Էդուարդո Դալբոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդո Դալբոնո
իտալ.՝ Eduardo Dalbono
Ծնվել էդեկտեմբերի 10, 1841(1841-12-10)[1][2][3][…]
ԾննդավայրՆեապոլ, Իտալիա[4]
Վախճանվել էօգոստոսի 23, 1915(1915-08-23)[1][2][3][…] (73 տարեկան)
Մահվան վայրՆեապոլ, Իտալիա[4]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունՆեապոլի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
 Eduardo Dalbono Վիքիպահեստում

Էդուարդո Դալբոնո (իտալ.՝ Eduardo Dalbono, դեկտեմբերի 10, 1841(1841-12-10)[1][2][3][…], Նեապոլ, Իտալիա[4] - օգոստոսի 23, 1915(1915-08-23)[1][2][3][…], Նեապոլ, Իտալիա[4]), իտալացի գեղանկարիչ, ով նկարել է նատուրալիզմի և խեժի դպրոցի ոճով[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նեապոլում 1841 թվականի դեկտեմբերի 10-ին արվեստագետ Կառլո Տիտո Դալբոնոյի և Վիրջինիայի (ծննդյամբ՝ Կարելիի) ընտանիքում։ 1850 թվականին Հռոմում նկարչություն է սովորել Լյուդովիկո Մարկետիի մոտ։ 1853 թվականին հաճախել է Նեապոլի գեղարվեստի ակադեմիա, որը կիսատ է թողել և Նեապոլում մասնավոր նկարչություն է սովորել Նիկոլա Պալիցիի մոտ։ Իր դեբյուտը կատարել է Նեապոլում Բուրբոնների թագավորական թանգարանի ցուցահանդեսում 1859 թվականին։ 1861 թվականին արժանացել է II աստիճանի արծաթե մեդալի «Սուրբ Լյուդովիգը, Ֆրանսիայի թագավորը, տանջվելով կաղնու տակ, օրհնություն է տալիս իրեն հարգող ընտանիքի անդամներին» նկարի համար[5]։

1866 թվականին մասնակցել է պատմական նկարչական մրցույթի «Մանֆրեդ թագավորի հեռացումը» նկարով։ Աշխատանքը հանրությանը ներկայացվել է Նեապոլում Գեղարվեստի ընկերության ցուցահանդեսում 1868 թվականին։ 1870 թվականին Պարմայի կերպարվեստի ազգային ցուցահանդեսում Դալբոնոն այդ աշխատանքի համար ստացավ ոսկե մեդալ։ 1871 թվականին նկարիչը հանրությանը ներկայացրեց իր ամենահայտնի կտավը՝ «Ծովահարսի առասպելը», որը պատմում է լեգենդար Նեապոլ քաղաքի հիմնադրման մասին։ 1873 թվականին այդ աշխատանքը Վիեննայի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Միևնույն ժամանակ Դալբոնոն հանդիպել է խեժի դպրոցի արտիստների հետ՝ դառնալով այդ խմբի անդամ։

«Studio o Il Vesuvio» (1872)։ Կտավ, յուղաներկ։ Կապրիոլո հիմնադրամի հավաքածու, Միլան

1878-1882 թվականներին՝ Փարիզում գտնվելու ժամանակ, Ջուզեպպե Դե Նիտիսը նկարչին ծանոթացրել է արվեստի դիլեր Ադոլֆ Գուպիլի հետ, ով նրանից մի շարք նկարներ է գնել։ Նկարչության հետ մեկտեղ Դալբոնոն ստացել է Նեապոլի և Սալեռնոյի պալատները և ամառանոցները զարդարելու պատվերներ։ Նա համբավ է ձեռք բերել նաև որպես մանկական գրքերի և նորաձեւության ամսագրերի նկարազարդող[5]։

1897 թվականին ղեկավարել է Նեապոլի գեղարվեստի ինստիտուտի (այժմ՝ Գեղարվեստի ակադեմիա) գեղանկարչության բաժինը։ 1905 թվականին նշանակվել է Նեապոլի ազգային թանգարանի (այժմ՝ Կապոդիմոնտեի ազգային թանգարանի պատկերասրահ) գեղարվեստական պատկերասրահի համակարգող։ 1906 թվականին ղեկավարել է Պյաչենցայում գտնվող Ֆարնեզե պալատի վերակառուցման հանձնաժողովը։

Մահացել է Նեապոլում 1915 թվականի օգոստոսի 23-ին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Federigo Verdinois, I Dalbono, in Idem, Profili letterari napoletani, Morano, Naples 1882, pp. 99–106. (իտալերեն)
  • A. Schettini, La Pittura napoletana dell'ottocento, Editrice E.D.A.R.T. Naples 1967. (իտալերեն)
  • M.A. Pavone, Napoli scomparsa nei dipinti di fine ottocento, Newton Compton Editori, Rome 1987. (իտալերեն)
  • AAVV. Capolavori dell'800 Napoletano, dal romanticismo al verismo, Mazzotta, Milan 1997. (իտալերեն)
  • Massimo Ricciardi, La costa d'Amalfi nella pittura dell'ottocento, De Luca editore Salerno 1998. (իտալերեն)
  • Nello Ammendola, Saverio Ammendola, Ottocento-Novecento, due secoli di pittura a Napoli, con introduzione e intervista di M. Picone Petrusa, Electa Napoli, Napoli 1999. (իտալերեն)
  • Achille della Ragione, Eduardo Dalbono: il pittore della luce, Naples 2011. (իտալերեն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edoardo Dalbono (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Fusco M. An. — Dizionario Biografico degli Italiani — Volume 31 (1985)«Dalbono, Eduardo». www.treccani.it. Վերցված է 1.10.2018-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդո Դալբոնո» հոդվածին։