր: Սերջո Ֆրանկին 1962 թվականին թողարկել է իր «Իտալական ռոմանտիկ երգեր» Top 25 RCA դեբյուտային ալբոմը[2] և իր ամոբղջ կարիերայի ընթացքում իր ալբոմներում ներառել է նեապոլյան երգեր[3]: Անդրեա Բոչելլին 2009 թվականին ձայնագրել է նեապոլյան երգերին նվիրված «Incanto» ալբոմը:

Նեապոլյան երգերի հայտնի բնիկ կատարողներից են Բրունո Վենտուրինին, Ռոբերտո Մուրոլոն, Մարիո Տրևին, Մարիո Աբբատեն, Մարիո Մերոլան, Ջուլիետա Սակոն, Ֆրաննկո Ռիչչին, Սերջո Բրունին, Ռենատո Կարոզոնեն:

Նեապոլյան երգերի կատարման հարցում կարևոր գործոն է լեզուն: Այս բոլոր երգերը գրվել և կատարվում են նեապոլյան լեզվով: Սակայն նեապոլյան բարբառը չի խանգարել, որ մի քանի ոչ նեապոլցիներ նեապոլյան երգեր գրեն նեապոլյան բարբառային տարբերակներով, որոնց առավել հայտնի է Գաբրիել Դ՛Աննուցիոյի «'A vucchella» երգը:

Երգերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 'A vucchella
  • Canzone amalfitana
  • C'è la luna mezz'o mare
  • Come facette mammetta
  • Core 'ngrato
  • Cu 'mmé
  • Dicitencello vuje
  • Funiculì, Funiculà
  • Indifferentemente
  • Lazarella
  • Luna caprese
  • Luna rossa
  • Malafemmena
  • Mamma mia che vo sapé
  • Mare verde
  • Marechiare
  • María, Marí
  • Munasterio 'e Santa Chiara
  • Na' sera e' maggio
  • 'O marenariello
  • 'O paese d'o Sole
  • 'O sarracino
  • 'O Sole mio
  • 'O surdato 'nnammurato
  • Passione
  • Pecché?
  • Reginella
  • Rose rosse
  • Santa Lucia
  • Te voglio bene assaje
  • Tiempe belle
  • Torna a Surriento
  • Voce e notte

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնագրված երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիո Աբբատե
  • Բրունո Վենտուրինի
  • Ռենցո Արբորե
  • Սերջո Բրունի
  • Ռենատո Կարոզոնե
  • Էնրիկո Կարուզո
  • Նինո Դ՛Անջելո
  • Պինո Դանիելե
  • Ջիջի Դ՛Ալեսիո
  • Ջուզեպպե դի Ստեֆանո
  • Էլվիրա Դոնարումմա
  • Աուրելիո Ֆիերո
  • Մարիո Լանցա
  • Անջելա Լուչե
  • Մարիո Մալիոնե
  • Միա Մարտինի
  • Մարիո Մերոլա
  • Ռոբերտո Մուրոլո
  • Տուլիո Պանե
  • Մարիա Փարիզ
  • Ջենարո Պասկուաարելիո
  • Լուչանո Պավարոտտի
  • Մասիմո Ռանիերի
  • Ջակոմո Ռոնդինելա
  • Ջուլիետա Սակկո
  • Լինա Սաստրիա
  • Մարիո Տրևի
  • Ջոե Մասիելո
  • Կլարա Ստելա
  • Գիլդա Մինոնետտե

Կոմպոզիտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պասկալե Մարիո Կոստա
  • Լուիջի Դենցա
  • Էդուարդո դի Կապուա
  • Էրնեստո դե Կուրտիս
  • Էնցո Գրանանիլո
  • Է. Ա. Մարիո
  • Սալվատորե Մացցոկկո
  • Էմանուելե Նուտիլե
  • Ռաֆայելե Սակկո
  • Ֆրանչեսկո Պաոլո Տոստի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sorce Keller Marcello (1984)։ «Io te voglio bene assaje: A Famous Neapolitan Song Traditionally Attributed to Gaetano Donizetti»։ The Music Review XLV (3-4): 251–264 
  2. http://www.allrovi.com Sergio franchi
  3. http.www.discogs.com Sergio Franchi

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dizionario della canzone italiana, Armando Curcio Editore, 1990
  • Enciclopedia della Canzone Napoletana, Ettore De Mura, Il Torchio Editore, 1969

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]