Ձերժինսկ (Նիժնի Նովգորոդի մարզ)
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1606 թ. | ||
Առաջին հիշատակում | 1606 | ||
Մակերես | 421,53 կմ² | ||
ԲԾՄ | 90 մետր | ||
Բնակչություն | ▼230 639 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 8313 | ||
Փոստային ինդեքսներ | 606000–606039 | ||
Պաշտոնական կայք | dzr.nnov.ru(ռուս.) | ||
| |||
Ձերժինսկ (ռուս.՝ Дзержи́нск, մինչև 1927 թվականի հունվարը՝ Չյոռնոյե/Чёрное, մինչև 1929 թվականի հունիսի 22-ը՝ Ռաստյապինո/Растя́пино[2][3]), քաղաք (մինչև 1930 թվական-ը՝ քաղաքատիպ ավան) Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում։ Նույնանուն քաղաքային շրջանի վարչական կենտրոնն է[4]։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով Ձերժինսկին շնորհվել է «Աշխատանքային արիության քաղաք» պատվավոր կոչումը[5]։
1929 թվականի հունիսի վերջերին բնակավայրը վերանվանվել է ի պատիվ լեհական ծագմամբ ռուսաստանցի քաղաքական գործիչ, համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (Չեկայի) առաջին ղեկավար Ֆելիքս Ձերժինսկու։ Քաղաքն անդրսիբիրյան մագիստրալի՝ Տրանսսիբի վրա ունի երկաթուղային կայարան, որը Նիժնի Նովգորոդ քաղաքի Մոսկովյան կայարանից գտնվում է 33 կիլոմետր հեռավորության վրա։ Ունի նաև նավամատույց Օկա գետի ձախ ափին։ Բնակչության թվով երկրորդ տեղն է զբաղեցնում Նիժնի Նովգորոդի մարզում՝ զիջելով միայն մարզկենտրոնին։ 2009 թվականի տվյալներով բնակիչների թիվը եղել է 246.000[6], 2020 թվականի տվյալներով՝ շուրջ 229 000[7]։ Զբաղեցնում է 421 քառակուսի կիլոմետր տարածք[8][9][10]։
Խորհրդային տարիներին Ձերժինսկը հանդիսացել է քիմիական արդյունաբերության խոշորագույն կենտրոն, և դրա հետ կապված՝ բնապահպանական վիճակը եղել է չափազանց վատթար ու խնդրահարույց. Բլեքսմիթի ինստիտուտի վարկածով քաղաքը ներառված է եղել աշխարհի տասը ամենաաղտոտված բնակավայրերի ցանկում։ Թեև նորագույն ժամանակներում քիմիական ձեռնարկությունների մի մասը դադարեցրել է իր գործունեությունը, այնուամենայնիվ՝ Ձերժինսկը շարունակում է համարվել «Ռուսաստանի քիմիական արդյունաբերության մայրաքաղաք», և նրան դեռևս չի հաջողվել դուրս գալ աշխարհի ամենաաղտոտված քաղաքների տասնյակի ցանկից։
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վլադիմիր Շուխով, քիմիկոս, ակադեմիկոս
- Օլեգ Դերիպասկա, խոշոր գործարար
- Էդուարդ Լիմոնով, գրող, քաղաքական գործիչ
- Նատալի (երգչուհի), փոփ երգչուհի, երգերի հեղինակ
- Իրինա Վորոնինա, Playboy-ի մոդել[11]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձերժինսկը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[12]
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Federal State Statistics Service.
- ↑ «История Дзержинска. // Дзержинск: история, люди, события»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-03-ին։ Վերցված է 2022-03-11
- ↑ Станция Черное становится станцией Растяпино. // Дзержинское время. // Исаак Фельдштейн. // Краеведение. — 2013
- ↑ Юрий Сергеевич Осипов и др, ed. (2007)։ «Дзержинск»։ Голяма руска енциклопедия (в 36 тома)։ 8. Григориев Аполон Александрович - Динамика (физика) [Григорьев — Динамика] (1 изд ed.)։ Москва: Издателство „Голяма руска енциклопедия“։ էջ 695 ։ ISBN 978-5-85270-338-5։ Վերցված է 9 юни 2019 Կաղապար:Икона
- ↑ Указ о присвоении почётного звания «Город трудовой доблести»
- ↑ cita web |url=http://russiatrek.org/dzerzhinsk-city%7Ctítulo=Dzerzhinsk(չաշխատող հղում) city, Russia (Dzershinsk)|editor=RussiaTrek.org|idioma=inglés|fecha=|fechaacceso=1 de septiembre de 2012
- ↑ cytuj|url=https://rosstat.gov.ru/storage/mediabank/CcG8qBhP/mun_obr2020.rar%7Cdata(չաշխատող հղում) dostępu=2021-04-13|tytuł=Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года
- ↑ «БД ПМО Нижегородской области. Город Дзержинск»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին։ Վերցված է 2022-03-11
- ↑ «Федеральная служба государственной регистрации, кадастра и картографии. Доклад О состоянии и использовании земель Нижегородской области в 2010 году» (չաշխատող հղում). Приложение 10. стр. 136
- ↑ «Генеральный план Дзержинска»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-24-ին
- ↑ Irina Voronina page on IMDB
- ↑ Sister cites Dzerzhinsk
- ↑ «Города побратимы» (ռուսերեն)։ grodno.gov.by։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-09-ին։ Վերցված է 2019-06-04
- ↑ «Bendra informacija» (լիտվերեն)։ info.druskininkai.lt։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-18-ին։ Վերցված է 2019-06-04
- ↑ «Dzershinsk» (գերմաներեն)։ bitterfeld-wolfen.de։ Վերցված է 2019-06-04
- ↑ «Города побратимы»։ admdzr.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-05-ին։ Վերցված է 2019-06-04
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Черное, село»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ձերժինսկ (Նիժնի Նովգորոդի մարզ) Վիքիպահեստում |
---|
![]() |
Վիքիճամփորդն ունի Ձերժինսկ (Նիժնի Նովգորոդի մարզ)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Ձերժինսկի պաշտոնական կայքը (ռուսերեն)
- Dzerzhinsk Business Directory (ռուսերեն)
- «Քաղաքի վարչակազմի պաշտոնական կայքը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-05-ին
|