Նադեժդա Կադիշևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Կադիշևա
Ծնվել էհունիսի 1, 1959(1959-06-01) (64 տարեկան)
Լենինոգորսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերժողովրդական երաժշտություն և փոփ֊ֆոլք
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՄ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ
ԱմուսինAleksander Kostyuk?[2]
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[3] Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[4] և People's Artist of the Republic of Tatarstan
Կայքкадышева.рф
 Nadezhda Kadysheva Վիքիպահեստում

Նադեժդա Նիկիտիչնա Կադիշևա (ռուս.՝ Надежда Никитична Кадышева, հունիսի 1, 1959(1959-06-01), Լենինոգորսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), էրզյական ծագմամբ ռուս երգչուհի[5], «Զոլոտոյե կոլցո» անսամբլի անդամ։ Բուգուլմայի պատվավոր քաղաքացի։ 1999 թվականին Կադիշևային շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական երգչուհու կոչում[6], Մորդովիայի ժողովրդական երգչուհի և Թաթարստանի ժողովրդական երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի հունիսի 1-ին Գորկի գյուղում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ստարի Մակլաուշ գյուղը, որը գտնվում է Օրենբուրգի մարզի, Սամարայի մարզի և Թաթարստանի սահմանագծին։

Նադեժդայի հայրը՝ Նիկիտա Միխայլովիչը (1923-1974) աշխատել է երկաթգծում, իսկ մայրը՝ Աննա Անդրեևա Կադիշևան (1927-1970) եղել է տնային տնտեսուհի։ Նադեժդան եղել է չորս քույրերից երրորդը (Վերա, Մարիա, Նադեժդա և Լյուբով)[7]։

Երգչուհու մանկությունը և պատանեկությունը դժվար են եղել։ Մայրը մահացել է 42 տարեկան հասակում՝ ուռուցքից։ Նույն խնդիրը երգչուհին ունեցել է 30 տարեկան հասակում։ Նա երկու տարի կարծել է, թե կմահանա սրտի քաղցկեղից։ Սակայն վիրահատության ժամանակ դիագնոզը չի հաստատվել։ Բժիշկները նրա կյանքը փրկել են նաև 49 տարեկանում, երբ երգչուհու մոտ հայտնաբերվել էր սուր հաճախասրտություն։ Բժիշկները հրաշքով նրան փրկել են ինֆարկտից։

Նադեժդան 10 տարեկան է եղել, երբ նրա հայրը նորից է ամուսնացել։ Խորթ մայրը իր հետ բերել է իր երեխաներին, և քույրերի կյանքը ավելի է բարդացել։ Ավագ քույրը Վերան մեկնել է քաղաք և աշխատանքի տեղավորվել գործարանում։ Մարիային ուղարկել են հյուսիս՝ բարեկամների մոտ, իսկ Նադեժդային և Լյուբովին ուղարկել են Բուգուլմայի դպրոց- ինտերնատ[8]։ Հայրը նամակներում դուստրերին դիմել է «դուքով» և կնոջից թաքուն գումար ուղարկել։ Մի քանի տարի անց նա նույնպես մահացել է։

14 տարեկանում դպրոցի տնօրենությունը բացահայտել է աղջկա երաժշտական ունակությունները։ Միևնույն տարում մեկնել է Մոսկվայի մարզ՝ ավագ քրոջ մոտ։ 19 տարեկանում ընդունվել է Իպոլիտով- Իվանովի անվան երաժշտական ուսումնարան։ 1983 թվականին ավարտել է Գնեսինայի անվան Ռուսաստանի երաժշտական ակադեմիան։ 1992 թվականին ամուսնացել է Ալեքսանդր Կոստյուկի հետ Սան Ֆրանցիսկոյում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. https://www.ural.kp.ru/daily/26294.5/3171735/
  3. https://web.archive.org/web/20120105113612/http://document.kremlin.ru/doc.asp?ID=060622
  4. http://www.kremlin.ru/acts/bank/4225
  5. Տեսանյութը ՅուԹյուբում
  6. «Награждена указом президента России № 786 от 17 июня 1999 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Кадышева Надежда | Биографос». biografos.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. Super User. «Биография - Надежда Кадышева и ансамбль «Золотое кольцо»». www.kadisheva.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Կադիշևա» հոդվածին։