Նատալի (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալի
Բնօրինակ անունռուս.՝ Наталья Анатольевна Рудина
Ի ծնե անունռուս.՝ Наталья Анатольевна Миняева
Ծնվել էմարտի 31, 1974(1974-03-31) (50 տարեկան)
Ձերժինսկ, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերէստրադա, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և փոփ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի
Գործիքներվոկալ
Պարգևներ
Ոսկե գրամոֆոն
Կայքnataliru.ru
 Natali Վիքիպահեստում

Նատալի (Նատալյա Անատոլևնա Ռուդինա, մինչ ամուսնությունը՝ Մինյաևա, մարտի 31, 1974(1974-03-31), Ձերժինսկ, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի, երգահան, երգերի հեղինակ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի մարտի 31-ին Ձերժինսկում՝ Լյուդմիլա Պավլովնայի և Անատոլի Մինյաևի ընտանիքում։ Նատալին ունի մեկ կրտսեր եղբայր՝ Անտոնը և քույր՝ Օլեսյան, որոնք երկվորյակներ են։ 1980 թվականին Նատալին հաճախել է № 37 դպրոցի առաջին դասարանը։ Ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։

1990 թվականին նկատվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի կինեմատոգրաֆիստների կողմից, որոնք Ձերժինսկի վաթսունամյակին ֆիլմ էին նկարահանում։ Նատալիին առաջարկում են խաղալ գլխավոր դեր։ Հենց այդ տարի նա դառնում է դպրոցական «Շոկոլադե բար» վոկալ և գործիքային անսամբլի մենակատար, որտեղ նրան ուղարկել էր փոքր եղբայր Անտոնը, ով 12 տարի եղել էր այդ խմբի թմբկահարը։ Նույն թվականի մայիսին Նատալին անսամբլի կազմով մասնակցել է քաղաքային ռոք-փառատոնին։ Նույն ամռանը դառնում է «Поп-Галактика» սիրողական երիտասարդական խմբի անդամ։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1991 թվականին Մինյաևան ընդունվեց Ձերժինկսի մանկավարժական ուսումնարան և ամուսնանում Ալեքսանդր Ռուդինի հետ՝ ազգանունը դարձնելով Ռուդինա։ Վերջինս տեղական ձայնագրման ստուդիայում Նատալիի երգերի առաջին ձայնագրությունների նախաձեռնողներից մեկն էր։

Ավարտելով ուսումնարանը՝ Ձերժինսկի № 22 միջնակարգ դպրոցում աշխատում է որպես դասվար՝ շարունակելով գրել երգեր և երգել կոլեգաների, աշակերտների և նրանց ծնողների հետ։

1993 թվականին մեկնում է Մոսկվա և մեկ տարի անց Նատալի կեղծանունով թողարկում իր դեբյուտային «Русалочка» ալբոմը։

Հայտնիություն ձեռք բերեց 1997 թվականին՝ «Ветер с моря дул» երգով։

1999 թվականին թողարկվեց նոր ալբոմ՝ «Считалочка» անվանումով։ 2000 թվականի սեպտեմբերին Նատալին թողարկեց նոր ալբոմ՝«Первая любовь»։ Հենց այդ տարում երգչուհին ունեցավ նոր հիթ՝ «Черепашка»։ 2002 թվականին թողարկել է նոր ալբոմ՝ «Не влюбляйся», 2003 թվին՝ «Море цвета джинсов» և «Всё, что мне надо» երգերի տեսահոլովակները։

2013 թվականին Նատալին թողարկեց իր երկրորդ հիթը «Ветер с моря дул»-ից հետո՝ «О Боже, какой мужчина!»՝ գրված 2012 թվականի նոյեմբերին։ 2013 թվականի փետրվարի 6-ին թողարկվեց երգի պաշտոնական տեսահոլովակը[1][2]։ Արդեն ապրիլի կեսին տեսահոլովակը դիտվել էր ավելի քան 2.5 միլիոն անգամ[1], տարվա վերջում դիտումների քանակը հասավ 12 միլիոնի, իսկ 2015 թվականի ապրիլին այդ հոլովակը ՅուԹյուբում ուներ 30,14 մլն դիտում[2]։

2013 թվականի վերջում հանդես եկավ նոր երգով՝ «Николай», որը երգեց Նիկոլայ Բասկովի հետ. երգն ունի նաև տեսահոլովակ[3]։

2014 թվականին երգչուին մասնակցել է «Точь-в-точь» հեռուստաշոուին, որի ժամանակ հանդես է եկել հետևյալ արտիստների կերպարներով.

