Տոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոտո
իտալ.՝ Totò
Totò, Neapolitan actor 1943.jpg
Ծնվել էփետրվարի 15, 1898(1898-02-15)[1][2]
ԾննդավայրՆեապոլ, Իտալիա[3]
Մահացել էապրիլի 15, 1967(1967-04-15)[4][2] (69 տարեկանում)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[3]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկատակերգու, դրամատուրգ, երգերի հեղինակ, սցենարիստ, բանաստեղծ, գրող, կոմպոզիտոր և կինոդերասան
Ամուսին(ներ)Diana Bandini Lucchesini Rogliani[5]
Համատեղ ապրող(ներ)Liliana Castagnola[6] և Franca Faldini
Երեխա(ներ)Liliana De Curtis
Պարգևներ և մրցանակներGlobo d'oro և Nastro d'Argento for Best Actor
associazioneantoniodecurtisinartetoto.com

Տոտո (Toto, իսկական անուն ազգանունը՝ Անտոնիո Դեկուրտիս-Գալյարդի (De Curtis-Gagliardi), փետրվարի 15, 1898(1898-02-15)[1][2], Նեապոլ, Իտալիա[3] - ապրիլի 15, 1967(1967-04-15)[4][2], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի կինոդերասան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապես խաղացել է ռևյուում, օպերետում, թատրոնում, հանդես եկել ռադիոյով։ Տոտոն կինոյում ստեղծել է մի կերպար, որը փոխանցվել է ֆիլմից ֆիլմ, երբեմն՝ փոխելով անունը։ Կերպարի հաջողության շնորհիվ նկարահանվել են մի շարք կինոնկարներ՝ «Տոտոն ճամփորդում է Իտալիայում» (1948), «Տոտոն տուն է փնտրում» (1949), «Տոտոն փնտրում է կնոջը» (1952) Տոտոն (աջից) Էսպոզիաոյի դերում (կադր «Ոստիկաններ և գողեր» կինոնկարից, 1951) և այլն։ Տոտոյի մասնակցությամբ ֆիլմերում պայմանական, կատակերգական դրությունները հաճախ զուգակցվել են սոցիալական ուղղվածությանը, որը դարձել է նրա և նեոռեալիստ ռեժիսորների համագործակցության հիմքը․ Ռ․ Ռոսսելինիի «Ո՞ւր է ազատությունը» (1952), Է․ Դե Ֆիլիպոյի «Նեապոլը միլիոնատերերի քաղաք է» (1950), Վ․ Դե Սիկայի «Նեապոլի ոսկին» (1954) և այլն։ Խաղացել է նաև «Օրենքն օրենք է» իտալա-ֆրանսիական և Պ․ Պազոլինիի «Մեծ և փոքր թռչունները» ֆիլմերում։ Վերջին դերը Խաբեբան էր «Սուրբ Յանուարիուսի օպերացիան» (1967) կինոնկարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png