Նարկոտիկ բույսեր
Նարկոտիկ բույսեր (հունարեն՝ νάρχωϊιχόϛ - թմրեցնող, անզգայացնող), բույսեր, որոնք պարունակում են կենտրոնական նյարդային համակարգը գրգռող կամ ընկճող նյութեր։ Մեծ մասամբ բարձրակարգ են, ստորակարգ են միայն որոշ սնկեր։
Բույսերի օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարկոտիկ բույսերից են քնաբեր խաշխաշը, ծխախոտը, հնդկական կանեփը, ելաբույսը, մահամորմը,բանգին, թեյը, սրճենին և այլն։ Նարկոտիկ բույսերի ազդող նյութը գլխավորապես ալկալոիդներն են։ Մեկ բույսը կարող է պարունակել մի քանի ալկալոիդ (օրինակ, քնաբեր խաշխաշի ափիոնը բաղադրում է 25 տարբեր ալկալոիդ՝ մորֆին, նարկոտին, պապավերին, կողեին և այլն), որոնք մեծ մասամբ գտնվում են օրգանական թթուների աղերի ձևով և ունեն ֆիզիոլոգիական մեծ ակտիվություն։ Դրանով է պայմանավորված Նարկոտիկ բույսեր-ի ուժեղ ներ գործությունը օրգանիզմի վրա։
Կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ նարկոտիկ բույսեր արժեքավոր դեղաբույսեր են և կիրառվում են նյարդային համակարգի, ներքին օրգանների ու այլ հիվանդությունների բուժման համար)։ Բազմաթիվ նարկոտիկ բույսեր խիստ թունավոր են, և դրանցից ստացված պատրաստուկները հաճախակի օգտագործելիս առաջանում է թմրամոլություն։ Շատ ժողովուրդներ նարկոտիկ բույսերն օգտագործում են ծխելու, ծամելու համար։ Որպես ըմպելիք տարածված են թեյը, սուրճը, կակաոն։ Ծխախոտից ստացվող նիկոտինը, ելաբույսից՝ անաբազինն օգտագործում են որպես միջատասպան։ Մախորկայից ստացվում է կիտրոնաթթու։
Տարածված շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարկոտիկ բույսերը տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձային շրջաններում, Հյուսիսային Ամերիկայում, Կենտրոնական Ասիայում։ ԽՍՀՄ-ում նարկոտիկ բույսերից մշակվում էր մահամորմը, թեյը, ծխախոտը։ ՀԽՍՀ-ում աճում են սովորական արջընկույզը, մշակվում է ծխախոտ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 206)։ |