2014 թվականի մարտի 31-ին Նատալին թողարկեց նոր տեսահոլովակ՝ «Шахерезада» անունով[6]։ 2014 թվականին դուրս եկավ նույնանուն ալբոմը իսկ մայիսի 1-ին տեղի ունեցավ դրա թողարկումը iTunes-ում[7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Ալեքսանդր Ռուդինի հետ (ծնվ․ 1970) 1991 թվականի օգոստոսի 24-ից։

Ունի երեք որդի՝

  1. Արսենի (ծնվ․ 03.11.2001թ),
  2. Անատոլի (ծնվ․ 23.08.2010թ),
  3. Եվգենի (ծնվ․07.04.2017թ)[8]։

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Поп-Галактика» խմբի կազմում
Անվանում Տեղեկություն
Супербой
  • Ռելիզ՝ 1990
  • Լեյբլ՝ անհայտ
  • Ձևաչափ՝ Մագնիսական կրիչ
Звёздный дождь
  • Ռելիզ՝ 1991
  • Լեյբ՝ անհատ
  • Ձևաչափ՝ Մագնիսական կրիչ

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումներ Տեղեկություն
Русалочка
Снежная роза
Ветер с моря
  • Թողարկում՝ 1998
  • Լեյբլ՝ Jeff Music
  • Ձևաչափ՝ CD, թվային
Считалочка
  • Թողարկում՝ 1999
  • Լեյբլ՝ Jeff Music
  • Ձևաչափ՝ CD, թվային
Первая любовь
Не влюбляйся
  • Թողարկում՝ 2002
  • Լեյբլ՝ CD Land
  • Ձևաչափ՝ CD, թվային
Всё, что мне надо
  • Թողարկում՝ 2004
  • Լեյբլ՝ Super Music
  • Ձևաչափ՝ CD, թվային
Семнадцать мгновений любви
Шахерезада
О, Боже, какой мужчина!
  • Թողարկում՝ 2016
  • Լեյբլ՝ Digital Project
  • Ձևաչափ՝ All Media

Պաշտոնական հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տեղեկություն
Провинциальная девчонка
  • Թողարկում՝ 1994
  • Լեյբլ՝ Jeff Music
  • Ձևաչափ՝ Compact Disc|CD, թվային
Красавица — не красавица
(ռեմիքսների ալբոմ)
The Best: Лучшие хиты
  • Թողարկում՝ 2002
  • Լեյբլ՝ Music Attack
  • Ձևաչափ՝ CD, թվային
Гармония
  • Թողարկում՝ 2003
  • Լեյբլ՝ Extraphone
  • Ֆորմատ՝ CD, թվային
Я люблю тебя: Новое и лучшее
  • Թողարկում՝ 2004
  • Լեյբլ՝ Super Music
  • Ֆորմատ՝ CD, թվային
Лучшие песни
  • Թողարկում՝ 2009
  • Լեյբլ՝ Grand Records
  • Ձևաչափ՝ CD, թվային

