Նապաստակ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապաստակ
տեսակջրաներկ
նկարիչԱլբրեխտ Դյուրեր
տարի1502
բարձրություն25 սանտիմետր
լայնություն22,5 սանտիմետր
ուղղությունգերմանական Վերածնունդ[1]
ժանրԱնիմալիստիկա
նյութtop color?, թուղթ և ջրաներկ
գտնվում էԱլբերտինա պատկերասրահ
հավաքածուԱլբերտինա պատկերասրահ
https://sammlungenonline.albertina.at/?query=search%3D/record/objectnumbersearch%3D%5B3073%5D&showtype=record, https://www.wga.hu/html/d/durer/2/16/2/01hare.html կայք
Ծանոթագրություններ
 Feldhase, by Albrecht Dürer Վիքիպահեստում

«Նապաստակ», Ալբրեխտ Դյուրերի նկարը։ Նկարել է 1502 թվականին։ Համարվում է նկարչի՝ բնության տարրերը պատկերող ամենահայտնի նկարներից մեկը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարված է շագանակագույն ներկով ներկված քառակուսաձև թղթի վրա։ Պատկերն ունի անկյունային կողմնորոշում, մոդելի շեղումը երեք քառորդ է, նկարչի հայացքն ուղղված է վերև։

Նախանկարում մուգ ներկերով ստվեր է արված, որից վերև գրեթե չոր վրձնով պատկերված են մազիկներ։ Նկարելու տեխնիկան նման է այս ժամանակաշրջանում նկարչի մեկ այլ նշանավոր աշխատանքի՝ «Մարգագետնի մեծ կտոր»֊ի կատարման տեխնիկային։ Դյուրերը հաջողությամբ լուծել է գունառատ մորթու մակերեսին լուսային էֆեկտներ հաղորդելու բարդ խնդիրը։ Հավանական է, որ նկարը արվել է հաստատության ներսում․ նապաստակի աչքի մեջ արտացոլված է պատուհանի փեղկը։ Հայտնի չէ, թե արդյոք նկարիչը պատկերել է կենդանի նապաստակի, թե որսորդական ավար։

Չնայած ծայրահեղ դետալականացմանը՝ նկարը պահպանում է կերպարի ամբողջականությունը և տպավորությունը։ Մեր առջև լարվածությամբ լսող, վախեցած կենդանի է, որը պատրաստ է փախուստի դիմելու[2]։

Սա Դյուրերի առաջին նկարներից է, որի վրա նշված է տարեթիվը և կցագիրը, որը վկայում է, թե հեղինակը ինչ նշանակություն է տվել այդ աշխատանքին։

Կրկնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 17-րդ դարում, մասնավորապես 1600 թվականին, հայտնվեցին Դյուրերի նկարի բազմաթիվ կրկնություններ։ Ներկայումս հայտնի է «Նապաստակ»֊ի 13 տարբերակ, այդ թվում՝ 3 ազատ տարատեսակ, որոնք մոդելին ներկայացնում են այլ դիտանկյունից։ Նկարիչ Հանս Հոֆմանը պատճենել է Դյուրերի ստեղծագործությունները, նաև «Նապաստակ»֊ը՝ նրան պատկերելով անտառում և այգում։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը պահպանվում էր Նյուրնբերգում՝ կոլեկցիոներ Վիլիբալդ Իմհոֆի (1519-1580) հավաքածուում։ 1588 թվականին դարձավ կայսր Ռուդոլֆ II-ի սեփականությունը և պահվում էր կայսերական գանձարանում, իսկ 1783 թվականից՝ պալատական գրադարանում։ Նկարի վերջին մասնավոր սեփականատերը հերցոգ Ալբերտ Սաքսեն֊Տեխենսկին էր, ում հավաքածուն ընկած էր վիեննական Ալբերտինա պատկերասրահի հիմքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://fristartmuseum.org/exhibition/albrecht-durer-at-the-frist-art-museum/
  2. Нессельштраус Ц. Рисунки Дюрера. — М.: Искусство, 1966. — С. 19.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Elisabeth M. Trux: Überlegungen zum Feldhasen und anderen Tierstudien Dürers mit einer Datierungsdiskussion. In: K.A. Schröder, M.L. Sternath: Albrecht Dürer. Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 2003, S. 45-55. 3-7757-1330-1
  • Heinz Widauer: Feldhase. In: K. A. Schröder, M. L. Sternath: Albrecht Dürer. Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 2003, S. 268. 3-7757-1330-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]