Ալան Բադոև
Ալան Բադոև օսերեն՝ Бæдойты Хъазыбеджы фырт Алан | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Բեսլան, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, հաղորդավար, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, հեռուստահաղորդավար, ճանապարհորդ և սցենարիստ |
Կայք | badoev.com |
![]() |
Ալան Կազբեկովիչ Բադոև (օսերեն՝Бæдойты Хъазыбеджы фырт Алан, հունվարի 10, 1981, Բեսլան, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ռեժիսոր, կինոռեժիսոր, քլիփմեյքեր և պրոդյուսեր։ Հայտնի է դարձել իր նկարահանած տեսահոլովակներով, որոնցում հանդես են եկել ռուս արտիստները։ Ինչպես նաև համագործակցել է տարբեր արտիստների հետ։ Համաշխարհային հայտնություն է ձեռք բերել իր նկարահանած առաջին լիամետրած ֆիլմի շնորհիվ (ֆիլմը «Նարնջագույն սեր»-ն է)։ «Նարնջագույն սեր» ֆիլմի շնորհիվ Ալանը ստացել է «Киношок 2006» մրցանակը լավագույն ռեժիսոր անվանակարգում[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալան Բադոևը ծնվել է 1981 թվականի հունվարի 10-ին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում։ Մանկությունը անցել է ուկրաինական Գորլովկա քաղաքում։
1988 թվականին ընդունվում է Կիևի համալսարան։ Ուսման տարիներին սկսում է նկարահանել վավերագրական ֆիլմեր, որոնք հետագայում ընդգրկվել են «Կյանք մաս 2-րդ» ցիկլում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նախկին կին - Ժաննա Բադոևա, հաղորդավարուհի, դերասանուհի։ Միասին ապրել են 9 տարի։ Բաժանվել են 2012 թվականի օգոստոսին[2][3]։
- որդեգրած որդի - Բորիս Բադոև
- դուստր - Լոլիտա Բադոևա
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Орёл и Решка» (1-ին եթերաշրջան, 10-11), հաղորդավար
- «Хочу V ВИА Гру» - ծրագրի գլխավոր ռեժիսոր[4]
- «Хочу к Меладзе» - գլխավոր ռեժիսոր, պրոդյուսեր
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 - Նարնջագույն սեր
- 2012 - Մայրիկներ
- 2014 - Ալեքսանդր Սաբլինի կենսագրություն
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 - Նարնջագույն սեր
Մոնտաժող[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 - Նարնջագույն սեր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Официальный сайт фестиваля.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-19-ին։ Վերցված է 2015-09-21
- ↑ «Алан Бадоев: «После развода мы с Жанной постоянно общаемся. Она самая прекрасная женщина на свете»»։ Факты։ 28.03.2013։ Վերցված է 20.04.2014
- ↑ «Через месяц после развода Бадоева снова собралась замуж»։ ТСН։ 19.09.2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-25-ին։ Վերցված է 20.04.2014
- ↑ Константин Меладзе: "Я начинаю новую историю культовой группы «„ВИА Гра“»