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սինգլ Ալբոմ
1995 «Розовый рассвет»
Снежная роза
1996 «Снежная роза»
«Звезда по имени Солнце»
Ветер с моря
1997 «Ветер с моря дул»
1998 «Облака»
Считалочка
1999 «Не стерпелось, не слюбилось»
«Считалочка»
«Новогодние игрушки»
2000 «Черепашка»
Первая любовь
«Первая любовь»
2001 «Часто-часто»
Красавица-не красавица (ռեմիքսների ալբոմ)
2002 «Конфетка»
Не влюбляйся
«Мир без тебя»
2003 «Море цвета джинсов»
Всё, что мне надо
«Всё, что мне надо»
2004 «Вот как»
2006 «Ветер с моря дул» (Remake 2006)
Семнадцать мгновений любви
2009 «Не уноси моё счастье, ветер»
2012 «О Боже, какой мужчина!»
О, Боже, какой мужчина
2013 «Николай»
«Новогодняя»
2014
«Шахерезада»
«Платье на бретелях»
«Давай со мной за звёздами»
2015 «Ты такой»
«Володя»
2016 «Спроси Пригожина»
TBA
2017 «У меня есть только ты»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հոլովակ Ռեժիսոր Ալբոմ
1996 «Снежная роза»
Գրիգորի Կոնստանտինոպոլսկի
Снежная роза
«Звезда по имени Солнце»
Իգոր Զայցև
Ветер с моря
1997 «Ветер с моря дул»
1998 «Облака»
Cчиталочка
1999 «Не стерпелось, не слюбилось»
«Считалочка»
2000 «Черепашка»
Первая любовь
«Первая любовь»
2001 «Черепашка (ռեմիքս)»
Красавица-не красавица

(ռեմիքսների ալբոմ)

«Часто-часто»
2002 «Конфетка»
Սերգեյ Անտոնով
Не влюбляйся
«Мир без тебя»
Գեորգի Տոիձե
2003 «Море цвета джинсов»
Իգոր Զայցև
Все, что мне надо
«Все, что мне надо»
2004 «Вот как»
2006 «Ветер с моря дул» (Remake 2006)
Ալբերտ Խամիտով
Cемнадцать мгновений любви
2013 «О Боже, какой мужчина!»
Մարիա Սկոբելևա
О, Боже, какой мужчина!
«Николай»
Սերգեյ Տկաչենկո
2014 «Шахерезада»
Մարիա Սկոբելևա
«Платье на бретелях»
«Новогодняя» (2014 թվի տարբերակ)
2015 «Ты такой»
Ռուստամ Ռոմանով
«Володя»
Մարիա Սկոբելևա
2018 «Я без оружия»

Ռուստամ Ռոմանով

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակներ Երգ Կատեգորիա Արդյունք
2013 Премия RU.TV «О Боже, какой мужчина» Երբեմն նրանք վերադառնում են[9] Հաղթանակ
Золотой граммофон «О Боже, какой мужчина» Տարվա լավագույն երգ Հաղթանակ
Красная звезда «О Боже, какой мужчина» Տարվա լավագույն 20 երգերից Հաղթանակ
Реальная премия MusicBox «О Боже, какой мужчина» 100 % GOLD անվանակարգ Հաղթանակ
2014 Премия RU.TV «Николай» Լավագույն տեսահոլովակ Հաղթանակ
Золотой граммофон «Николай» Տարվա լավագույն երգ Հաղթանակ
2016 Премия RU.TV «Ты такой» (feat. MC Doni) Լավագույն դուետ Նոմինացիա
Премия Муз-ТВ «Ты такой» (feat. MC Doni) Լավագույն դուետ Նոմինացիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Натали и Лепс покорили российский iTunes». Lenta.ru. 15 апреля 2013. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
  2. 2,0 2,1 Натали − «О Боже, какой мужчина» — официальный клип ՅուԹյուբում — Опубликовано: 6 февраля 2013
  3. Николай Басков и Натали удивили новым видеоклипом // spr.ru, 27.12.2013
  4. Телешоу «Точь в точь» певица Натали в образе Валентины Толкуновой // Сайт «HD − VIPserver.com» (Ստուգված է 6 Օգոստոսի 2024)
  5. Натали обиделась на критику Ольги Зарубиной во время шоу «Точь-в-точь» — Интервью телеканалу «Life News» ՅուԹյուբում — Опубликовано: 19 марта 2014.
  6. Натали − «Шахерезада» — официальный клип ՅուԹյուբում — Опубликовано: 30 марта 2014
  7. «Шахерезада» Натали // «iTunes» (itunes.apple.com) (Ստուգված է 23 Օգոստոսի 2014)
  8. Супруг забрал Натали с сыном из роддома
  9. Гуру Кен. (26 мая 2013). «III Премия Ru.TV: поцелуй Киркорова с Басковым и другие странности». // Сайт «NEWSmuz.com».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի (երգչուհի)» հոդվածին։