Նատալյա Պոդոլսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Պոդոլսկայա
Բնօրինակ անունНаталья Подольская
Ի ծնե անունռուս.՝ Наталья Юрьевна Подольская
Ծնվել էմայիսի 20, 1982(1982-05-20)[1] (41 տարեկան)
Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Բելառուս և  Ռուսաստան
Ժանրերփոփ, փոփ-ռոք
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլVelvet Music[2]
ԿրթությունԺամանակակից արվեստի թանգարան
ԱմուսինՎլադիմիր Պրեսնյակով կրտսեր
 Natalia Podolskaya Վիքիպահեստում

Նատալյա Յուրևնա Պոդոլսկայա (ռուս.՝ Наталья Юрьевна Подольская, մայիսի 20, 1982(1982-05-20)[1], Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս և ռուս փոփ երգչուհի, «Աստղերի ֆաբրիկա-5» նախագծի մասնակից։ Ռուսաստանը ներկայացրել է Եվրատեսիլ 2005 երգի մրցույթում։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Պոդոլսկայան ծնվել է 1982 թվականի մայիսի 20-ին Մոգիլյովում։ Հայրը՝ Յուրի Ալեքսեևիչը, իրավաբան է։ Մայրը՝ Նինա Անտոնովնան, ցուցասրահի տնօրեն է։ Ունի երկվորյակ քույր՝ Յուլիանան, ավագ քույր՝ Տատյանան, փոքր եղբայր՝ Անդրեյը[3][4]։

9 տարեկանում ընդունվել է «Радуга» թատրոն-ստուդիան[5]։

Երգել սկսել է Մոգիլյովի «Студии W» երաժշտության և պարարվեստի լիցեյում։ Արժանացել է «Зорная ростань» (Բելառուս) երիտասարդ կատարողների հեռուստամրցույթի գրան-պրիի, հաղթել է նաև հոգևոր երգերի «Магутны Божа» (Մոգիլյով) միջազգային փառատոնում և «Goldenfest» (Լեհաստան) մրցույթում[6]։

1999-2004 թվականներին Բելառուսի իրավաբանական ինստիտուտում սովորել է իրավունք և ինստիտուտն ավարտել կարմիր դիպլոմով[7]։ 2002-2003 թվականներին դարձել է «На перекрёстках Европы» բելառուսական ազգային փառատոնի եզրափակչի մասնակից։

2002 թվականին տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտի վոկալի բաժինը, որտեղ նրան երաժշտական վարպետություն դասավանդում էր Թամարա Միանսարովան[8].

Հայտնի է դարձել 2002 թվականին՝ Վիտեբսկում «Սլավյանսկի բազար» երաժշտական փառատոնին մասնակցելուց հետո։ Նույն թվականին Պրահայի «Universetalent Prague 2002» միջազգային փառատոնում հաղթել է «Լավագույն երգ» և «Լավագույն երգիչ» անվանակարգերում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական ուղու սկիզբ։ Աստղերի ֆաբրիկա-5[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մարտին Պոդոլսկայան Բելառուսում մասնակցել է «Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի» նախընտրական փուլին։

2004 թվականին, անցնելով բարդ քասթինգը, մասնակցել է ռուսական Առաջին ալիքի «Աստղերի ֆաբրիկա-5» նախագծին[9]։

2004 թվականի դեկտեմբերի 17-ին թողարկել է առաջին ալբոմը՝ «Поздно»։ Սկավառակն ընդգրկում է 13 ստեղծագործություն, որոնց հեղինակներն են Վիկտոր Դրոբիշը, Ելենա Ստյուֆը, Իգոր Կամինսկին և Արթուր Բայդոն[10]։

«Поздно» երգը դարձել է հիթ, ռուսական Առաջին ալիքի «Ոսկե գրոմոֆոն» հիթ-շքերթում երկար ժամանակ եղել լավագույն ստեղծագործությունների հնգյակում։

2004 թվականի դեկտեմբերի 20-ին Օլիմպիական մարզահամալիրում տեղի ունեցավ «Աստղերի ֆաբրիկա-5» մրցույթի եզրափակիչ համերգը։ Հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով Նատալյա Պոդոլսկայան զբաղեցրեց 3-րդ տեղը։

Եվրատեսիլ-2005[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի փետրվարին տեղի ունեցավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի Ռուսաստանի ազգային ընտրությունը։ Նատալյան հաղթեց ընտրական փուլում և «Nobody Hurt No One» երգով Կիևում Ռուսաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2005 երգի մրցույթում»։

