Բանգի (բույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բանգի (այլ կիրառումներ)

Բանգի (լատ.՝ Hyoscyamus), աղշբանգ, բատրատ, խոպոպիկ, խոզի բակլա, խելառ խոտ և այլն, մորմազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ բանգի փոքրագույն (H. pusillus), բանգի սև (H.niger) և բանգի ցանցավոր (H.reticulatus

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունն ամուր է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Բույսն ամբողջովին պատված է փափուկ խավով, կպչուն է, ունի տհաճ հոտ։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, խոր, փետարաձև կտրտված կամ ամբողջական. արմատամերձ տերևները նստադիր են, ցողունայինները՝ կոթունավոր։ Ծաղկաբույլը հասկանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ խոշոր, դեղնավուն՝ դեղնամանուշակագույն ջղերով։ Ծաղկում է մայիսի սկզբին։ Պտուղը երկբուն տուփիկ է՝ կափարիչով, սերմերը՝ մանր, փայլուն։

Կիրառական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է, թունավոր, պարունակում է ալկալոիդներ (հիոսցիամին, ատրոպին և այլն)։ Բժշկության մեջ տերևների լուծամզվածքը որպես հակակծկանքային և ցավազրկող միջոց օգտագործվում է շնչուղիների և մարսողական որոշ հիվանդությունների ժամանակ։ Բանգիից ստանում են յուղ, որը որպես ցավազրկող քսուք օգտագործվում է վնասվածքների, նստանյարդի բորբոքման ժամանակ և այլն։ Բույսով թունավորվելիս առաջանում է ուժեղ գրգռվածություն, բիբերի լայնացում, զգայախաբություն, զառանցանք, հնարավոր է նաև մահ։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ավազոտ, քարքարոտ վայրերում, ճամփեզրերին, ամայի տարածություններում, դաշտերում՝ որպես մոլախոտ։

04-12 Silifke 11 Hyoscyamus aureus 1.jpg
Hyoscyamus niger seeds.jpg
Ձախից աջ։
(Hyoscyamus aureus) ծաղիկը. Սև բանգիի սերմերը .
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png