Բանգի սև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բանգի սև
Hyoscyamus niger 0003.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տեսակ Բանգի սև
Լատիներեն անվանում
Hyoscyamus niger


Բանգի սև (լատ.՝ Hyoscyamus niger), մորմազգիների ընտանիքի երկշաքիլավոր, երկամյա մոլախոտ է։ Ունի հզոր իլիկաձև արմատներ, հաստ, ճյուղավորվող ու ամուր ցողուններ, որոց բարձրությունը հասնում է մինչև 60 սմ և ավելի։ Ծաղկաբույլը երկար է և սև։ Խոշոր ծաղիկները նստած են շատ կարճ ծաղկակոթունների վրա։ Հասունանալուց հետո կափարիչը միանգամից բացվում է ու դուրս են շպրտվում մանր, սև -գորշավուն ողորկ ու փայլատ սերմերը (1000 սերմը կշռում է մոտ 24 գրամ)։ Սև բանգիով վարակված հացաբույսերի կոմբայնային բերքահավաքը դժվար է։ Ծաղկում պտղաբերում է հունիս- սեպտեմբեր ամիսներին։

Բուժիչ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դեղամիջոց օգտագործում են բույսի տերևները և սերմերը։ Սերմերը հավաքում են օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին։ Առաջին տարում բույսի տերևները հավաքում են ամռան սկզբին, իսկ երկրորդում՝ ծաղկման սկզբում։ Բանգին թունավոր բույս է։ Այն հավաքում են չոր եղանակին (նախապես անհրաժեշտ են ակնոց և ձեռնոցներ)։ Չորացնում են 40°C տակ և պահում մինչև 2 տարի։ Իբրև դեղաբույս՝ այն հայտնի է դեռ հնուց․ դրանով բուժվել են Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում։ Միջին դարերում վիրահատությունների ժամանակ այն օգտագործել են իբրև ցավազրկող միջոց։ Դրա տերևներն ունեն ցավազրկող և հակաջղաձգային ազդեցություն։ Տերևներից դեղամզվածքները նշանակում են աղեստամոքսային ուղու հիվանդությունների ժամանակ։ Լայն տարածում ունի բանգու յուղը, որը գործածում են որպես ցավազրկող միջոց նևալգիայի, նևրիտի, ռադիկուլիտի, միոզիտի, հոդատապի և ճմլվածքի ժամանակ։ Բանգու տերևները մտնում են «Ասթմատոլ» սիգարետների բաղադրության մեջ, որոնք օգտագործվում են բրոնխիալ ասթմայի ժամանակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ.Ս.Կարապետյան - «Հայաստանում տարածված մոլախետերի ատլաս», «Լույս» հրատարակչություն, Երևան, 1980