Մայիսին՝ «Եվրատեսիլ» մրցույթի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, Պոդոլսկայան պրոմո-շրջագայություններ ունեցավ Հունաստանում, Բելգիայում, Խորվաթիայում, Բուլղարիաում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում։ Թողարկվեց «Nobody Hurt No One» սինգլը, որը կազմված էր թրեքի 4 տարբերակներից (եվրոտարբերակ, ռադիոտարբերակ և 2 ռեմիքս), ինչպես նաև «Поздно» բոնուս-թրեքը։

Մայիսի 21-ին Կիևում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2005» մրցույթի եզրափակիչը։ Նատալյա Պոդոլսկայան ելույթ ունեցավ 20 համարի տակ։ Քվեարկության արդյունքներով զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը։

Պոդոլսկայան պատմել է, որ շատ ցավագին է ընդունել իր պարտությունը։ «Այն, ինչ կատարվեց ելույթից հետո, ես գործնականում չեմ հիշում։ Սիրտս ուժեղ բաբախում էր, ես աֆեկտի մեջ էի։ Եթե այդ պահին մարդ սպանեի, ապա դա հաստատ ձեռքիցս կգար»[11],- ասել է նա։ 15-րդ տեղը երգչուհու համար «բոլորովին անսպասելի էր և անձնական ձախողում էր», բայց դրա հետ մեկտեղ օգտակար դաս էր, որը նրան շատ բան սովորեցրեց[11]։

2006-2010 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ կոմպոզիտոր և բանաստեղծ Նատալյա Պավլովան Նատալյա Պոդոլսկայայի համար գրեց երգեր։ 2005 թվականին «Ռուսսկոե ռադիոյով» հնչեց Նատալյա Պոդոլսկայայի «Одна» երգը, ավելի ուշ երգի համար նկարահանվեց տեսահոլովակ։ 2006 թվականի սկզբին տեսահոլովակը ցուցադրվեց երաժշտական ալիքներով, ինչպես նաև հայտնվեց MTV հեռուստաալիքի ռոտացիայում։ «Одна» երգը գրավեց MTV հեռուստաալիքի «SMS-чарт» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։

Պոդոլսկայան հյուրախաղեր ունեցավ Ռուսաստանում։ Այդ համերգներում նա կատարեց նոր երգեր, որոնցից են՝ «Выключи свет», «Перегорела, перелетала», «Вереницы дней», «От земли до небес»։ 2006 թվականի մարտին «Ռուսսկոե ռադիոյով» ներկայացվեց երգչուհու նոր՝ «Зажги в небе огонь» երգը։ Երգի կրկներգը հիշեցնում է «Nobody Hurt No one» երգի ոճը։ «Русском Радио Белоруссии» ռադիոալիքում երգը հայտնվեց լավագույն եռյակում։ Տեսահոլովակների վրա աշխատել էր Fresh Art տրիոն։ Նրանք ոչ միայն ոճաբաններ էին, այլև՝ ռեժիսորներ[12]։

«Зажги в небе огонь» երգով Պոդոլսկայան մասնակցեց ռուսական Առաջին ալիքի «Նոր երգեր գլխավորի մասին» փառատոնին։

Երգչուհու անձնական կյանքում փոփոխություն է կատարվում։ Նա սկսեց հանդիպել երգիչ Վլադիմիր Պրեսնյակովի հետ[13], ինչպես նաև մասնակցեց տարբեր նախագծերի։ Դրանցից էր ТНТ հեռուստաալիքի «Ребёнок-робот» հեռուստահաղորդումը[14]։

Նույն թվականին Նատալյա Պոդոլսկայան կրկին մասնակցեց «Կատարյալ շփում։ Հաջորդ սերունդն ընդդեմ 90-ականների աստղերի» հաղորդմանը։ Երգչուհին մրցակցում էր Ելենա Ապինայի հետ։ Նկարահանումներին Նատալյան կատարեց նոր՝ «Был ли ты когда-нибудь» երգը[15]։ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին «Ролл Холл» կենտրոնում տեղի ունեցավ «Տարվա մարտ։ Կատարյալ շփում» նկարահանումները, որին մասնակցում էր նաև Նատաշան։ Նա կատարեց «Одна» երգը և «Стена» դուետը Վլադիմիր Պրեսնյակովի հետ[16]։

Երգչուհին աշխատում է նաև որպես մոդել, նրան հաճախ են հրավիրում պոդիում[17]։

«Նոր երգեր գլխավորի մասին-2006» եզրափակիչ փառատոնում Պոդոլսկայան կատարեց իր նոր՝ «Был ли ты когда-нибудь» երգը։

