Բիթերֆելդ-Վոլֆեն
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Բիթերֆելդ-Վոլֆեն | |||
| |||
| 51°38′33.0115″N 12°18′27.4802″E / 51.642503194°N 12.307633389°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Անհալթ-Բիտտերֆելդ | ||
| Հիմնադրված է | հուլիսի 1, 2007[1] թ. | ||
| Մակերես | 86,96 կմ² | ||
| ԲԾՄ | 88 մետր | ||
| Բնակչություն | ▼36 592 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[2] | ||
| Հեռախոսային կոդ | 03493 և 03494 | ||
| Փոստային դասիչ | 06749, 06766, 06803 և 06808 | ||
| Ավտոմոբիլային կոդ | ABI, AZE, BTF, KÖT և ZE | ||
| Պաշտոնական կայք | bitterfeld-wolfen.de(գերմ.) | ||
|
| |||
Բիթերֆելդ-Վոլֆեն (գերմ.՝ Bitterfeld-Wolfen), քաղաք Գերմանիայում՝ Սաքսոնիա-Անհալտ երկրամասում, որի կազմի մեջ մտնող Անհալտ-Բիթերֆելդ շրջանի խոշորագույն բնակավայրն է։ Կազմավորվել է 2007 թվականի հուլիսի 1-ին Բիթերֆելդ և Վոլֆեն քաղաքների միավորման արդյունքում՝ իր կազմում ներառելով նաև Գրեպին, Հոլցվայսիգ և Տալհայմ բնակավայրերը։ Ընկած է գորշ ածխի հանույթով ու ծանր արդյունաբերության ձեռնարկություններով հռչակված տարածաշրջանում։ Զբաղեցնում է 87,55 կմ2 տարածք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 38 159։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դրությամբ Բիթերֆելդ-Վոլֆենը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր էր հաստատել հետևյալ քաղաքների հետ[3].
| Քաղաքը | Երկրամասը | Երկիրը | Տարեթիվը |
|---|---|---|---|
| Ձերժինսկ | Նիժնի Նովգորոդի մարզ | 1996[4] | |
| Կամեննա Գուրա | Ստորինսիլեզիական վոևոդություն | 26 մարտի 2006 թ.[5] | |
| Վիերզոն | Կենտրոն — Լուարի հովիտ | 1959[6] | |
| Վիլֆոնտեն | Օվերն-Ռոն-Ալպեր | 7 մայիսի 1994 թ.[7] | |
| Վիտտեն | Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա | 1990 թվականի մայիս[8] | |
| Մառլ | Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա | 1990 թվականի հունիս[9], ԳԴՀ-ում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից կարճ ժամանակ անց[10] | |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործող արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից են էլեկտրաշարժիչներ ու գեներատորներ արտադրող Pamo Reparaturwerk ընկերությունը, չինական Farasis Energy ընկերության կուտակիչային մարտկոցների գործարանը[11]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #7640701-9 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2024 (գերմ.) — Destatis, 2025.
- ↑ «Partnerstädte» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Dzershinsk» (գերմաներեն). bitterfeld-wolfen.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Kamienna Góra» (գերմաներեն). bitterfeld-wolfen.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Vierzon» (գերմաներեն). bitterfeld-wolfen.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Villefontaine» (գերմաներեն). bitterfeld-wolfen.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Witten» (գերմաներեն). bitterfeld-wolfen.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «25 Jahre deutsch-deutsche Freundschaft» (գերմաներեն). marl.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Marl» (գերմաներեն). bitterfeld-wolfen.de. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Чтобы увидеть будущее автопрома ФРГ, надо посмотреть на бывшую ГДР». Deutsche Welle.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը (գերմ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիթերֆելդ-Վոլֆեն» հոդվածին։ |
| ||||||||||||||
