Նատալյա Բարանսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատալյա Բարանսկայա
Ծննդյան անունռուս.՝ Наталья Владимировна Розанова
Ծնվել էդեկտեմբերի 18 (31), 1908[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 29, 2004(2004-10-29) (95 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունQ4533069?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Նատալյա Վլադիմիրովնա Բարանսկայա (ռուս.՝ Наталья Владимировна Баранская, դեկտեմբերի 18 (31), 1908[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 29, 2004(2004-10-29), Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող: ԽՍՀՄ գրողների միության անդամ (1979):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Բարանսկայան ծնվել է պրոֆեսիոնալ հեղափոխականների (մենշևիկների) ընտանիքում, որոնք բազմիցս ենթարկվել են բռնաճնշումների մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո: 1925 թվականին ավարտել է Առաջին փորձարարական դպրոցը (Первую опытно-показательную школу МОНО), անցել Բարձրագույն պետական գրական դասընթացներ, 1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության և ազգագրության ֆակուլտետը:

Երբ Նատալյայի մորն աքսորել են Վորոնեժ, նա մեկնել է մոր հետ, աշխատել տեղական հրատարակչությունում: Սակայն շուտով մորը ձերբակալել են և ուղարկել Ղազախստան, իսկ Բարանսկայան կարճ ժամանակով վերադարձել է Մոսկվա, իսկ այնտեղից՝ իր աքսորված առաջին ամուսնու հետ մեկնել է Ուրալսկ, որտեղ աշխատել է «Պրիկպասիյան պրոպտա» թերթի խմբագրությունում: Ամուսնու աքսորի ավարտից հետո նրա հետ մեկնել է Սարատով, որտեղ էլ աշխատել է հրատարակչությունում: 1936 թվականին ամուսնուն ձերբակալել և ուղարկել են Վորկուտայի ճամբարներ: Նախքան ամուսնու ձերբակալությունը Բարանսկայան վերադարձել էր Մոսկվա, որտեղ աշխատում էր որպես էքսկուրսավար: 1937 թվականի մայիսին Բարանսկայան ամուսնացել է իր զարմիկ Ն. Ն. Բարանսկու հետ և կրկին մեկնել Սարատով, որտեղ աշխատել է համալսարանում: 1940 թվականին Նիկոլայ Անցիֆերովի և Ի. Վ. Անդրոսովի հետ միասին Պետական գրական թանգարանում պատրաստել է Լոմոնոսովի ցուցահանդեսը:

Երկրորդ ամուսինը մահացել է 1943 թվականին՝ պատերազմում: Բարանսկայան այդ ժամանակ տարհանվել էր Ալթայի երկրամաս, որտեղից վերադառնալով՝ շարունակել է աշխատել Պետական գրական թանգարանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան:

1958 թվականին դարձել է Մոսկվայի նորաբաց Ա. Պուշկինի անվան պետական թանգարանի տնօրենի տեղակալ: Նույն թվականին հրաժարվել է ստորագրել մի նամակ, որով դատապարտում էին Բորիս Պաստեռնակին: 1966 թվականին, երբ Իոսիֆ Բրոդսկին նրան հրավիրել է Աննա Ախմատովայի բանաստեղծությունների ընթերցման երեկոյին և բաց ներկայացվել է Նիկոլայ Գումիլյովի լուսանկարը, Բարանսկայան հրապարակավ դատապարտվել է և ստիպված է եղել լքել թանգարանը, որից հետո սկսել է գրել: Առաջին պատմվածքները հրատարակվել են 1968 թվականին «Նոր աշխարհ»-ում («Новом мире»): Գրողին հռչակ է բերել «Неделя как неделя» (1969) վեպը, որը ներկայացնում է կնոջ կյանքում սովորական շաբաթվա մասին, թե ինչպես է նա կիսում աշխատանքային և ընտանեկան պարտականությունները, բոլոր ցանկությունների դեպքում, նա չի կարող որևէ բան անել այնպես, ինչպես անհրաժեշտ է[2]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր՝ Լյուբով Նիկոլաևնա Ռադչենկո (1871-1962, ծնված Բարանսկայա), առաջին ամուսնու՝ Ստեպան Ռադչենկոյի հետ միասին եղել են «Աշխատանքային դասի ազատության համար պայքարի միության» ձևավորման ակունքներում: Եղել է «Իսկրայի» գործակալ, մտերիմ է եղել Նադեժդա Կրուպսկայայի հետ, եղել է 3-րդ գումարման Պետական դումայի մենշևիկ խմբակցության քարտուղար: Երկրորդ անգամ ամուսնացել է Վ. Ռոզանովի հետ (Նատալիան երկրորդ ամուսնությունից է ծնվել): 1926 թվականին ձերբակալվել է, 1927 թվականին 3 տարով ազատազրկվել է Վորոնեժում, 1930 թվականին արտաքսվել է Ղազախստան: Արդարացվել է 1989 թվականին: Մարիա Պրիլեժաևայի «Հյուսիսային երկնքի տակ» վեպի հերոսուհին է:

Հայրը՝ Վլադիմիր Նիկոլաևիչ Ռոզանով (1876-1939), Վասիլի Ռոզանովի եղբորորդին, ՌՑԴԲԿ (Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն) երկրորդ համագումարի կազմակերպիչներից, ՌՑԴԲԿ-ի 1904 և 1906-1907 թվականների անդամ, Կենտրոնական կոմիտեի անդամ 1917 թվականից: 1919 թվականին ձերբակալվել է «Տակտիկական կենտրոն»-ի և «Ռուսաստանի Վերածննդի միավորման» գործով, մահապատժի ենթարկվել, սակայն դատավճիռը փոխարինվել է համակենտրոնացման ճամբարով, իսկ 1921 թվականին համաներումով ազատ է արձակվել: Առաջին կինը` Լ. Ն. Ռադչենկո, երկրորդ կինը` Օլգա Անդրեևնա Պապպեն: Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2004 թվականին Սանկտ Պետերբուրգում: Թաղված է Մոսվկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Неделя как неделя, 1969
  • Отрицательная Жизель, 1977
  • Цвет темного меду. Платье для госпожи Пушкиной, 1977
  • Женщина с зонтиком, 1981
  • Портрет, подаренный другу. Очерки и рассказы о Пушкине, 1982
  • День поминовения, 1989
  • Странствия бездомных. Жизнеописание. (Семейный архив. Старые альбомы. Письма разных лет. Документы. Воспоминания моих родителей, их друзей. Мои собственные воспоминания). — М., 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Казак В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. - М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, с. - 5000 экз. - ISBN 5-8334-0019-8.
  • Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 1: А-З. — М.: Издательский центр «Москвоведение», 2007