2007 մարտի 11-ին Tophit ինտերնետ-պորտալում հայտնվեց Նատալյա Պոդոլսկայայի նոր երգը՝ «Мой мужик»[18]։ Նատալյան այդ երգը կատարեց տարբեր համերգների ժամանակ (ինչպիսիք են՝ «Նոր երգեր գլխավորի մասին», «5 աստղ», «Նոր ալիք») ինչպես առանձին, այնպես էլ Վլադիմիր Պրեսնյակովի հետ որպես դուետ։

2007 թվականի մարտի 2-ին MTV հեռուստաալիքի «Бабий бунт» համերգային ծրագրում Նատալյան հանդես եկավ «Одна» երգով և երգչուհի Սաշայի ու Անաստասիա Ստոցկայայի հետ «Freedom» համարով։ «Նոր ալիք» մրցույթում Պոդոլսկայան Վլադիմիր Պրեսնյակովի հետ կատարեց «Мой мужик» երգը։ Այդ երգը դարձավ «Նոր երգեր գլխավորի մասին-2007» փառատոնի դափնեկիր։

2007 թվականի սեպտեմբերի 6-ին թողարկվեց Նատալյա Պոդոլսկայայի «Жар-птица» երգը[19]։ Այդ երգը երգչուհին իր պրոդյուսերի հետ ձայնագրեց Ֆինլանդիայում[20]։ Երգի հեղինակը կոմպոզիտոր Սերգեյ Արիստովն ու բանաստեղծ Օլգա Կորոտնիկովան էին։ Երգը հայտնվեց «Ռուսսկոե ռադիոյի» ռոտացիայում և այլ ռադիոկայաններում։ Միջինում թրեքը հնչել է ավելի քան 58000 անգամ[21]։ Երգչուհու պրոդյուսերը որոշեց նկարահանել «Жар-птица» երգի տեսահոլովակը։ Նոյեմբերի 8-ին տեղի ունեցան տեսահոլովակի նկարահանումները։ Ռեժիսորը Մարատ Ադելշինն էր[22]։ Վիդեոն էկրաններում հայտնվեց 2007 թվականի վերջին-2008 թվականի սկզբին։

2008 թվականին Նատալյան ստացավ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն[23]։

Նատալյա Պոդոլսկայան և Վլադիմիր Պրեսնյակովը Լեոնիդ Ագուտինի և Անժելիկա Վարումի հետ կատարեցին «Быть частью твоего» երգը։ Երգն առաջին անգամ հնչեց «Նոր ալիք» մրցույթում։ Երգը մի քանի շաբաթ մնաց «Ռուսսկոե ռադիոյի» «Ոսկե գրոմոֆոն» հիթ-շքերթում, ինչպես նաև դարձավ «Տարվա երգ-2008» փառատոնի հաղթող։

Վիկտոր Դրոբիշը Նատալյա Պոդոլսկայայի ր Վլադիմիր Պրեսնյակովի համար գրեց «Ты со мной» երգը։ Վիկտոր Դրոբիշի երաժշտության համար բառերը գրեց Լիզա Շախմատովան։ Ստեղծագործությունը ռադիոյում մեծ ռոտացիա չստացավ, բայց այն երբեմն կարելի էր լսել «Ռադիո մայակ» и «Ռադիո դաչա» ռադիոկայաններով[24]։ Այդ երգի տեսահոլովակը հայտնվում է «МузТВ», MTV, Music Box, «Музыка Первого», RU.TV և այլ երաժշտական հեռուստաալիքների ռոտացիաներում։ «Ты со мной» երգը դարձավ «Տարվա երգ-2009» փառատոնի դափնեկիր։

Օգոստոսի 26-ին TopHit պորտալում տեղի ունեցավ «Любовь-наркотик» երգի պրեմիերան։ Երաժշտությունը և բառերը գրել էր Օ․ Պոպկովը։ Երգը հայտնվում է «Ռադիո դաչա», «Ռադիո Ալլա», «Ռադիո մայակ», «Первое Музыкальное» և «Юмор ФМ» ռադիոկայանների ռոտացիաներում։ Նատալյան հրավիրվում է այդ երգը հեռուստատեսությամբ կատարելու։

2010 թվականից[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտին վերջացավ Պոդոլսկայայի և Վիկտոր Դրոբիշի «Ազգային երաժշտական կորպորացիա» պրոդյուսերական կենտրոնի միջև կնքված պայմանագրի ժամկետը, որից հետո երգչուհին դարձավ «անկախ ստեղծագործող միավոր» և հնարավորություն ստացավ «արտիստական գործունեությունը շարունակել իր ուժերով»[25]։ Պայմանագրի ավարտը բեմական էքսպերիմենտների հնարավություն տվեց․ 2010 թվականին Մինսկում Պոդոլսկայան և Պրեսնյակովը Լեոնիդ Ագուտինի և Անժելիկա Վառումի հետ համատեղ համերգ տվեցին[26]։

