Յուրևյան գիշեր
Յուրևյան գիշեր | |
---|---|
Տեսակ | տոն |
Ամսաթիվ | Ապրիլի 12 |
Տոնվում է | internationality |
սկսած | 2001 |
Հաստատված | ապրիլի 12, 2001 |
Անվանված է | Յուրի Գագարին |
Ի հիշատակ | Վոստոկ-1 |
Հիմնադիր | Loretta Hidalgo Whitesides? և George T. Whitesides? |
Կայք | yurisnight.net(անգլ.) |
Յուրևյան գիշերը կամ Յուրիի գիշերը (անգլ.՝ Yuri's Night), միջազգային տոն, որը նշվում է ամեն տարի ապրիլի 12-ին` ի հիշատակ մարդու առաջին թռիչքի դեպի տիեզերք։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոնը իր անունը ստացել է Յուրի Գագարինի անունով, որն առաջին անգամ եղել է տիեզերքում «Վոստոկ» տիեզերանավով, 1961 թվականի ապրիլի 12-ին։ «Յուրիի գիշեր» տոնի ստեղծումը նպատակ ուներ բարձրացնել հանրության հետաքրքրությունը դեպի տիեզերքի ուսումնասիրումը և ոգեշնչել նոր սերնդին` ուսումնասիրել տիեզերական տարածությունը։
«Յուրիի գիշեր» տոնը ստեղծել են Լորետտա Հիդալգոն, Ջորջ Ուայթսայդը (անգլ.՝ George T. Whitesides) և Տրիշ Հարները։ Առաջին անգամ տոնը նշվել է 2001 թվականի ապրիլի 12-ին, մարդու` դեպի տիեզերք թռիչքի 40-ամյակին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին տոնը նշվել է 34 երկրներում, որտեղ անց էին կացվում 75 միջոցառումներ։ Տոնակատարությունը անց է կացվել Լոս Անջելեսում, Ստոկհոլմում, Անտարկտիկաում, Սան Ֆրանցիսկոում, Թել Ավիվում, Տոկիոում և Միջազգային տիեզերական կայանում։ Լոս Անջելեսում տոնակատարությանը մասնակցել են ավելի քան 100 հայտնի անձինք, որոնց մեջ էին Ռեյ Բրեդբերին, տիեզերական զբոսաշրջիկ Դենիս Տիտոն, X-Prize հիմնադիր Փիթր Դիամանդիսը, Լենս Բասը NSYNC-ից և Սթարք Թրեք հեռուստաընկերության դերասանուհի Նիշել Նիկոլսը։
2007 թվականին տոնը նշվել է նաև NASA Ames Research Center-ում, Սան Ֆրանցիսկոյում։ Տիեզերանավերի համար օդանավարանում անց էին կացվում նոր տեխնոլոգիաների գեղարվեստական ինստալյացիաներ և ցուցադրություններ։
2011 թվականի ապրիլի 12-ին նշվել է Գագարինի թռիչքի 50-ամյակը[1][2]։ 27-րդ արշավանքի անձնակազմը Միջազգային տիեզերական կայանից դեպի Երկիր է ուղարկել հատուկ վիդեո հաղորդագրություն` ցանկանալով ուրախ «Յուրևյան գիշեր» Գագարինի թռիչքի 50-ամյակին։ Անձնակազմը, այդ թվում նաև հրամանատար Դմիտրի Կոնդրատևը, թռիչքային ինժիներներ Անդրեյ Բորիսենկոն, Քեթրին Քոլմանը, Ալեքսանդր Սամոկուտաևը, Պաոլո Նեսպոլին և Ռոն Գարան, գրել են շնորհավորանքներ ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով, հագնելով սև սպորտային վերնաշապիկ` «Յուրևյան գիշեր» տոնի տարբերանշանով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Teague J. С. Celebrate 50 Years of Human Space Flight on Yuri’s Night : [անգլ.] : [арх. 19 Սեպտեմբերի 2012] / Jason Cranford Teague // Wired. — 2011. — 14 February.
- ↑ 2,0 2,1 Yuri’s Night 2011 International Space Station Crew: 50th Anniversary of Human Spaceflight ՅուԹյուբում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The World Space Party». Yuri's Night (անգլերեն) — [Պաշտոնական կայք].
- «Events». Yuri's Night (անգլերեն) — [Յուրիի գիշերվա իրադարձություններն ըստ երկրների].