Առաջին ինքնուրույն աշխատանքն իսրայելցի դիջեյ NOEL GITMAN հետ ձայնագրված նոր թրեքն էր՝ «Let’s Go»։ Նատալյան առաջին անգամ էր կատարում պրոգրեսիվ տրանս ոճի երաժշտություն[27]։

2010 թվականին Վիտեբսկում՝ «Սլավյանսկի բազար» փառատոնում, Նատալյան ներկայացավ «Гордость» երգով, որի բառերը և երաժշտությունը գրել էր Վիկա Դայնեկոն։ Պարային ռադիոկայանների ռոտացիաների համար թողարկվեց երգի պարային վերադաշնակումը[28]։ Այդ տարբերակի ստեղծման գործում Նատալյային օգնեց DJ Ruslan Nigmatulin։

Օգոստոսի վերջին նկարահանվեց «Гордость» երգի տեսահոլովակը, որին մասնակցեց Նատալյայի երկվորյակ քույրը՝ Յուլիան[29], այդ տեսահոլովակի ցուցադրությունը տեղի ունեցավ «Օբլակա» ակումբում[30]։ Տեսահոլովակը հայտնվեց Russian MusicBox ալիքի ռոտացիայում, իսկ քիչ անց սկսեց հեռարձակվել «Музыка Первого», МузТВ, MTV հեռուստաալիքներով։

Յուրմալայում՝ «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթում, Նատալյա Պոդոլսկայան երգչուհի Անժելիկա Վառումի հետ կատարեց «День опять погас» դուետը։ Երգը դարձավ «Նոր ալիք-2010» փառատոնի դափնեկիր։

2011 թվականին մասնակցեց «Աստղերի ֆաբրիկա։ Վերադարձ» նախագծին, որտեղ պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշի թիմում մրցում էին տարբեր տարիների «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մասնակիցները։

«Дождь» երգը Նատալյա Պոդոլսկայայի և Վլադիմիր Պրեսնյակովի համար գրել է Սերգեյ Տրոֆիմովը։ Երգի պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականի մարտին՝ Իգոր Նիկոլաևի և Յուլիա Պավլովնայի «Одна надежда на любовь» համերգի ժամանակ[31]։ Երգը 7 շաբաթ եղել է «Ռադիոչարտի» «Կարմիր աստղ» հիթ-շքերթում[32]։ Երգը նաև սեպտեմբերի, հոկտեմբերի, նոյեմբերի արդյունքներով ընդգրկվել է ամփոփիչ ռադիոչարտում[32]։ «Дождь» դուետը դարձավ «Տարվա երգ-2011» փառատոնի դափնեկիր։

Դեկտեմբերի 22-ին TopHit.Ru պորտալում հայտնվեց Նատալյա Պոդոլսկայայի նոր՝ «Зима» երգը[33]։ Այդ ստեղծագործության տեսահոլովակի ռեժիսորը լուսանկարիչ Վլադիմիր Շիրոկովն է, որն ավելի վաղ տեսահոլովակ է նկարահանել Դոմինիկ Ջոքերի համար[34]։ Նատալյան որոշեց տեսահոլովակի ցուցադրությունը թողնել հաջորդ ձմեռային շրջանին, բայց տեսահոլովակն անսպասելի հայտնվեց համացանցում։

Ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ Նատալյան հաղորդեց այն մասին, որ ձայնագրվել են պարային 2 նոր երգեր և մեկի համար պլանավորվում է տեսահոլովակ։ 2012 թվականի մարտի 7-ին «Первое популярное» ռադիոկայանով ներկայացվեց Պոդոլսկայայի նոր թրեքը՝ «Интуиция»[35], որի հեղինակը Եգոր Սոլոդովնիկովն էր։ Աստիճանաբար երգը հայտնվում է մյուս ռադիոկայանների եթերում՝ «Ռադիո դաչա», RU.FM, «Милицейская волна», Love Radio։ Այդ ստեղծագործության տեսահոլովակը նկարահանեց Սերգեյ Տկաչենկոն։ Վիդեոյի սյուժեն հետևյալն է․ Նատալյան վաղ առավոտյան դուրս է գալիս Փարիզի փողոցներ՝ փնտրելու մի տղամարդու։ Նատալյան ունի միայն նրա լուսանկարը։ Նա մոտենում է անցորդներին, նրանց հարցնում երիտասարդի մասին։ Երկար փնտրտուքներից հետո նա հուսահատվում է և պատռում լուսանկարը, բայց հետո զղջում է և լուսանկարը սոսնձում։ Վիդեոյի վերջում նա հանդիպում է մի երիտասարդի, որը փնտրում էր լուսանկարի աղջկան։ Եվ հիմա նա հասկանում է այդ փնտրտուքների ամբողջ անհեթեթությունը և նետում լուսանկարը։ Տեսահոլովակում երգչուհին նկարահանվել է 5 կերպարներով։ Վիդեոն արագորեն հայտնվում է երաժշտական ալիքների ռոտացիաներում, որոնցից են՝ «МУЗ ТВ», Ru.TV, Russian, Ru.music, «Музыка первого»։ «Музыки первого», ինչպես նաև «Musicbox» ալիքի TOP 10 և RU.TV ալիքի «10 աղջիկներ» շքերթներում տեսահոլովակը գրավում է բարձր հորիզոնականներ։

2012 թվականի հունիսի վերջին ԶԼՄ-ներում հայտնվում է ինֆորմացիա այն մասին, որ աշնանը կհայտնվի Նատալյայի՝ «Пусть говорят» անվանումով նոր ստեղծագործությունը (գրված Եգոր Սոլոդնիկովի կողմից), իսկ այնուհետև նաև նրա տեսահոլովակը[36]։ Երգի պրեմիերան կայացավ օգոստոսի 17-ին Հանրային առաջին ռադիոյով, սակայն տեսահոլովակ չնկարահանվեց։

Հոկտեմբերի 17-ին Նատալյան մեկնեց Չինաստան, որտեղ ռուսական էստրադայի ներկայացուցիչների հետ մասնակցեց «Չինաստանում ռուսական մշակույթի օրեր» միջոցառմանը։ Փառատոնի ժամանակ երգեր կատարելուց բացի Նատալյան դարձավ նաև այդ միջոցառման հաղորդավարը[37]։

Նոյեմբերի կեսերին համացանցում հայտնվեց «Зима» տեսահոլովակի պաշտոնական տարբերակը, որը նկարահանվել էր դեռ հունվարին։ Մի քանի շաբաթվա ընթացքում տեսահոլովակն ունեցավ 400000 դիտում։ Դեկտեմբերի 4-ին RU.TV հեռուստաալիքի «Стол заказов» հաղորդման ժամանակ Նատալյան այդ վիդեոն ներկայացրեց հանդիսատեսին, ինչպես նաև հաղորդեց, որ 2013 թվականին նախատեսում է թողարկել ալբոմ[37]։

2013 թվականի հունվարին թողարկվեց DJ Smash նոր ալբոմը՝ «Новый мир», որի գլխավոր ստեղծագործությունը Նատալյա Պոդոլսկայայի հետ դուետն էր։ Շուտով ԶԼՄ-ներում հայտնվեց ինֆորմացիա այն մասին, որ «Новый мир» թրեքը դառնալու է «12 ամիսներ» ֆիլմի գլխավոր սաունթրեքը[38]։ Նույն թվականի փետրվարին թրեքը մի փոքր փոփոխվեց և ֆիլմի համար հատուկ վերաձայնագրվեց։ Մարտի 29-ին ELLO ինտերնետ-ալիքով տեղի ունեցավ այդ երգի արդեն նոր տարբերակի տեսահոլովակի պրեմիերան։

Փետրվարի վերջին Նատալյան ներկայացրեց նոր պաշտոնական կայքը։ Ապրիլի սկզբին նրանում հայտնվեց ինֆորմացիա այն մասին, որ երգչուհին ամուսնու՝ Վլադիմիր Պրեսնյակովի հետ մայիսին ներկայացնելու է նոր երգ՝ «Kissлород», իսկ ապրիլի 19-21-ին Չինաստանում նկարահանվեց տեսահոլովակը, որի ռեժիսորը Ալան Բադոևն է[39]։ Երաժշտական հեռուստաալիքների եթերում տեսահոլովակը հայտնվեց մայիսի վերջին։

2013 թվականի սեպտեմբերի 12-ին Մոսկվայի «Ալմա-մատեր» ակումբում տեղի ունեցավ Նատալյայի մենահամերգը, որի ժամանակ Նատալյան ներկայացրեց իր նոր երգը «Сердечко» ալբոմից։

2013 թվականի հոկտեմբերի 15-ին Նատալյա Պոդոլսկայան թողարկեց իր երկրորդ ալբոմը, որը կոչվում է «Интуиция»։

Սա իմ երկրորդ ալբոմն է և շատ թանկ է ինձ համար, քանի որ ստեղծումը տևել է ութ տարի և նրա յուրաքանչյուր երգ մի առանձին պատմություն է, իմ կյանքի մի փուլ։ Ես սիրեցի այդ երգերն այն պատճառով, որ դրանք շատ տարբեր են, բայց շատ հարազատ են ինձ համար։ Այդ տարիների ընթացքում, երբ ստեղծվում էր ալբոմը, իմ կյանքում տեղի ունեցան մեծ փոփոխություններ։ Ես դարձա շատ ավելի երջանիկ, քանի որ սիրված եմ և սիրում եմ։ Ամուսնուս՝ Վլադիմիր Պրեսնյակովի հետ ձայնագրեցինք բազմաթիվ նոր երգեր, դրանցից որոշները կլսեք այդ ալբոմով։ Իմ մեծ ընտանիքը ցրվեց աշխարհով մեկ, հիմա մենք ապրում ենք տարբեր մայրցամաքներում։ Ես շատ եմ կարոտում, այդ պատճառով էլ այս ալբոմի որոշ երգեր ես երգում եմ իմ քույրերի, եղբոր ու մոր համար, ովքեր այդքան հեռու են։ Ես ունեմ նոր երաժիշտ ընկերներ, շատ բան եմ սովորել և շարունակում եմ քայլ առ քայլ գնալ ստեղծագործական ուղով։ Ես շատ եմ աշխատել և չեմ պատրաստվում կանգ առնել։

Ալբոմը ձայնագրված է խառը ոճով․ այն իր մեջ ընդգրկում է փոփ-երաժշտություն, փոփ-ռոք և բալլադներ։ Ներառված են 14 երգեր, այդ թվում՝ «Интуиция», «Kissлород», «Зима», «День опять погас», «Жар-птица» և «Новый мир»։

2014 թվականի մարտի 2-ից մինչև հունիսի 8-ը Նատալյան մասնակցեց ռուսական Առաջին ալիքի «Точь-в-точь» նախագծին, որտեղ զբաղեցրեց 3-րդ տեղը։ 2014 թվականի գարնանը Նատալյան թողարկեց նոր երգ՝ «Реальная любовь»։

Աշնանը Նատալյան ներկայացրեց իր նոր՝ «Там далеко» երգը, իսկ նոյեմբերի 14-ին Մոսկվայում՝ «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում, տեղի ունեցավ Պոդոլսկայայի և Պրեսնյակովի մեծ համերգը

2015 թվականի հունվարին տեղի ունեցան «Там далеко» երգի տեսահոլովակի նկարահանումները, որի ռեժիսորը Ս․ Տկաչենկոն է։

Նատալյա որդու ծնվելուց հետո վերադարձավ բեմ։ Լսարանին ներկայացվեց նոր ստեղծագործությունը՝ «Я всё помню», որը Նատալյան կատարում էր Վլադիմիր Պրեսնյակովի հետ դուետով։ 2015 թվականի աշնանը նկարահանվեց երգի տեսահոլովակը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 5-ին Նատալյա Պոդոլսկայան ամուսնացավ երգիչ Վլադիմիր Պրեսնյակով-կրտսերի հետ[7][40]։ Նրանք ծանոթացել էին 2005 թվականին՝ «Բոլշիե գոնկի» հաղորդման նկարահանումների ժամանակ։ Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Մոսկվայի Սուրբ Կոսմա և Դամիան եկեղեցում։ Թաիլանդում անցկացրած մեղրամիսը, որի մասին գրեց մամուլը, երգչուհու պնդմամբ՝ հորինել են լրագրողները[26][41]։

2015 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն սպասում են գարնան վերջին-ամռան սկզբին[42]։

2015 հունիսի 5-ին ծնվեց Նատալյա Պոդոլսկայայի որդին՝ Արտեմին[43]։ Նույն թվականի հուլիսի 19-ին Վ․ Պրեսնյակովը և Նատալյան Մոսկվայի Սուրբ Կոսմա և Դամիան եկեղեցում կնքեցին որդուն[44]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Մրցանակ Անվանակարգ Երգ
2002 «Սլավոնական բազար» (Վիտեբսկ) Հաղթանակ
2002 Universetalent Prague 2002 Լավագույն երգիչ

Լավագույն երգ

2004 Աստղերի ֆաբրիկա-5 3-րդ տեղ
2004 Ոսկե գրոմոֆոն Հաղթանակ «Поздно»
2005 «Եվրատեսիլ» երգի մրցույթ (Ռուսաստան) 15-րդ տեղ «Nobody Hurt No One»
2005 MTV RMA 2005 Լավագույն դեբյուտ «Поздно»
2008 Տարվա երգ Դափնեկիր «Быть частью твоего» (Վառում, Ագուտին, Պրեսնյակով)
2009 Տարվա երգ Դափնեկիր «Ты со мной» (Վ․ Պրեսնյակով)
2010 Տարվա երգ Դափնեկիր «День опять погас» (Վառում)
2011 Տարվա երգ Դափնեկիր «Дождь» (Պրեսնյակով)
2013 Տարվա երգ Դափնեկիր «Кислород» (Պրեսնյակով)
2014 RU.TV հեռուստաալիքի ռուսական երաժշտական 4-րդ մրցանակաբաշխություն «Кислород» (Պրեսնյակով)
2015 Ոսկե գրոմոֆոն Հաղթանակ "Кисслород" (Պրեսնյակով)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - «Поздно»
  • 2013 - «Интуиция»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Տեսահոլովակի անվանումը Ռեժիսոր Նկարահանումներ
2005 Nobody Hurt No One Իգոր Բուրլոֆ Տեսահոլովակը նկարահանվել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում՝ նշանավոր Tavastia ակումբում։ «Nobody Hurt No One» տեսահոլովակը Նատալյա Պոդոլսկայայի համար դեբյուտային էր։ Երգի երաժշտությունը գրել է Վիկտոր Դրոբիշը։
2005 Птица вольная (Одна) Մաքսիմ Ռոժկով Տեսահոլովակի օպերատորը Էդուարդ Մոշկովիչն է։ Տեսահոլովակի ռոտացիան սկսվել է 2006 թվականին։
2006 Зажги в небе огонь (Она) Fresh Art եռյակ Տեսահոլովակը նկարահանվել է 2006 թվականի մայիսի վերջին «ЗИЛ» գործարանում։
2007 Жар-птица Մարատ Ադելշին Նկարահանումները կատարվել են 2007 թվականի նոյեմբերի 8-ին։
2008 Ты со мной (ft. Վ․ Պրեսնյակով) Ալեքսանդր Սոլոխա Տեսահոլովակը նկարահանվել է 2008 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում։
2010 Гордость Օլգա Գորոդեցկայա Տեսահոլովակը նկարահանվել է 2010 թվականի օգոստոսին։ Տեսահոլովակում նկարահանվել է Նատալյայի քույրը՝ Յուլիանան։
2012 Зима Վլադիմիր Շիրոկով Տեսահոլովակը նկարահանվել է 2012 թվականի հունվարի կեսերին։
2012 Интуиция Սերգեյ Տկաչենկո Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել 2012 թվականի մարտի 24-ին Փարիզում։ Վիդեոն էկրան է բարձրացել ապրիլի վերջին։
2013 Новый мир (ft. DJ Smash) Դմիտրի Սամոխվալով, Ալեքսանդր Բարշակ «Новый мир» երգն ընդգրկված է «12 ամիսներ» ֆիլմի սաունթրեքում։ Տեսահոլովակը կազմված է ստուդիայում թրեքի ձայնագրման և հենց ֆիլմի կադրերից։
2013 Kissлород (ft. Վ․ Պրեսնյակով) Ալան Բադոև Տեսահոլովակի նկարահանումները կատարվել են ապրիլի 19-20-ը Կիևում։ Էկրան է բարձրացել մայիսի վերջին։
2014 Прощаю Սերգեյ Տկաչենկո Էկրան է բարձրացել 2014 թվականին։
2015 Там далеко Սերգեյ Տկաչենկո Նկարահանումները կատարվել են 2015 թվականի հունվարի վերջին։
2015 Я всё помню (ft. Վ․ Պրեսնյակով) Ալան Բադոև Տեսահոլովակը էկրան է բարձրացել 2015 թվականի հոկտեմբերին։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - Unstoppable
  • 2004 - Everybody Dance
  • 2004 - Поздно
  • 2005 - Nobody Hurt No One
  • 2005 - Одна
  • 2006 - Зажги в небе огонь
  • 2007 - Жар-птица
  • 2008 - Никто и никогда
  • 2009 - Любовь-наркотик
  • 2009 - Быть частью твоего (կվարտետ)
  • 2010 - Гордость
  • 2011 - Дождь (Վլադիմիր Պրեսնյակովի հետ)
  • 2012 - Интуиция
  • 2012 - Зима
  • 2013 - Новый мир (DJ Smash!! հետ)
  • 2013 - KISSлород (Վլադիմիր Պրեսնյակովի հետ)
  • 2013 - Прощаю
  • 2014 - Там далеко
  • 2015 - Я всё помню (Վլադիմիր Պրեսնյակովի հետ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://muz-tv.ru/news/natalya-podolskaya-podpisala-kontrakt-s-prodyuserskim-centrom/
  3. ТЕЛЕНЕДЕЛЯ — Как на духу — Подольская: страшно ревновала Преснякова к таксе(չաշխատող հղում)
  4. «Подольская, Наталья .::. Артисты от А до Я. Русское Радио». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  5. «Наталья Подольская — Официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  6. «Natalya Podolskaya» (PDF). Eurovision Song Contest 2005 Media Guide. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  7. 7,0 7,1 «Биография Натальи Подольской». Сайт Натальи Подольской. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Наталья Подольская. Творческий путь». www.podolskaya.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  9. http://redstarmusic.ru/#/ArtistBio_c54b39ce-57ae-4853-b84a-2ad1dfe60500.aspx
  10. Биография
  11. 11,0 11,1 «Наталья Подольская. Уроки поражения». www.podolskaya.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  12. Эротическое видео Подольская снимала в цехах завода ЗИЛ Արխիվացված 2016-08-26 Wayback Machine // PRESIDENT.ORG.UA
  13. Наталья Подольская Արխիվացված 2016-03-04 Wayback Machine — ПЕРВЫЙ КАНАЛ / Форум
  14. Ребёнок-робот. Наталья Подольская Արխիվացված 2014-11-13 Wayback Machine // tvpokaz.com
  15. «Алёна Апина разгромила Наталью Подольскую». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  16. Народ. Ру: Natalia Podolskaya — News Block
  17. Наталья Подольская станет моделью — Белая Калитва
  18. Наталья Подольская — Мой мужик, информация об исполнителе Արխիվացված 2014-02-02 Wayback Machine // TopHit
  19. «TopHit.ru: Поиск». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  20. Наталья Подольская — Жар-птица(չաշխատող հղում)
  21. Основные параметры ротации трека на радиостанциях Արխիվացված 2016-08-27 Wayback Machine, работающих в системе TOPHIT.RU
  22. Подольская превратится из жар-птицы в домашнюю девушку — newsmusic.ru
  23. Наталья Подольская стала россиянкой Արխիվացված 2011-07-18 Wayback Machine // Комсомольская правда
  24. В эфире — Ты Со Мной — Наталья Подольская и Владимир Пресняков — MOSKVA.FM(չաշխատող հղում)
  25. «Наталья Подольская решила не продлевать контракт с Дробышем». fz-news.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  26. 26,0 26,1 «Наталья Подольская: Я не случайный человек в нашем шоубизнесе». newsmusic.ru. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.(չաշխատող հղում)
  27. «Наталья Подольская». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  28. Евровидение и музыкальные новости шоу-бизнеса(չաշխատող հղում) // NEWSmusic
  29. «Наталья Подольская сняла в клипе свою сестру-близняшку». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  30. Презентация нового клипа Натальи Подольской — Spletnik.ru
  31. «Дождь .::. Пресняков, Владимир / Подольская, Наталья». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  32. 32,0 32,1 http://redstarmusic.ru/#/Track_988d015e-0782-4da4-9214-cfbb0c74c515_Week.aspx
  33. Наталья Подольская — «Зима», информация об исполнителе Արխիվացված 2014-11-15 Wayback Machine // TopHit.Ru
  34. Наталья Подольская сняла клип на песню «Зима» — YouTube
  35. «Интуиция — Наталья Подольская — слушать бесплатно, текст песни — MOSKVA.FM». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  36. «Наталья Подольская никак не может забеременеть // Экспресс газета». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  37. 37,0 37,1 «Новости - Наталья Подольская | Official Site». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  38. [1] Արխիվացված 2013-08-02 Wayback Machine/
  39. «Twitter / podolskayamusic: 21 апреля в Киеве». Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  40. «Наталья Подольская вышла замуж». fz-news.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
  41. СМИ: Наталья Подольская тайно родила ребёнка
  42. «Наталья Подольская подтвердила свою беременность». 7days.ru. 18.02.2015.
  43. «Наталья Подольская впервые стала мамой». 7days.ru. 05.06.2015.
  44. «Стали известны имена крестных родителей сына Подольской и Преснякова». 7days.ru. 21.07.2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Պոդոլսկայա» հոդվածին։